ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ռուսական կործանիչներն ուղեկցել ամերիկյան ռմբակոծիչներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ռուսական ինքնաթիռները ուղեկցում ԱՄՆ օդուժին պատկանող B-52H ռմբակոծիչին Բալթիկ ծովի գլխավերևում թռչելիս: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակվել է գերատեսչության յութուբյան ալիքում:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ռուսական Սու-27 կործանիչները հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմում ընդգրկված կործանիչները մեկ օրում երկու անգամ օդ են բարձրացել ամերիկյան ռմբակոծիչներին ուղեկցելու համար:
Կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները գտնվել են բավականաչափ հեռավորության վրա ռուսական պետական սահմանից, դրանց մոտեցումը սահմանին թույլ չի տրվել:
Մասնավորեցվում է, որ մարտի 14-ից ի վեր ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներն արդեն 7 թռիչք են իրականացրել Բալթիկ ծովի գլխավերևում: