Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զար­գա­ցո՞ւմ, թե՞ իմի­տա­ցիա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երբ երեկ Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում սկսեց հեռարձակել խորհրդարանի նիստը, արդեն պարզ էր, որ ԱԺ-ում կարևոր իրադարձություն է լինելու։ Շուտով պարզվեց, որ ելույթ է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առիթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումն էր։

Նիկոլ Փաշինյանը հաճելի լուրեր է հայտնել, թերևս դա է պատճառը, որ նրա ելույթը հեռարձակվեց ուղիղ եթերում։ Վարչապետն ասել է, որ շինարարության ոլորտում շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում. ընթացիկ տարվա հունվար, փետրվար ամիսներին ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ։ Նրա խոսքով` լրջագույն աճ է նկատվում նաև հիփոթեքային վարկավորման ոլորտում` այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարին` 2018թ. փետրվարի նկատմամբ` 100 տոկոսով։ Փաշինյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով` եկել ենք այն համոզման, որ 2019–ի պետբյուջեն կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով։ Նրա խոսքով` այդ գումարները մտադիր են ծախսել տարբեր ուղղություններով։ Առաջին հերթին, ըստ Փաշինյանի, մտադիր են 2019թ. հուլիսի 1–ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈւ, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչների աշխատավարձը. խոսքը մոտ 38 000 ուսուցչի մասին է։ Իհարկե, այս ամենը շատ հաճելի է, սակայն չթաքցնենք՝ տպավորություն է, որ վարչապետի ելույթն ավելի շատ միտված էր հասարակության աճող դժգոհությունը պարպելուն, համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես շեշտում էր տնտեսության մեջ նկատվող դրական միտումները, ինչը հասարակության մեծամասնությունը դեռևս չի նկատում, որովհետև երկրում ակնհայտորեն չի լավացել կյանքի որակը։

Օրինակ՝ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին։ Անշուշտ, հաճելի է նման կանխատեսում լսելը ու բնավ էլ չենք ուզում կասկածի տակ դնել վարչապետի կանխատեսումը։ Մյուս կողմից՝ շինարարական բումի մասին խոսակցությունները նման են դեժավ յուի։ Իհարկե, իրավիճակների մեխանիկական նմանություն չենք ուզում փնտրել, սակայն մտավախությունները հիմք ունեն, քանի դեռ չենք համոզվել, որ գործ ունենք տնտեսության կայուն զարգացման հետ՝ դրա իմիտացիայի, քարոզչական նպատակով ներկայացվող թվերի հետ։

Այն, որ 2019 թ.-ի պետբյուջեն գերակատարվելու է առնվազն 40 մլրդ դրամով՝ հրաշալի նորություն է։ Եթե այդ թիվն արտացոլում է ստվերային տնտեսության կրճատման միտումները կամ գործ ունենք տնտեսական հեղափոխության առաջին դրսևորումների հետ, ապա պատկերը միանգամայն գոհացուցիչ է։ Կարևորը, որ հիմքում սոսկ իրավական հարթությունը չլինի, այսինքն՝ ոչ թե հիմնականում նախկինում թույլ տրված չարաշահումների բացահայտման հետևանք լինի, այլ իսկապես ինստիտուցիոնալ, հստակ գործիքակազմով աշխատանքի արդյունք: Հակառակ պարագայում տնտեսության զարգացման կամ ստվերի դեմ պայքարի մասին խոսակցությունները կլինեն իմիտացիոն ու կարող են կարճաժամկետ էֆեկտ ունենալ, այն էլ՝ քարոզչական հարթության վրա։

Հիմա, թերևս, վաղ է ենթադրություններ անելը ու հարկ է հետևել զարգացումներին՝ հասկանալու համար, թե զարգացման կոնկրետ ինչ տեսլական է առաջարկում կառավարությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց