Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ալի­ևի հին ձե­ռա­գի­րը, կամ` ամեն բան վե­րա­դառ­նում է ի շրջանս յուր

АНАЛИТИКА

Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպման շուրջ ձևավորվել են որոշակի սպասելիքներ, ու թերևս դրա պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ ձևակերպել է Հայաստանի իշխանության նոր արցախյան քաղաքականությունը։ Մյուս կողմից՝ Վիեննայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է։

Նախօրեին ժամը 16։30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևել յան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ «Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել», - ասված է Հայաստանի ՊՆ տարածած հաղորդագրությունում: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, բնականաբար, հերքել է հայկական կողմի պնդումները, ավելին՝ տեղեկացրել է, թե մերոնց «սադրանքների» հետևանքով մարտի 26-ի երեկոյան սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող։ Անգամ եթե չլինեին այս միջադեպերը, ակնհայտ էր, որ մեծ ակնկալիքներ չէր կարելի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումից։ Մեթոդաբանական ու բովանդակային առումներով միանգամայն տարբեր են Երևանի ու Բաքվի օրակարգերը։ Հակամարտության կողմերը խոսում են տարբեր լեզուներով ու միանգամայն տարբեր է կարգավորման գործընթացից նրանց ակնկալիքները։ Ու բնավ պատահական չէ, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Բաքուն ռեստավրացրեց իր հին ձեռագիրը՝ սադրանքներ կազմակերպելով առաջնագծում։ Բաքուն հին մեթոդներով փորձում է ճնշում բանեցնել հայկական կողմի ու միջնորդների վրա։ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Բաքվի քաղաքականությունը ներկա պահին առավել սադրիչ է դարձել, ինչը հաստատում են վերջերս տեղի ունեցող իրադարձությունները: Ինչ վերաբերում է Ղարաբաղում լարվածության թուլացմանը, փորձագետի կարծիքով՝ դա ժամանակավոր բնույթ է կրում, և ադրբեջանական կողմն ուղղակի սպասում է, որ կրկնի 2016 թվականի դեպքերը: Վերջին երկու օրվա իրադարձությունները հաստատում են ճանաչված փորձագետի գնահատականները։

Այս իրավիճակը մի քանի հետևությունների տեղիք է տալիս։

Նախ՝ հաստատվում են շատ փորձագետների այն պնդումները, որ, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը» կարճաժամկետ էֆեկտ ուներ ու չէր կարող փոխարինել ինստիտուցիոնալ պայմանավորվածություններին։ Ավելին՝ հայկական կողմի առաջնահերթ խնդիրներից մեկն այն պետք է լինի, որ բովանդակային քննարկումներից առաջ դարձյալ պնդի Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության վրա։

Մյուս կողմից՝ սնանկ դուրս եկան այն բոլոր պնդումները, թե իբրև Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցում պարտվողական քաղաքականություն է վարում, ինչի հետևանքով էլ Ալիևն իբրև թե «մեծահոգի» է դարձել։ Նախ՝ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթը հերքեց այս կեղծ փաստարկը, համենայն դեպս՝ վարչապետի շատ փաստարկներ համոզիչ էին, այլ խնդիր է, որ դրանք առայժմ կարգախոսային բնույթ ունեն ու իրականություն կարող են դառնալ միայն հետևողական դիվանգիտական աշխատանքի արդյունքում։ Երկրորդը՝ Ադրբեջանի վերջին օրերի պահվածքը հուշում է, որ Ալիևի իշխանությունը մեծ ակնկալիքներ չունի Փաշինյանի իշխանությունից ու, ըստ էության, շարունակում է նախկին քաղաքականությունը, որը մի կողմից բովանդակազրկում է բանակցային գործընթացը, մյուս կողմից՝ միտված է 2016թ. սցենարի կրկնությանը։

Ասվածն, իհարկե, չպետք է ավելորդ հոռետեսականության ու խուճապի առիթ ստեղծի։ Ցանկացած պարագայում բանակցային գործընթացի վերսկսումը դրական ազդակ է, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում գոնե պահպանել հարաբերական խաղաղությունն, ինչն արդեն իսկ կարևոր հանգամանք է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ