Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը

Մարտի 25-ին` ժամը 16:59-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել մոտ 5 խմ ծավալով քարաթափում. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դժվարհասանելի հատվածներում իրականացրել խալխլված քարերի հեռացում, իսկ կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են թափված քարերը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխքաղաքապետին, կոմունալ ծառայության և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին:

website by Sargssyan