Ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի առաջին ընտրված կին վարչապետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը շնորհավորել էԳլեդիս Բերեջիկլյանին երկրի խոշորագույն նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի առաջին ընտրված կին վարչապետը դառնալու կապակցությամբ:
Քաղաքական գործիչն իր ելույթում շնորհակալություն է հայտնել շատերին՝ հատկապես Նոր Հարավային Ուելսի բնակիչներին:
«Կապ չունի ինչ ծագում ունես կամ որտեղ ես ապրում, դու կարող ես դառնալ Նոր Հարավային Ուելսի վարչապետ: Այս նահանգում երկար ազգանունով կինը կարող է վարչապետ դառնալ»,-ասել է նա:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ընդգծել է, որ «սա պատմական օր է ավստրալահայերի և առհասարակ ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար»:
«Տիկին Բերեջիկլյանը շարունակում է մնալ համաշխարհային քաղաքականությունում ամենաազդեցիկ հայուհին: Այս անգամ նա ընտրվել է սեփական իրավունքով կառավարության գործադիր ճյուղը ղեկավարելու համար»,-ասել է Կայսերյանը՝ ընդգծելով, որ Նոր Հարավային Ուելս նահանգը 7 մլն բնակիչ ունի: