Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գնա­ճը պետք է կան­խա­տե­սե­լի և կա­ռա­վա­րե­լի լի­նի. ինչ­պե՞ս զսպել այն

ЭКОНОМИКА

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ օրենքով սահմանված շրջանակում կարող է լինել կառավարելի գնաճ, որը չի գերազանցի 4 տոկոսը, հավելելով, որ ամեն դեպքում ինչ ծավալների էլ հասնի գնաճը, քաղաքացիներն այն զգալու են: Նախարարը նաև նշել էր, որ գնաճը տնտեսական աճի անհրաժեշտ նախապայմաններից մեկն է:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ տնտեսության մեջ գնաճը նորմալ երևույթ է:

«Խնդիրը հետևյալն է, որ գնաճը չպետք է շատ բարձր լինի: Այն պետք է լինի կանխատեսելի: Ինչ-որ չափով և՛ գնաճը, և՛ ինֆլ յացիոն գործընթացները նպաստում են տնտեսության զարգացմանը, եթե միանիշ թվով են և հնարավոր է դրանք կարգավորել, կանխատեսել, նաև կառավարել այդ ռիսկերը», ասում է տնտեսագետը:

Արձագանքելով նրան, որ խոսքը 4 տոկոս հնարավոր գնաճի մասին է, տնտեսագետը շեշտեց, որ սա լրիվ նորմալ և իրատեսական է այս պայմաններում: «Այս սահմաններում դա կարելի է դարձնել նաև տնտեսության զարգացման խթան»:

Ինչ վերաբերում է նրան, որ մի դեպքում նախարարն արձանագրում է բանանի, բենզինի, շաքարավազի շուկաների ազատականացում, իսկ մյուս կողմից մի շարք ապրանքների դեպքում գնաճ կա, ինչպես հացի և այլ ապրանքների, պարոն Մանասերյանն այսպես է արձագանքում. «Գնանկում, իհարկե, այդ մասով կա, դա իրականությանը համապատասխանում է, բայց մյուս ապրանքների մասով, օրինակ՝ գազավորված հյութերի և այլնի, որոնք գնաճ են գրանցում, պետք է ուշադրություն դարձնենք, թե որքանով են դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ, որքանով են դրանք անհրաժեշտ մարդու առողջությանը, որքանով ենք մենք վնասում կամ օգնում սպառողին: Այսինքն՝ կան կոնկրետ չափորոշիչներ: Պետք է շրջահայաց լինել և երևույթը մեկ անկյունից չդիտարկել», - ընդգծում է մեր զրուցակիցը: 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով, սակայն, գնաճը տնտեսական աճի մեջ ամենավերջին դերն է խաղում, եթե խոսքն իրական տնտեսական աճի մասին է: Բացի դա, վերջինս մանրամասնում է, թե ինչպես է պետք զսպել գնաճը Հայաստանի նման երկրների պարագայում:

«Գնաճը զսպող գործոնները մեր երկրի պարագայում առաջին հերթին բնակչության ցածր գնողունակությունն և տրանսֆերների հոսքի դանդաղումն են: Սա, ցավոք, իրականություն է և ինչ-որ տեղ նվեր է իշխանություններին: Բայց մյուս կողմից ընդհանուր ծախսային քաղաքականությունը, եթե խոսում ենք պետության կողմից բյուջետային ծախսերի կատարման մասին, կարող է գնաճի հավել յալ գործոններ հանդիսանալ, և այդ պատճառով է, որ կառավարությունը չի գնում աշխատավարձերի և կենսաթոշակների հավել յալ բարձրացման, այնինչ արժեր այդ լծակն օգտագործել: Նախարարը երբ ասում է, որ գնաճը կարող է տնտեսական աճի գործոն լինել, լծակները կամ մեխանիզմները հենց այդտեղ են, որ չպետք է վախենալ 6-7 տոկոս գնաճից, բայց նպատակամղված հավել յալ լիկվիդայնությունը պետք է ուղղել զարգացման մեծ պոտենցիալ ունեցող սեկտորներին, հատկապես բարձր տեխնոլոգիական և ավելացված արժեքի մեծ մասնաբաժին պարունակող արտադրանքի, այլ ոլորտների սեգմենտների զարգացմանը:

Մյուս կողմից՝ դրամավարկային լծակներով ևս կարելի է հավել յալ աշխուժություն մտցնել, ձևավորել մակրոտնտեսական պահանջարկ, որից այս իշխանությունները, ցավոք, առայժմ ձեռնպահ են մնում», - նշում է տնտեսագետը:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև նախարարի այն պնդմանը, որ բանանի, շաքարավազի և բենզինի շուկաներն ազատականացել են, նկատելի է գնանկումը: Սակայն որոշ ապրանքների դեպքում կա նաև գնաճ: Օրինակ, հացը թանկացել է 10-20 դրամով: 

Տնտեսագետը նշում է, որ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք տարբեր շուկաների հետ, որոնցից յուրաքանչ յուրն ունի իր առանձնահատկությունը:

«Հացի թանկացումը պարենային անվտանգության խնդիր է, և կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի այդտեղ գների կայունություն ապահովի՝ ներքին արտադրությունը խթանելով, գյուղատնտեսության սուբսիդավորման միջոցով: Նաև եվրասիական գործընկերների հետ աշխատանքի շնորհիվ, որովհետև հացահատիկի հիմնական մասը ներկրվում է Ռուսաստանից: Ինչ վերաբերում է բանանին, ապա դրա գինն իջավ հետհեղափոխական շրջանում, իսկ այսօր ամենաբարձրերից մեկն է ԵԱՏՄ երկրներում և նույնիսկ չափազանց բարձր է, քան նախահեղափոխական շրջանում էր», - եզրափակեց պարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ այստեղ գերշահույթներ են առաջանում, և պետք է միջամտի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ