Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անզեն աչքով տեսանելի բակտերիաներ. մի՞ֆ, թե՞ իրականություն

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Բակտերիաները չափերով շատ փոքր են, և նրանց կարելի է տեսնել միայն մանրադիտակով:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ կան այնպիսի «հսկա» բակտերիաներ, որոնց կարելի է տեսնել անգամ անզեն աչքով: Բակտերիաները միաբջիջ միկրոօրգանիզմներ են։ Նրանք ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություններ՝ աճում են, զարգանում, իրականացնում նյութափոխանակություն, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար տեսակի բակտերիաներ, սակայն իրականում նրանց քանակը միլիոնից ավելի է։ Սրանք կյանքի նախնական ձևերն են և տարածված են ամենուր։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող է ապրել մոտ 40 միլիոն բակտերիան, իսկ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։ Բակտերիաներն առաջինը հայտնագործել է հոլանդացի գիտնական Անտոնի Վան Լևենհուկը: 1676 թվականին նա առաջին անգամ իր մանրադիտակի ապակու վրա ջուր կաթեցրեց և տեսավ այնտեղ անընդհատ շարժվող բազմաթիվ մանրագույն օրգանիզմներ: Ինքը՝ Լևենհուկը, դրանց կոչեց «անիմալկուլիներ»: Բակտերիա անունը զգալիորեն ավելի ուշ է մտցվել՝ 1828 թվականին: Իհարկե, ուսումնասիրել բակտերիաներին առանց մանրադիտակի անհնար է, քանի որ սովորաբար նրանց չափերը տատանվում են 0,3-ից 6 միկրոնի սահմաններում (մեկ միկրոնը միլիմետրի հազարերորդ մասն է կազմում), և մարդկային աչքը ունակ չէ նշմարել այդքան փոքր մարմինը: Բայց, այնուամենայնիվ, կան նաև խոշոր բակտերիաներ: Սրանք մնացած բակտերիաների համեմատ ուղղակի հսկաներ են, քանի որ կարող են հարյուրավոր անգամներ մեծ լինել մնացած բակտերիաներից: Մինչև 1997 թվականը ամենախոշոր բակտերիան համարվում էր դեռևս 1835 թվականին հայտնագործված Spirochaeta plicatilis-ը, որը ուներ 500 միկրոն, այսինքն՝ 0,5 միլիմետր երկարություն: Պարզ է, որ այս չափերով բակտերիան տեսանելի կլինի անգամ անզեն աչքի համար: Պետք է նշել, որ ընդհանրապես «սպիրոխետաների» (թելանման կառուցվածք ունեցող բակտերիաների ընտանիք) մեջ շատ են մինչև 0,25 միլիմետր երկարություն ունեցող «հսկաները» , բայց, այնուամենայնիվ, դրանց անհնար է անզեն աչքով տեսնել, քանի որ նրանց տրամագիծը, ի տարբերություն երկարության, շատ փոքր է և հասնում է 0,7-ից մինչև 1 միկրոնի, ինչը անզեն աչքը չի կարող տեսնել: 1997 թվականին Նամիբիայի ափամերձ հատվածներում հողի նմուշի մեջ հայտնաբերվել է ներկայումս չափերով ամենամեծը համարվող Thiomargarita namibiensis բակտերիան: Այս բակտերիայի ամենազարմանալի հատկությունն այն է, որ այն կլոր է և ունի մինչև 0,75 միլիմետր տրամագիծ: Պարզ է, որ այսպիսի չափերով այն լրիվ տեսանելի է անզեն աչքի համար, ավելին՝ առանձնապես պետք չէ տեսողությունը լարել:

Thiomargarita namibiensis բակտերիայի անունը թարգմանաբար հնչում է որպես «Նամիբիայի ծծմբային մարգարիտ» (հունարեն theion-ծծումբ, իսկ margarita-ն լատիներեն մարգարիտ): Բանն այն է, որ այս բակտերիան իր մեջ պարունակում է ծծմբի միկրոսկոպիկ գրանուլաներ, որոնք բեկում են լույսը՝ ստիպելով բակտերիայի բջջին շողշողալ մարգարիտի պես: Բացի այն, որ նրանք նման են մարգարիտի, նաև դասավորվում են կողք կողքի` ստեղծելով շղթա, և կարծես թե մարգարտյա վզնոց լինեն, ընդ որում՝ անզեն աչքով տեսանելի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո