Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հին «ուր­վա­կան­նե­րի» վե­րա­դար­ձը, կամ՝ «սիլ­վա­շիր­խա­նյա­նա­կա­նու­թյան» սինդ­րո­մը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրությունների, այսպես կոչված, «ռուսական հետքի» մասին կրքերը աստիճանաբար մարելու են, համենայն դեպս՝ նախօրեին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն կամ համակարգված ուղղորդում չի հայտնաբերել։ Հայաստանում ոչ մի պետական մարմին կամ «հատուկ դատախազ», նույնիսկ անցումային արդարադատության ենթադրյալ մարմիններ հասարակությանը չեն կարող համոզել, որ Հայաստանում 1995-96թթ.-ից սկսած՝ մինչև թավշյա հեղափոխությունը, արդար ընտրություններ են եղել. մեր երկրում, ցավոք, չկան պետական այնպիսի ինստիտուտներ, որոնց համապատասխան եզրակացությունները կարողանան համոզիչ լինել հասարակության համար։

Շաբաթ օրը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի «հետքերով»: Նախօրեին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նյութեր են նախապատրաստում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ն, թերևս, կատարել է օրենքի պահանջը, մանավանդ, որ հայտարարության հեղինակը մի մարդ է, ով 1998-ին ղեկավարել է Քոչարյանի նախընտրական շտաբը։ Հենց այդ պատճառով էլ Շիրխանյանի բաց նամակը ամբողջ շաբաթվա ընթացքում դարձավ բուռն քննարկումների նյութ՝ ոչ միայն քաղաքական հարթակներում, այլ նաև՝ սոցիալական ցանցերում։

Այս տարվա մարտի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հատուկ ուղերձով, թվում էր՝ քաշված է գիծը հին ու նոր Հայաստանների միջև, ու տխուր անցյալը չի ներխուժի հետհեղափոխական օրակարգ՝ խժռելով ապագային միտված քաղաքական, հանրային դիսկուրսը։ Փաստորեն՝ մենք գերագնահատել ենք Փաշինյանի ուղերձի միանգամայն դրական լիցքերը։

Անցյալի հանցագործություններն, անշուշտ, պետք է քննարկվեն ու բացահայտվեն. սա պետության կարևորագույն ֆունկցիաներից մեկն է, սակայն երբ հարցերը զուտ իրավական հարթությունից դուրս են գալիս ու դառնում են բացառապես քաղաքական օրակարգ, ապա անցյալին անդրադարձն ավելի շատ բացասական, քան դրական երևույթ է դառնում։

Նույն Շիրխանյանի հայտարարությունը բազմաշերտ գործընթացների աղբյուր կարող է դառնալ։ Օրինակ՝ կգտնվեն մարդիկ, ովքեր ՀՔԾ-ից կպահանջեն քննության առարկա դարձնել 1996-ի նախագահական ընտրությունները, մանավանդ, որ շատերի կարծիքով՝ 98-ը 96-ի հետևանք է։ Այստեղ է, որ առաջանում են կարևոր հարցեր՝ անցյալը քննելու հարցում մինչև ո՞ւր է հասնելու պետությունը ու արդյո՞ք գործելու է օրենքը, թե՞ քաղաքական կոնյուկտուրան։

Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև ստեղծվում են բոլոր պարարտ պայմանները, որպեսզի հեղափոխության հակառակորդները կամ պարզապես չեզոք մարդիկ բարձրաձայնեն, որ թիրախավորվում է կոնկրետ անձ՝ ակնարկելով, թե խնդիր է դրված ամեն գնով Ռոբերտ Քոչարյանի վրա «գործ սարքել»։ Այսինքն, պատմության վերանայման գործընթացը, ըստ այդ նույն կարծիքների, անընդմեջ պտտվում է մեկ անձի շուրջ: Այլ խոսքով՝ եթե խնդիր է ձևակերպվում անցյալի հանցագործությունները բացահայտել, ապա նախ՝ անկախ Հայաստանի պատմությունը չի սկսում 1998-ից, երկրորդ՝ հազիվ թե անցած այդ ողջ ժամանակահատվածի մեղավորը մեկ անձ է. անհրաժեշտ է կատարել առավել համապարփակ քննություն, մանավանդ, որ Երրորդ հանրապետության պատմության բոլոր կարևոր դրվագներն, առաջին հերթին, քաղաքական գնահատականի անհրաժեշտություն ունեն։

Մյուս կողմից՝ «սիլվահամաբարձումյանականությունը», կամ, որ ավելի դիպուկ է, «սիլվաշիրխանյանությունը» դառնում է արդարադատության կամ «հեղափոխական տրիբունալի» չափորոշիչ։

Այս ամենն իր մեջ երկշերտ (գուցե՝ բազմաշերտ) վտանգ է պարունակում։

Նախ՝ քաղաքական, հանրային դիսկուրսը հետևողականորեն տեղափոխվում է անցյալ՝ ներկային, ապագային վերաբերող օրակարգ ձևակերպելու փոխարեն։ Այս ամենի հետևանքով մեր քաղաքական համակարգը կարող է հայտնվել սարդոստայնում՝ ավելի խորացնելով քաղաքական ինստիտուտների ու մտքի ճգնաժամը Հայաստանում։ Երկրորդ վտանգն այն է, որ, այսպես կոչված, անցյալի գնահատման գլխավոր ֆիգուրանտները հենց անցյալի «ուրվականներն» են, որոնք կապ չունեն նոր Հայաստանի հետ, որոնք խաղում են բացառապես որոշ անձերի հետ իրենց անձնական հակասությունների ու ներկայիս իշխանություններին սիրաշահելու, սեփական անձը այլոց հաշվին «փրկելու» մղումներով։ 

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Արտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Գալուզին Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԵրևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու