Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­մա­տի­րու­թյուն­նե­րի պայ­քա­րը կրծող­նե­րի դեմ ար­դյունք չի տա­լիս

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը նախորդ համարում գրել էր, որ Նոր Նորքի զանգվածի 21 և դրան հարող շենքերի բնակիչները բողոքում են վերջին շրջանում կրծողների թվի կտրուկ աճից և այն հանգամանքից, որ համատիրությունը և կոմունալ ծառայությունները որևէ պայքար չեն տանում նրանց դեմ: Իսկ առնետները մարդկանց առողջության համար լուրջ վտանգ են ներկայացնում: 

Այսօր «Փաստ» օրաթերթը փորձեց Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ բաժնից ստանալ բնակիչներին հուզող հարցերի պատասխանները:

Դիտարկմանը, թե բնակիչները նշում են, որ կրծողների դեմ որևէ պայքար չի տարվում, կոմունալ բաժնից մեզ հետ զրույցում ասացին, որ դերատիզացիա՝ կրծողների ոչնչացման աշխատանքներ անընդհատ տարվում են. «Այս խնդիրը կա ոչ միայն Նոր Նորքի 7-րդ զանգվածում, այլև ամբողջ համայնքում: Դերատիզացիան անընդհատ արվում է: Չկա մի տեղ, որ չարվի: Համատիրության աշխատակիցները բոլոր շենքերում լցնում են առնետների դեղերը», - այսպես արձագանքեցին բնակիչների բողոքին:

Կոմունալ բաժնից բնակիչներին հորդորում են կոնկրետ նշել, թե որ շենքերում է առնետների քանակն ավելացնել. այդ պարագայում համատիրությունները կավելացնեն մուտքերում լցվող դեղերի քանակը: 

Հարցին, թե ինչ հաճախականությամբ պետք է կրծողների դեմ պայքար մղվի, ասում են, որ եթե դերատիզացիան պետք է արվեր ամիսը մեկ, ապա այս անգամ այնպես է արվել, որ Նոր Նորքում կազմակերպությունը, որ զբաղվում է կրծողների ոչնչացման գործով, այդ աշխատանքը մեկ անգամ ավելի անի: 

«Դեղերի հետ կապված կոնկրետ ժամանակահատված չկա, թե ինչ հաճախականությամբ դրանք պետք է մուտքերում կամ շենքերի այլ հատվածներում դրվեն, իսկ դերատիզացիան, օրինակ, կարող է այս ամիս արվել Նոր Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածներում, բայց եթե կոնկրետ շենքի բնակիչներին պետք է, համատիրությունը նորից դերատիզացիա կանի: Որևէ խնդիր չկա: Սա այն դեպքը չի, որ կոնկրետ ժամկետ է տրված և պետք է միայն այդ ժամկետում անել: Դա ծառի էտ չի: Եթե կա խնդիր, ուրեմն դրան պետք է լուծում տալ: Այնպես չի որ ես պաշտպանում եմ համատիրություններին, բայց գոնե 50, 60, 70, մինչև 80 տոկոս այդ մասով աշխատում են: Լրիվ անգործություն չկա», - նշեցին վարչական շրջանի համապատասխան բաժնից:

«Կա կոնկրետ կազմակերպություն, որը զբաղվում է այս աշխատանքով: Մասամբ մենք, մասամբ համատիրությունները պատասխանատու են դրա համար: Իհարկե, երբ գալիս են դերատիզացիա անելու, մենք տեղյակ ենք լինում ամբողջ գործընթացին, բայց կոնկրետ առնետների ոչնչացման հարցով զբաղվում են և պատասխանատու են համատիրությունները», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ամռանը, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է, աղբի ծավալներն ավելանում են, արդյո՞ք կրծողների դեմ պայքարն ավելի ինտենսիվ բնույթ է կրում, այսպես արձագանքեց. «Ամռանը աղբի շատանալը ամբողջ քաղաքում է խնդիր: Ինքներդ էլ երևի ապրում եք քաղաքում և տեսնում առկա խնդիրները: Ես հիմա ոնց պատասխանեմ ձեր այս հարցին, որ ձեզ բավարարի, ճիշտ լինի և ես ձեզ չխաբեմ: Կոնկրետ այդ խնդիրը լինում է ողջ քաղաքում»,եզրափակեց մեր զրուցակիցը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հնարավոր է՝ դերատիզացիան ամեն օր էլ արվի, բայց միևնույն է՝ եթե հիվանդություն տարածող առնետները չվերանան, այսպես, թե այնպես, այդ աշխատանքն արդյունք չի ունենա: 

«Այստեղ այնքան կարևոր չէ հաճախականությունը, որքան արդյունավետությունը: Շատ անգամ ինքս էլ լսում եմ մարդկանց բողոքները, որ ասում են՝ բերում են, դեղը դնում, բայց դա էֆեկտիվ չի: Դեղը դնելու պարտականությունը պատկանում է համատիրությանը. այն պետք է իրականացնի միջատասպան և կրծողասպան գործողություններ: Այդ դեղերը պետք է ազդեն կրծողների վրա, սակայն շատ դեպքերում ասում են, որ այդ դեղերը լավը չեն և որևէ ազդեցություն չեն ունենում», - նշեց տիկին Հարությունյանը:

Վերջինս հորդորում է կոնկրետ շենքերի բնակիչներին դիմել իրենց մարմնին.

«Մենք կարող ենք միջոցներ ձեռնարկել միայն գրավոր դիմում-բողոքների դեպքում:

Պետք է խնդրեմ, որ բնակիչները գնան այս խնդրի հետևից: Մանրամասն ուսումնասիրենք, թե ինչի հետ է կապված կրծողների շատանալը, արդյոք ճի՞շտ են կատարում տարածքների մաքրումը, արդյունավե՞տ են դեղերը, ժամկետի մե՞ջ են: Այս ամենն ուսումնասիրելու համար մեզ պետք են դիմում-բողոքներ, որովհետև մենք բանավոր որևէ բողոքի հետևից ուղղակի չենք կարող գնալ, դա հիմք չէ: Բայց եթե հիմք ունենանք, մենք անմիջապես դրանով կզբաղվենք», - ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ոչ թե իրենք պետք է կրծողների ոչնչացման աշխատանքը սկսեն, այլ համապատասխան մարմինների նկատմամբ վարչական միջոցառումներ պետք է ձեռնարկեն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ