Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հնարավո՞ր է, արդյոք, ապրել առանց գլխի. պարզվում է՝ այո

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Անգլուխ ձիավոր չի լինում, ինչպես և չի լինում անգլուխ որևէ կենդանի արարած: Գլխատումը անխուսափելի մահ է: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Եղել է դեպք, որ գլխատված կենդանին առանց գլխի ապրել է ամբողջ երկու տարի: 1945 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ֆրուտա քաղաքի մի աքաղաղ կացնի հարվածի հետևանքով զրկվել է գլխից, բայց կենդանի է մնացել: Կնոջ պատվերով երեկոյան ընթրիքի համար ֆերմեր Լլոյդ Օլսենը բռնում է 5,5 ամսական աքաղաղին և կացնով գլուխը կտրում: Ի զարմանս ֆերմերի, գլխատված թռչունը մի կարճ ժամանակ չշարժվելուց հետո կանգնում է և սկսում է քայլել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Զարմացած Օլսենը որոշում է պահել թռչնին և սկսում է կերակրել նրան ջրի և կաթի խառնուրդով ու եգիպտացորենի մանր հատիկներով: Աքաղաղի կերակրափողը հաճախ պատվել է լորձով, որը տերը մաքրում էր ներարկիչով: Արդյունքում այս աքաղաղը ոչ միայն կենդանի մնաց, այլ նաև հանրահայտ դարձավ՝ շրջելով ամբողջ Ամերիկայով և երևալով այնպիսի ամսագրերում, ինչպես, օրինակ, «Թայմսը» և «Լայֆը»: Իհարկե, պարզ է, որ իր այդ շրջագայությունների ընթացքում նա ոչինչ էլ չի տեսել, քանի որ գլուխ չուներ: Այս հանրահայտ աքաղաղին անվանել են Մայք: Նրա տերը՝ Լլոյդ Օլսենը, շրջելով ամբողջ ԱՄՆ-ով, «անգլուխ հրաշք-աքաղաղին» նայելու համար հետաքրքրասերներից 25 ցենտ էր վերցնում: Ցուցադրությունը հրաշալի էր, սկզբից Մայքը հայտնվում էր բեմում աքաղաղի չորացրած գլուխ կպցրած, որը հետո հանվում էր: Պարզ է, որ այդ գլուխը Մայքինը չէր, քանի որ նրա սեփական գլուխը վաղուց Օլսենի կատուն կերել էր: Իր փառքի գագաթնակետին բեմի այս «անգլուխ» աստղը ամիսը վաստակում էր 4 500 դոլար, իսկ այդ թռչնի արժեքը գնահատվում էր 10 000 դոլար: Այս շշմեցուցիչ արդյունքը առաջ բերեց մի շարք նմանակողների փորձերի, մարդիկ փորձում էին գլխատել թռչուններին, բայց երկու օրից ավելի նրանք կենդանի չէին մնում: Օլսենը Մայքին կերակրում էր կաթոցիչով: Իր անգլուխ կյանքի երկու տարիների ընթացքում Մայքը գիրացել էր 3 կիլոգրամով: Նա մշտապես իր վզով մաքրում էր փետուրները և փորձում չեղած կտուցով վերցնել կերի մնացորդները: Մի անգամ անշրջելի դժբախտություն է պատահում: Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի հյուրանոցի համարում Մայքը շնչահեղձ է լինում: Նրա տերը՝ Օլսենը, մոռացել էր վերցնել կաթոցիչը և ներարկիչը՝ Մայքի կերակրափողը մաքրելու համար, և Մայքը սատկում է: Պաթանատոմիական հերձումը ցույց է տվել, որ Մայքին գլխատած կացինը երջանիկ պատահականությամբ չէր վնասել քներակը, այլապես Մայքը արյունաքամ կլիներ: Բացի դա, չնայած կտրված էր գլխուղեղի մեծ մասը, բայց պահպանված էր ուղեղի ցողունը, որը իրականացնում է կենսական ֆունկցիաների կարգավորումը՝ շնչառություն, արյան շրջանառություն և այլն: 

Նշենք, որ սկսած 1999 թվականից՝ Կոլորադո նահանգի Ֆրուտի քաղաքում մայիսի երրորդ ազատ օրերին նշվում է «Մայք-անգլուխ հրաշք-աքաղաղի» օրը: Միջոցառումները բազմազան են լինում, ներառյալ ձվերի նետում մրցույթը: Մայքը դարձել է այդ քաղաքի այցեքարտը, և դա ճիշտ է, քանի որ այն ժամանակ բոլորը գիտեին, որ Մայքն անգլուխ է, և միայն ինքը՝ Մայքը չգիտեր դա, քանի որ ուղեղ չուներ մտածելու համար: 

Իսկ ընդհանրապես, ինչպես երևում է, անգլուխ կարելի է ապրել: Սա ապացուցել են նաև մարդիկ: Բոլորիս շրջապատում էլ կան, չէ՞, այնպիսիք, որ ուղղակի այդպես էլ բնութագրվում են՝ «անգլուխ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար