Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կազանովա. կնամո՞լ, թե՞ հավատարիմ ամուսին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Կազանովան ամբողջ կյանքում զբաղվել է միայն կանանց գայթակղելով և, ունենալով սեռական գերակտիվություն, կապեր է ունեցել բազմաթիվ կանանց հետ: Կազանովա անունը անգամ դարձել է հասարակ անուն, և այդպես կոչում են կնամոլներին: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ իտալացի գրող Ջակիմո Ջիլորամո Կազանովան որպես կնամոլ հանրահայտ է դարձել շնորհիվ հենց իր գրած ինքնակենսագրականի: Այնտեղ նա բավականին անկեղծորեն պատմել է իր արկածների մասին, իսկ այն ժամանակ նման գրվածքները քիչ էին: Արդյունքում սկսեցին առասպելներ տարածվել նրա մասին: Մասնավորապես այն, որ նա հասցրել է քնել բազմաթիվ կանանց հետ: Ըստ սեփական ինքնակենսագրականի, Կազանովան իր 73-ամյա  կյանքի ընթացքում գայթակղել է 130 կնոջ: Առաջին հայացքից թվում է, թե սա մեծ թիվ է: Բայց պետք է հաշվի առնել այն, որ այն ժամանակ կնոջ հետ անցկացրած գիշերը հաճախ պատճառ չէր, որ ծանոթանաս այդ կնոջ հետ: Ի վերջո, գայթակղելը դեռ չի նշանակում քնել նրա հետ: Հետո էլ հասարակ հաշվարկը ցույց է տալիս, որ Կազանովան տարեկան գայթակղել է ընդամենը 5-6 կնոջ, որը նրա մշտական ճանապարհորդությունների պարագայում հազիվ թե մեծ թիվ է: Պարզ է, որ ներկայիս որոշ «կազանովաներ» մի քանի անգամ գերազանցում են նրան: Կազանովային դժվար է հասարակ կնամոլ համարել, որը ընդամենը հարստացնում է իր ցուցակը հերթական կնոջ հետ քնելով: Նա վարում էր գիտակցված սեռական կյանք և թույլ չէր տալիս ավելորդություններ և այլասերվածություններ: Նա սիրում էր գործ ունենալ նույն կնոջ հետ մի քանի անգամ, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ամիսներ: Պետք է նշել, որ սեռական կապի մեջ նա մտնում էր միայն փոխադարձ համաձայնության դեպքում, ընդ որում՝ պարտադիր տեղյակ պահելով կնոջը, որ ինքը չունի երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու նպատակ, որ չեն լինելու փոխադարձ պարտավորվածություններ և որ կինը շատ չսիրահարվի, որ հետո բաժանումը հեշտ տանի:

Առանձին նշենք, որ Կազանովայի կյանքը նվիրված չէր միայն սիրային խաղերին, ավելին՝ դա նրա համար անգամ երկրորդական էր: Նա շրջել է ամբողջ Եվրոպան, Ֆրանսիայում կազմակերպել է ազգային վիճակախաղ, ծանոթ է եղել Մոցարտին և Վոլտերին, Ռուսաստանում թագուհուն համոզել է նոր օրացույց մտցնել, եղել է վենետիկյան բանակի զինվոր, քարոզիչ, ալքիմիկ, ջութակահար, խաբեբա ու անգամ լրտես: Նրա գրչին է պատկանում աշխարհում առաջին գիտաֆանտաստիկ նովելը, նա իտալերեն է թարգմանել Հոմերոսի «Իլիականը» և այլն:

Կազանովան ամուսնացել է 40 տարեկան հասակում: Ըստ առասպելի, նա այնքան էր ցնցված մի աղջկա գեղեցկությամբ, որ չէր կարող թույլ տալ, որ այդ «հրաշքին» տիրանա ուրիշ որևէ մեկը: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ, ի հակադրություն իր կենսագրականի, ժամանակակիցների վկայությամբ, իրականում ամուսնությունից հետո Ջակիմո Ջիլորամո Կազանովան ոչ մի անգամ իր կնոջը չի դավաճանել: Չեն օգնել անգամ բազմաթիվ գեղեցիկ, հարուստ կանանց գայթակղությունները: Նա մնացել է հավատարիմ ամուսին:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է