Զգույշ եղեք գնում­ներ կա­տա­րե­լիս. ձեր գնա­ծը կա­րող են հետ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ամեն քա­ղա­քա­կան քա­ոս որո­շա­կի շե­ղում է, յու­րա­քան­չյո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ադր­բե­ջա­նը փոր­ձում է Հա­յաս­տա­նին կեղծ օրա­կարգ թե­լադ­րել ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնքվել է սենյակը Զգույշ եղեք գնում­ներ կա­տա­րե­լիս. ձեր գնա­ծը կա­րող են հետ պա­հան­ջել Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում Բարի գործ՝ արդար որոշում. «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը «Երկրի համով դեմք» մրցանակակիր «Ամեն քա­ղա­քա­կան քա­ոս որո­շա­կի շե­ղում է, յու­րա­քան­չյուր հե­ղա­փո­խու­թյուն՝ դարձ ի շրջանս յուր» Ադր­բե­ջա­նը փոր­ձում է Հա­յաս­տա­նին կեղծ օրա­կարգ թե­լադ­րել «Գ.Ծառուկյան» հիմնադրամի՝ հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան շարունակվել է Վանաձորում Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոդյանը Իյա, իրո՞ք. գու­ցե այլ կա­ռույց­ներ ևս ան­պատ­շաճ են «Հե­տև­անք­նե­րի մա­սին պետք է նա­խօ­րոք մտա­ծել, ոչ թե հե­տո, երբ կուղղ­վի «վա­գո­նը գնա­ցել է, բայց ըն­թաց­քում կա­րո՞ղ ենք թռչել» հար­ցը» Սևանի «ծաղկումը» չի կանխի ջրառը

Հայ մարզիկները 2 ոսկե մեդալ են նվաճել հատուկ Օլիմպիադաներին

 

Մարտի 8-22-ը Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած հատուկ Օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին հայկական պատվիրակության մարզիկներ Գևորգ Մանուկյանը և Ռոբերտ Պետրոսյանը ոսկե մեդալներ են նվաճել:

 

Իր տեսակում աշխարհի ամենամարդասիրական միջոցառումներից մեկին մասնակցել է 190 երկրի 7500 մարզիկ: Օլիմպիական 24 մարզաձևին հետևել է ավելի քան 50,000 ունկնդիր:

 

Հայաստանը հատուկ Օլիմպիադաների ամառային խաղերին ներկայացրել են հատուկ մարզիկներ Գևորգ Մանուկյանը (աթլետիկա) և Ռոբերտ Պետրոսյանը (լող)։

 

Հայ հատուկ մարզիկները իրենց ձևերում ցուցաբերել են գերազանց արդյունքներ: Գևորգ Մանուկյանը հեռացատկ թափավազքով ձևում գրավել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի, իսկ 100մ վազքում նա նվաճել է ոսկե մեդալ։ Ռոբերտ Պետրոսյանը ևս ոսկե մեդալ է բերել Հայաստանին: Հատուկ մարզիկը 50մ թիկնալող ձևում գրավել է առաջին տեղը:

 

Հայաստանը ներկայացնող հատուկ մարզիկների հաջողությունը նաև պայմանավորված է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի անձնակազմի անձնվեր աշխատանքով, մասնավորապես, կամավոր մարզիչներ Էրիկ Մարտիրոսյանի (աթլետիկա) և Հմայակ Հայրապետյանի (լող) պարապմունքներով:

 

2019թ․ Հատուկ Օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցության ֆինանսավորումը տրամադրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Հատուկ oլիմպիադաները շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1968 թվականին Յունիս Քենեդի Շրայվերի կողմից այն հավատքով, որ մտավոր հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ներգրավումը և ակտիվ մասնակցությունը սպորտային միջոցառումներին դրական ազդեցություն է ունենում նրանց առողջության, ինքնադրսևորման, ինչպես նաև սոցիալական ինտեգրման վրա:

 

Հատուկ oլիմպիադաները օգտագործում է սպորտը՝ իբրև մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներառման միջոց և ամեն տարի նրանց համար կազմակերպում է սպորտային միջոցառումներ և մրցումներ` նպաստելով վերջիններիս ինքնավստահության բարձրացմանը, կամքի ուժի դրսևորմանն ու սոցիալական ներառմանը: 




 

website by Sargssyan