Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ո՞րն է լի­նե­լու հե­ղա­փո­խու­թյան հեր­թա­կան թի­րա­խը

ВИДЕО

Հայաստանի ներքին կյանքում շեշտակիորեն մեծացել է անորոշության գործոնը։ Իրենց պաշտպանված չեն համարում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որովհետև ամեն րոպե կարող են «կուլակաթափ» լինել՝ հատկապես շրջանառվող խոսակցությունների ֆոնին, որ գույքը կարող է բռնագանձվել առանց դատական վճռի։ Նման իրավիճակում մեծ է վտանգը, որ Հայաստանը ոչ միայն կկորցնի իր ներդրումային գրավչությունը, այլ նաև կդառնա երկիր, որտեղից կապիտալը «փախչում» է։ Նույն անորոշությունն է նաև պետական համակարգում, որտեղ մի քանի հազար մարդ սպասում է «օպտիմալացման» կամ կրճատման իր հերթին։ Կառավարության կառուցվածքի հաստատումը տարբեր պատրվակներով ուշանում է, ինչը ռիսկեր է ծնում, որ անորոշությունը կարող է սաբոտաժային երևույթներ ծնել։ Թվարկումը կարող ենք շարունակել այլ օրինակներով, սակայն այսօր կխոսենք անորոշության աղբյուր հանդիսացող մի նախաձեռնության մասին, որը թեև առայժմ չի խրախուսվում կառավարության կողմից, սակայն համառորեն մնում է քաղաքական օրակարգում։ Մինչ խորհրդարանի ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մտադիր է ԱԺ քննարկմանը ներկայացնել կառավարության կառուցվածքի այլընտրանքային նախագիծ, որով առաջարկում է չեղարկել սուպերվարչապետական համակարգը, արտախորհրդարանական ՀԱԿ-ը, որն առանցքային հարցերում սատարում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, առաջարկում է հրաժարվել կառավարման խորհրդարանական համակարգից ու ռեստավրացնել կիսանախագահական մոդելը։ «Մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ: Մենք ավելի շատ տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան սահմանադրական փոփոխությունների»,- վերջին ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն չկան երաշխիքներ, որ այս թեման կրկին չի «տաքանա», մանավանդ, որ այդ «տաքացումը» մի օր օբյեկտիվորեն կարող է դուր գալ իշխանությանը, այլ խոսքով՝ կարող են հայտնվել Փաշինյանի ասած «կոնկրետ փաստարկները»։ ՀԱԿ-ի առաջարկը խոցելի է թե՛ բովանդակային և թե՛ մարտավարական առումներով։ Հայաստանում ձևավորված չէ քաղաքական դասական մշակույթ, ինչը ենթադրում է, որ քաղաքական կարգավորումներն ավելի բարդ են աշխատելու խառը համակարգերի պարագայում, երբ կոմպրոմիսների անհրաժեշտությունը շատ ավելի մեծ է։ Ի դեպ, կարծիք կա, որ կիսանախագահական մոդելի ժամանակաշրջանում մեր երկրում առաջացած մի շարք խնդիրներ ուղղակիորեն կապված են եղել, այսպես կոչված, բիցիֆալ կամ երկգլխանի գործադիր իշխանության հետ։ Սակայն ՀԱԿ-ի առաջարկությունն ավելի վտանգավոր է մարտավարական իմաստով։ Առայժմ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը բավականին բարձր է, ու նրանք կարիք չունեն դիմելու սահմանադրական մանիպուլ յացիաների՝ իշխանությունն ամրապնդելու ու պահպանելու համար։ Թերևս դա է պատճառը, որ հիմա Փաշինյանը հրապարակավ մերժում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առաջարկությունը։ Սակայն առնվազն երկու հանգամանք հուշում են, որ գործող իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հարցը պահելու է օրակարգում կամ առնվազն այլոց միջոցով «տաքացնելու» է այդ թեման։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է չեղարկել սուպերվարչապետական համակարգը, թեև ժամանակին ամենաթունդն էր այն քննադատում ընդդիմադիր գործչի դիրքերից։ Սա նշանակում է, որ գործող վարչապետն առնվազն կանխատեսում է այն սցենարը, որ վարկանիշի բնական անկման պարագայում հենց ուժային գերատեսչություններն ու հարկային մարմինները կարող են դառնալ իր իշխանության հուսալի հենարանը։ Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ըստ էության, անձնակենտրոն է, ապա ակնհայտ է դառնում, որ օրերից մի օր կարող է ակտուալ դառնալ նախագահական կառավարմանը վերադառնալու թեման։Իհարկե, այս պնդումը հարյուրտոկոսանոց չէ, սակայն նման մտավախություններ կան նաև այլ պատճառով։ Անցած մեկ տարում հեղափոխական իշխանությունը հասարակությանը կոնսոլիդացրել է «բոբոյի» կերպարներ ստեղծելով։ Սկզբում այդ դերում հանդես էր գալիս Սերժ Սարգսյանը, հետո՝ օլիգարխիան, նախկին խորհրդարանը, այդ ամբողջ շրջանում ու հիմա՝ Ռոբերտ Քոչարյանը, ընտրություններից հետո հեղափոխության թիմից հնչեցին հանդիմանություններ ԶԼՄ-ների հասցեին, որոնք, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, հաճախ մեղադրվում են «գաղջ» մթնոլորտ ստեղծելու մեջ, իսկ եթե պարզ խոսենք՝ ուղղակի «անթերի» իշխանություններին քննադատելու մեջ։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է կենտրոնանանլ.ք տնտեսական հեղափոխության վրա, ու նա միանգամայն ճիշտ է։ Սակայն չկա որևէ երաշխիք, որ եթե տնտեսական հեղափոխությունը ձախողվի, «բոբոյի» կարգավիճակում չի ներկայացվի խորհրդարանական համակարգը։ Դա մի կողմից հնարավորություն կտա ժամանակ շահել ու հասարակությանը պահել սպասման ռեժիմում, մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ տեսք կհաղորդի նշմարվող հեղափոխական անձնակենտրոնությանը։

Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело