«Չիստկայի» հերթական փուլը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու»... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելացած դրամական միջոցներ, աշխատավարձից ու վարկերից ստացած ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Բոտսվանայի բնակիչը տիկնոջ հետ վեճից հետո ինքնաթիռով բախվել է իր տանն ու զոհվել

Բոտսվանայի բնակիչը մասնավոր ինքնաթիռով բախվել է իր տանը՝ նպատակ ունենալով սպանել իր տիկնոջը վեճից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Eyewitness News պորտալին:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ ամուսինների միջեւ կոնֆլիկտը ծագել էր ապագա զավակի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ: Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել իր տիկնոջ նկատմամբ, ինչի համար հյուրերը խնդրել են նրան հեռանալ:

Այնուհետեւ տղամարդը զանգահարել էր իր ընկերոջը տեղեկանալու համար, թե որտեղ է իր կինը: Ընկերոջ համար դա կասկածելի էր, եւ նա խնդրել էր բոլոր հյուրերին լքել տունը, որին որոշ ժամանակ անց բախվել էր ինքնաթիռը:

Վթարի հետեւանքով զոհվել է միայն օդաչուն:

website by Sargssyan