ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). «Զվարթ­նո­ցում» թռիչք­նե­րը ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կրեատիվի պակասով «ֆեյքերը» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Կրճատվելու են հիմնականում «սևագործ» աշխատողները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ան­ճա­շա­կու­թյունն ինքն իրեն չի առա­ջա­նում, այն դաս­տի­ա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեւանում ավարտվեց ջահերով երթը Հերթական խոշոր հրդեհը՝ Փարիզում․ այրվում է ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայր Վերսալը (տեսանյութեր) Կիևի հայ համայնքի և Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպած կլոր սեղանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին 9–րդ մասիվի շուկայի աշխատողները ոչ մի լեզու չեն հասկանում. թաղապետ Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը, իսկ ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելն ամոթալի է և վտանգավոր. ԱԳՆ խոսնակ Մխիթարյանի բարձր աշխատավարձը «Արսենալին» կստիպի նրա տրանսֆերը հանել վաճառքի Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ. Shamshyan.com Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ. ուղիղ Ըստ Վանեցյանի ներկայացուցչի՝ ԱԱԾ տնօրենը խոսել է կարգավիճակ ունեցող անձի մասին, Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի խոսքով՝ Վանեցյանը անուն է նշել . դատական նիստն ավարտվեց Դանակահարություն բնականարանում. Հարվածել է աճուկային շրջանին ՊՎԾ պաշտոնյան հնարավոր է ազատ արձակվի կալանքից. դատարանը մերժել է ԱԱԾ–ի միջնորդությունը Սա էմոցիաների տեղ չի, հարգելիս. Մարությանը կրկին նկատողություն արեց Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել

Նոյեմբերյանի ԲԿ-ում միայն մեկ շտապօգնության մեքենա կա

Նոյեմբերյան համայքի բնակիչներն ահազանգում են՝ Նոյեմբերյանի ԲԿ-ում գործում է միայն մեկ շտապօգնության մեքենա։ Բնակիչների խոսքով՝ գյուղերն իրարից հեռու են և շատ հաճախ օգնությունն ուշանում է։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը հերքեց այս տեղեկությունը։ Նա իր խոսքում ասաց՝

 

«Մենք սպասարկում ենք ամբողջ Նոյեմբերյան համայքնի բնակչությանը, գյուղերում կան ամբուլատորիաներ, բայց միակ բժշկական կենտրոնը Նոյեմբերյանում է։ Մեն ունենք շտապօգնության մեքենաներ, որը տրամադրվել է նախարարության կողմից, բայց շահագործվում է միայն մեկը։ Խնդիրը նրանում է, որ մեր  ֆիանսավորումը այնքան է, որ մենք կարող ենք պահել միայն մեկ ֆելշերական շտապօգնության բրիգադ։ Երկրորդ կանչի դեպքում մենք ունենք սահմանված հերթապահություն։ Հազվադեպ կարող է լինել, որ մի քանի րոպեով ուշացում լինի։ Հիմնականում խնդիր չի լինում։ Եթե որևէ արտակարգ դեպք լինի մենք լիարժեք կարող ենք սպասարկել մարդկանց, և՛ մեքենաներ ունենք, և՛ բրիգադներ»։

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե արդյո՞ք բուժհաստատությունը ունի վերակենդանացման բաժանմունք և համապատասխան սարքավորումներ, տնօրենը պատասխանեց․

«Սարքավորումներով հագեցած ենք և մասնագետներ ունենք։ Թե որտեղից է Ձեզ նման տեղեկություն հասել, չեմ կարող ասել։ Որպես այդպիսին մենք չունենք վերակենդանացման բաժանմունք, բայց ունենք հետվիրահատական սենյակ,  որտեղ ունենք մի քանի անհրաժեշտ սարքավորումներ»։

ԲԿ-ի տնօրենը նշեց, որ չնայած ունեցած մի քանի խնդիրներին (լաբարատոր սարքավորումների, էկո սրտագրության ապարատի բացակայույուն ), մյուս տեսանկյունից որևէ խնդիր չկա։

 

 Նոյեմբերյան համայքի բնակիչները պնդում են հակառակը։ Երբեմն պատահում է, որ առողջական խնդիրների սրման դեպքում շտապօգնությունը չի շտապում։

Նոյեմբերյան համայքի 70- ամյա բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ, ասաց․

«Անունս չգրեք, ամեն դեպքում իրանց ձեռքին ենք նայում, այլընտրանք չկա։ Ես մենակ եմ ապրում, երեխեքս դուրսն են։ Հազար հատ հիվանդություն ունեմ, ճնշումս բարձրանում ա, վատանում եմ։ Ամեն անգամը կարա ռիսկային լինի։ Լինում ա զանգում ենք, ասում են, սպասեք մի քանի րոպե հիմա  ուրիշ գյուղում ա մեքենան։ Էդ մի քիչը երկարում ա դառնում մի ժամ։ Մենք անհատներից չենք բողոքում, հասկանում ենք, որ դա ԲԿ-ի անելիքը չէ, եթե դա ֆինանսավորման հարց է, ուրեմն համապատասխան պաշտոնյաները թող լուծեն այդ հարցը։ Հիմա որոշակի բաներ փոխվել են, մենք դա էլ ենք նկատում»։

Բնակիչների խոսքով՝ սահմանին ապրելիս, ամենակարևոր պայմաններից մեկը լավ ու զարգացած բուժհաստատություններ ունենալն է, որը համալրված կլինի նոր գիտելիքներով հարուստ մասնագետներով  և տեխնիկայով։

website by Sargssyan