Շարմազանով. «Շնորհակալություն Փաշինյանին ազնիվ ինքնախոստովանության համար»
ԲԼՈԳ«Այն, որ Փաշինյանը, խախտելով ժողովրդավարության բոլոր գրված ու չգրված օրենքները, ամիսներ շարունակ օգտագործել է շանտաժի, սպառնալիքի ու բռնաճնշումների գործիքակազմը, ակնհայտ է:
Բայց օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արեց իրոք աննախադեպ զավեշտալի հայտարարություն:
Անդրադառնալով մի հարցի, որն ակնհայտորեն բուհական ինքնավարության լիազորությունների շրջանակներում է, Փաշինյանը, արհամարհելով բուհական ինքնավարության օրենքներն ու ավանդույթները, վեր դասելով իրեն այդ օրենքներից, հայտարարում է, որ քաղաքական որոշումը կայացված է:
Փաստորեն, երբեմնի ժողովրդավարության ջատագով Փաշինյանի համար հարազատ են դարձել Ֆրանկոյի և Պինոչետի մեթոդները: Էլի իրողություն փոխվեց:
Ուստի, շատ հանգիստ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման արդյունք են.
- Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը
- Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից հետ կանչելը
- Որոշ, իբր թե, քրեական գործերի հարուցումը
- Խորհրդարանի ցրումը
- Հանրապետական կուսակցության՝ խորհրդարանում չհայտնվելը
- Մարդկանց օպտիմալացնելն ու աշխատանքից զրկելը:
Շարքը երկար է...
Շնորհակալություն Փաշինյանին ազնիվ ինքնախոստովանության համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: