Ի՞նչ եկամուտ ու գույք ունի առողջապահության փոխնախարարը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Զգույշ եղեք գնում­ներ կա­տա­րե­լիս. ձեր գնա­ծը կա­րող են հետ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ամեն քա­ղա­քա­կան քա­ոս որո­շա­կի շե­ղում է, յու­րա­քան­չյո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ եկամուտ ու գույք ունի առողջապահության փոխնախարարը Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնքվել է սենյակը Զգույշ եղեք գնում­ներ կա­տա­րե­լիս. ձեր գնա­ծը կա­րող են հետ պա­հան­ջել Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում Բարի գործ՝ արդար որոշում. «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը «Երկրի համով դեմք» մրցանակակիր «Ամեն քա­ղա­քա­կան քա­ոս որո­շա­կի շե­ղում է, յու­րա­քան­չյուր հե­ղա­փո­խու­թյուն՝ դարձ ի շրջանս յուր» Ադր­բե­ջա­նը փոր­ձում է Հա­յաս­տա­նին կեղծ օրա­կարգ թե­լադ­րել «Գ.Ծառուկյան» հիմնադրամի՝ հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան շարունակվել է Վանաձորում Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոդյանը Իյա, իրո՞ք. գու­ցե այլ կա­ռույց­ներ ևս ան­պատ­շաճ են «Հե­տև­անք­նե­րի մա­սին պետք է նա­խօ­րոք մտա­ծել, ոչ թե հե­տո, երբ կուղղ­վի «վա­գո­նը գնա­ցել է, բայց ըն­թաց­քում կա­րո՞ղ ենք թռչել» հար­ցը»

Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան

Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման նախկին լրագրողներ Լիանա Կարապետյանի եւ Սիրանույշ Մուրադյանի՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի հայցը վարույթ ընդունելուց հետո Վարչական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել, ըստ որի՝ պետք է կասեցվի վիճարկվող վարչական ակտի կատարումը (լրագրողների հաստիքների կրճատումը, եւ այդ հիմքով՝ աշխատանքային պայմանագրերի լուծումը) մինչեւ դատական վճռի կայացումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիանա Կարապետյանը՝ հայտնելով, որ այդ միջանկյալ որոշումը չի կատարվել։

«Կրճատման ծանուցումից մինչև այսօր, գրեթե բոլոր քայլերով հետևողականորեն շրջանցվում է օրենքը, և այս մոտեցումը ևս կամայականություն է։ Եթե կրճատման որոշումը բողոքարկվել է, և հայցն ընդունվել է դատական վարույթ, պարտավոր էին կասեցնել կրճատման որոշումը, մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը։ Այնինչ իմ ցանկությունները չեն, որոնք անտեսվել են․ իրար կողքի եմ դնում օրենքի պահանջն ու օրենքը շրջանցող, օրենքի պահանջի վրա աչք փակող քայլերը»,- ընդգծեց նա՝ նշելով, որ հաստիքի կրճատումը եղել է առանց հիմնավորման, կամայական։

Լիանա Կարապետյանը նաեւ հայտնեց, որ հետեւողական պաշտպանելու են իրենց խախտված իրավունքները․ «Մի բան հստակ է՝ ես նահանջի ոչ մի քայլ չունեմ անելու։ Օլիմպիական սառնությամբ եմ հետևում այս ամենին ու տառացիորեն վայելում ազատ ժամանակս»,- եզրափակեց նա։

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը զրուցեց նաեւ լրագրողների փաստաբանի՝ Տիգրան Ղազարյանի հետ։ Փաստաբանը պարզաբանեց, թե այս իրավիճակում ինչ էր պարտավոր անել Հանրային հեռուստառադիոխորհուրդը․ «Պետական մարմինը պետք է իրավական շրջահայցություն ունենար եւ կատարեր դատարանի պահանջը։ Ադեկտվատ արձագանքը կարող էր լինել պայմանագրերի վերականգնումը, քանի որ մինչեւ վեճի քննության ավարտը պետք է վերականգվեր նախկին դրությունը»,- նշեց նա։

website by Sargssyan