Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նուբարաշենում զինվորականին դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են այսօր՝ մարտի 25-ին, Նուբարաշեն վարչական շրջանում ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող սպային դանահակահարածի ինքնությունը․ հայտնում է Shamshyan.com-ը։

Այսօր ժամը 03:30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին հայտնել են, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ գոտկային շրջանի, ձախ նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Արշակ Դանիելյանն է, որը, սակայն ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:

Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Դանիելյանին դանակի մի քանի հարվածներ է հասցրել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Զավեն Քեշիշյանը, որը դանակահարությունից հետո դիմել էր փախուստի: Ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում Զ. Քեշիշյանը փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է քննչական բաժին:

Զ. Քեշիշյանը որպես կասկածյալ ձերբակալվել է:

website by Sargssyan