ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը. ի՞նչ է նա հայտար... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կարեն Քոչարյանը՝ փոխոստիկանապետի հրաժարականի մասին Ռամոսը` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր Փաշինյանը Իգոր Սարգսյանին ազատել է պաշտոնից Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը Իմ ձախից նստածը կասկածյալ է նշանակել աջից նստածին, ձերբակալել հետեւինին, ու էս 1.5 տարի է մի քանի ճակատով գրոհում է մեջտեղինին. Աշոտյան ՈՒՂԻՂ. Ակցիա Վերաքննիչի բակում՝ ի աջակցություն Մութաֆյանի ու Օհանջանյանի 82 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահի հետ ԱՄՆ-ը դավաճանեց քրդերին եւ ստիպեց կռվել Թուրքիայի դեմ. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ­գի հա­մար հայ­տա­րար­ված մրցույ­թում հաղ­թող է ճա­նաչ­վել Արամ Խա­չատ­րյա­նի երաժշ­տու­թյու­նը Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք 424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թաց սկսե­լու հա­մար, բայց թե որ­տեղ ու ինչ են տնկե­լու՝ հստակ չէ. «Փաստ» «Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­գետ. «Փաստ» Բողոքի ակցիա՝ վարչական դատարանի դիմաց. խուլ ու համրերը դեմ են նախկին տնօրենի վերադարձին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը. ի՞նչ է նա հայտարարագրել. «Փաստ»

Լիտվացի հայտնի պատմաբանը հոդվածով անդրադարձ է կատարում Ադրբեջանում հայերի դեմ իրականացված ցեղասպան քաղաքականությանը

Լիտվական հեղինակավոր www.bernardinai.lt լրատվական կայքում լույս է տեսել լիտվացի հայտնի պատմաբան Ալգիս Կասպերավիչյուսի «Ինչո՞ւ անվանել այն ցեղասպանություն, եթե իրականում տեղի չի ունեցել» հոդվածը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակը հակադարձում է Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ կեղծ պնդումներին, անդրադարձ կատարում Ադրբեջանում հայերի դեմ իրականացված ցեղասպան քաղաքականությանը, Լիտվայում և այլ երկրներում ադրբեջանական լոբբիստական գործունեությանը։

Հոդվածում նշված է. «Վերջերս՝ 2019 թ. փետրվարի 25-ին, Իրմա Ազուոլեն (հավանաբար կեղծանուն է) «Անհավատալին: Ցեղասպանություն ժամանակակից աշխարհում» խորագրով հոդված է հրապարակել, որի վերնագիրը կատարելապես արտացոլում է իրականությունը: Ցեղասպանություններ դեռևս տեղի են ունենում աֆրիկյան պետություններում՝ Ռուանդա, Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն (պետության պաշտոնական անվանումն է), Սուդանում, և նաև Մերձավոր Արևելքում՝ Իրաք և Սիրիա, որտեղ այսպես կոչված ԻԼԻՊ-ը և այլ իսլամական ծայրահեղական խմբավորումներ զանգվածաբար սպանել են բնիկ քրիստոնյաների, եզդիների և շիա մուսուլմանների: Մերձավոր արևելքի քրիստոնյաները, որոնց նախնիներն առաջինն էին, որ ընդունեցին Հիսուս Քրիստոսի ուսմունքները, նույնպես նահատակներ դարձան:

 

 

Առաջին ցեղասպանությունը վերապրելուց հարյուր տարի անց նրանք մեկ այլ ցեղասպանության ենթարկվեցին: 20-րդ դարի սկզբին` 1915-1923 թթ., Թուրքիայի իշխանությունները Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ կոտորածներ իրականացրին: Վերջինում կոտորածներն այդքան զանգվածային չէին, ինչքան Փոքր Ասիայում: Լեհ պատմաբան և փիլիսոփա Ֆելիքս Կոնեչնին, ով նաև 20-րդ դարի սկզբում Վիլնյուսի համալսարանի պրոֆեսոր է եղել, իր «Բյուզանդական քաղաքակրթությունը գրքում» հետևյալն է գրել. «Փոքր Ասիայում (ներկայիս Թուրքիայում) 9 միլիոն մուսուլմաններ և 3 միլիոն քրիստոնյաներ են ապրել: Տասը տարի անց քրիստոնյաները գրեթե վերացել են: 1923 թ. մեծ տերությունները Փոքր Ասիան ճանաչեցին իբրև Օսմանյան կայսրության օրինական տարածք»: Մեծ տերությունների լուռ համաձայնությամբ և աջակցությամբ քրիստոնեականությունը գրեթե ոչնչացվեց: Այնուամենայնիվ, քրիստոնյա փոքրամասնությունները մնացին արաբական երկրներում՝ Լիբանանում, Իրաքում և Սիրիայում: Վերջին երկուսում նրանք մինչ օրս սարսափելի ցեղասպանության են ենթարկվում: 19-րդ դարի մի մոռացված մտածող մի անգամ ասել է, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Եթե դա տեղի է ունենում առաջին անգամ՝ դա ողբերգություն է, և ֆարս՝ եթե կրկնվում է: Ցավոք, Մերձավոր արևելքի քրիստոնյաների համար երկրորդ անգամը նույնպես ողբերգություն էր:

 

Հոդվածում Ի. Ազուոլեն Խոջալու գյուղում տեղի ունեցած ողբերգալի իրադարձությունները «ցեղասպանություն» է անվանում, որը կատարվել է Լեռային Ղարաբաղում տեղացի հայերի և ադրբեջանական ուժերի միջև պատերազմի ընթացքում: 1992 թ. փետրվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի ուժերը Խոջալուի մոտ ռազմական օպերացիա սկսեցին, որտեղ, ըստ Ի․ Ազուոլեի, 940 ք/կմ-ի վրա բնակվում էին 7000 մուսուլմաններ՝ մեծամասամբ ադրբեջանցիներ: Անհնար է, որ գյուղը նման հսկայական տարածք ունենա, բայց դա հավանաբար տպագրական սխալ է: Հայերի հարձակման հիմնական նպատակը ադրբեջանական հրետանու կրակակետերը լռեցնելն էր, որն այդ ժամանակ արդեն կրակի տակ էր պահում Ստեփանակերտը և շրջակա օդանավակայանը և թույլ չէր տալիս օգտագործել այն: Հարձակումից հետո, որն ավարտվեց Խոջալուի գրավմամբ, շատ քաղաքացիների՝ ներառյալ կանանց և երեխաների, գյուղից 12 կմ հեռավորության վրա սպանված են գտնում, իսկ մահացած մարմինները խեղված էին:

Նախքան Խոջալուի հարձակումը, հայկական զինվորական հրամանատարությունը հայտարարում է, որ քաղաքացիների անարգել տեղաշարժն ապահովելու համար բացվել է մարդասիրական միջանցք: Ցավոք, այս կոչերն անտեսվեցին կամ պարզապես չլսվելու տրվեցին, քանզի Ադրբեջանի իշխանությունները ոչ մի տարհանում չկազմակերպեցին: Միանգամից պարզ չէ, թե այդ որոշումը միտումնավոր է կայացվել, թե ոչ: Այնուամենայնիվ, Խոջալուի հարձակման ընթացքում շատ քաղաքացիական անձիք են սպանվել, մարդիկ հուսահատության մեջ փորձել են փախչել ոչ միայն մարդասիրական միջանցքով, այլ նաև սարերով: Այսպիսով, մարդիկ զոհվել են ոչ միայն հայկական զինված ուժերի կրակից, ովքեր սկսել են կրակել չճանաչելով իրենց մոտեցողներին, այլ նաև խիստ բնակլիմայական պայմաններից: Այնուամենայնիվ, փախստականներից շատերը հասել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք:

 

Հոդվածն անդրադարձ է կատարում խեղված մարմինները, որոնք ցուցադրվել են օտարերկրյա լրագրողներին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որը հարցեր է առաջացնում: Եթե հայերի կողմից վիրավորված մարդիկ հասել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք և մահացել են այնտեղ, ապա անհնար է, որ հայերը խեղած լինեն նրանց մարմինները: Պատերազմի ժամանակ մահացած կամ վիրավորված քաղաքացիական անձիք երբեք չեն համարվել ցեղասպանության զոհ, չնայած՝ հոդվածի հեղինակը հակառակն է պնդում:

Նա առանց քննադատության միանշանակ սատարում է Ադրբեջանի կառավարության պաշտոնական տեսակետը, որը ստեղծել է «Խոջալուի ցեղասպանության» առասպելը, որպեսզի շեղի աշխարհի ուշադրությունը ադրբեջանցիների կողմից հայերի նկատմաբ իրականացված կոտորածներից և բռնագաղթից: Հայերը, ովքեր դարեր շարունակ ապրել են Ադրբեջանում, դարձան փախստականներ. բացառություն դարձան միայն գազանաբար սպանվածները: Դա դարձավ 1988-1991 թթ. Ադրբեջանում հայերի դեմ իրականացված կոտորածների և վայրագությունների հետևանքը:

Հայերի դեմ առաջին կոտորածը տեղի ունեցավ 1988 թ. փետրվարի 27-29-ը Սովետական Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որը մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրա էր: Կոտորածը պատասխանն էր հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի պատգամավորների խնդրանքին՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ՍՍՀ-ին միացնելու: Լեռնային Ղարաբաղի հայությունը երկար ժամանակ է, ինչ պայքարում էր Սովետական Հայաստանին միանալու համար և հուսով էր, որ «Գլասնոստ»ը, և «Պերեստրոյկա»-ն վերջապես կընձեռեն այդ հնարավորությունը: Ի վերջո, դա Սովետական միությունում ընդունված պրակտիկա էր, և Նիկիտա Խրուշչյովի որոշումը Ղրիմը Ուկրաինային հանձնելու միակ դեպքը չէր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լատվիայի և Էստոնիայի որոշ տարածքներ, որոնք գրեթե ամբողջապես բնակեցված էին ռուսներով, նույնպես ներառվեցին Ռուսաստանի կազմի մեջ:

Բնականաբար, ԽՍՀՄ-ի ժողովրդավարացման պայմաններում Լեռնային Ղարաբաղի միակցումը չէր կարող մի օրում տեղի ունենալ Մոսկվայի որոշմամբ, այլ միայն բանակցությունների և շահերի փոխադարձ համակարգման միջոցով: Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները չէին էլ ուզում անգամ լսել այդ մասին: Ադրբեջանի այսպես կոչված «Ժողովրդական ճակատը» հատկապես կատաղի դեմ դուրս եկավ հայերի դեմ: Նրա արտաքուստ նմանությունը Էստոնիայի Ժողովրդական ճակատին կամ Լիտվայի Սայուդիսին չմոլորեցրեց մեր այն ժամանակվա ղեկավարներին: Արվիդաս Յուոզայտիսը նկատեց, որ անհնար է համեմատել Էստոնիան Ադրբեջանի հետ: Առաջինը Ֆինլանդիայի նման է, մինչ երկրորդը` Աֆղանստանի:

Սումգայիթի կոտորածից հետո, ինչը լայնորեն քննարկվեց Արևմտյան մամուլում, հայերը շարունակաբար սպանվում և հետապնդվում էին Ադրբեջանում: 1990 թ. հունվարին վայրագությունները Բաքվում հասան իրենց գագաթնակետին: Միայն վայրագությունների վերջում սովետական բանակը մտավ Բաքու և հնարավորություն տվեց հայերին փախչել Կասպից ծովով: Նրանց ունեցվածքը ամբողջովին գողացվել և ոչնչացվել էր: Սկսած 1990 թ., Բաքուն, ինչպես նաև ամբողջ Ադրբեջանը, «ազատվեց հայերից»: Հայերն իրենք շատ են գրել Բաքվի ողբերգության մասին, սակայն այստեղ կներկայացվի չեզոք աղբյուրի մեկ այլ ապացույց, որը բացահայտում է խնդրի էությունը տարբեր տեսանկյուննրից:

Էդուարդ Տոպոլը՝ ռուս-հրեա գրող, ով ծնվել և մեծացել է Բաքվում, և սկսած 1978 թ ապրում է Միացյալ Նահանգներում, Բորիս Աբրամովիչ Բերեզովսկուն ուղղված իր հոդվածներից մեկում կոչ է անում նրան հոգ տանել Ռուսաստանի աղքատ մարդկանց նկատմամբ և տալիս է նրան մի օրինակ, թե ինչպես են լավ արարքները վարձատրվում: Այս պատմությունը տեղի է ունեցել իր երիտասարդ և հարուստ ընկերոջ հետ, ով միշտ օգնել է աղքատներին: Վերակազմավորումը նրա համար ավելի մեծ հնարավորություններ է բացել: Նրա նշանածը նույնպես հարուստ հայ է եղել, բայց 1990 թ․ հունվարին Բաքվի նրա տունը ավերվել և մասնակի այրվել է: Տոպոլի ընկերը հնարավորություն է ունեցել Բաքուն անարգել լքելու, բայց նրա նշանածը ցանկացել է տեսնել իր տունը մի վերջին անգամ: Նրանք քայլում էին այգով, որտեղ նրանք գտան դեսուդեն նետված մի քանի ընտանեկան լուսանկարներ և հանկարծ հայտնվեցին ադրբեջանցիները՝ զինված մետաղյա խողովակներով, կացիններով և այլ մահաբեր գործիքներով: Երբ ադրբեջանցիները նկատեցին նրան, նրանք անմիջապես եկան նրան սպանելու: Է․ Տոպոլի ընկերը հրազեն ուներ, բայց դա հազիվ թե կարողանար փրկել նրանց կյանքը:

Հանկարծ ամբոխի կողմից հնչեցվող «Մահ հայերին» կոչն ընդհատվեց մի տարեց մարդու կողմից: «Կանգնե՛ք, չե՞ք ճանաչում նրան: Նա երբեք չի հրաժարվել մեզ՝ աղքատներիս օգնելուց, երբ դրա կարիքը եղել է: Հանգի՛ստ թողեք նրանց»: Երբ ամբոխը ցրվեց, նրանք երկուսը դուրս եկան փողոց և միանգամից ուղևորվեցին օդանավակայան: Պատմությունը թվում է, թե շատ ռոմանտիկ է, բայց այն արտացոլում է այն կոտորածներն ու վայրագությունները, որի միջոցով անցել են Բաքվի հայերը:

Պետք է միայն նկատել, որ սպանված հայերը համեմատաբար այդքան շատ չէին, ի սկզբանե նրանք ուզում էին հետապնդել նրանց և ստիպել, որպեսզի լքեն Ադրբեջանը: Վերջինիս կառավարությունը, պարտվելով Լեռնային Ղարաբաղի պատերազմում, մինչ օրս վրեժի ծարավ է: Հատկապես, երբ Ալիևները՝ Հեյդար Ալիևը, և ավելի ուշ իր որդի Իլհամը եկան իշխանության, Հայաստանի հետ հակամարտության կեղծված պատկերն անմիջապես տարածվեց լավ ֆինանսավորվող ադրբեջանական լոբբիով: Սա այն է, ինչ Ադրբեջանի բոլոր դեսպանությունները, այդ թվում՝ Լիտվայում, անում են: Իհարկե, Ադրբեջանի դիվանագիտական գործունեությունն օրենքի շրջանակներում է, ինչպես նաև նրանց լոբբիստների ջանքերը՝ ազդելու Լիտվայի հասարակական կարծիքի վրա: Այնուամենայնիվ, կարդալով ադրբեջանական տեսակետը, որը փոխանցվում է այդ լոբբիստների կողմից, կարելի է նկատել և՜ ցեղասպանությունը ժխտող փաստարկների պրիմիտիվ լինելը և՜ հնարավոր սպասվելիք ցեղասպանությունն արդարացնելը:

Առանց ադրբեջանական լոբբիստների բարոյականությունը կասկածի տակ դնելու, այստեղ ես համառոտ ներկայացնում եմ իրենց ամենատարածված փաստարկները:

Առաջինը, նրանք հաճախ նշում են, որ ադրբեջանցիները չորս անգամ ցեղասպանության են ենթարկվել՝ կազմակերպված հայերի կողմից 1905-1906 թթ․, 1918-1920 թթ․, 1947-1952 թթ․, 1988-1994 թթ․: Լիտվայում ադրբեջանական քարոզիչ Իմանտաս Մելիանը 1905-1994 թթ Ադրբեջանի ժողովրդի ցեղասպանությունը խորագրով հոդված է հրապարակել «Ցեղասպանություն և դիմադրություն» հանդեսում: Այս հոդվածը հիմնականում կազմված է «Հայկական ահաբեկչական և բանդիտական խմբավորումները հանցագործություններն ընդդեմ մարդկության (XIX-XXI դարերում)» գրքի հիման վրա: Այսպիսով, լոբբիստները հաճախ պնդում են, որ հայերը մարդկության դեմ հանցագործություն են իրականացրել։ Հետևաբար որպեսզի պաշտպանեն իրենց (ադրբեջանցիներին), իրենք պետք է վերացնեն մյուս ազգին (հայերին), իսկ մարդկությունը առնվազն լուռ աջակցի այդ ոչնչացմանը:

Երկրորդ, նրանք պնդում են, որ հայերի ցեղասպանությունը և Թուրքիայում բնակվող այլ քրիստոնյաների զանգվածային ոչնչացումը հորինված է և տարածվում է հայերի կողմից: Նրանք են իրականացրել կոտորածներ թուրքերի դեմ, և այդ պատճառով թուրքական իշխանությունները ստիպված են եղել արտաքսել հայերին, որոնց մի մասն ինչ-որ կերպ սպանվել է: Չնայած աշխարհի շատ պետություններ, ներառյալ Լիտվան, ճանաչում են դա որպես ցեղասանություն, լրագրող Գինտարաս Վիսոցկասն իր «Սև այգու ողբերգությունը» գրքում, որը հրատարակվել է 2016 թ. Վիլնյուսում, գրում է, - «Եթե թուրքերը պետք է ներողություն խնդրեն հայերից, ապա հայերն անպայման պետք է ներողություն խնդրեն թուրքերից, քանի որ մոտ մեկ միլիոն հայեր են սպանվել, մինչ սպանված թուրքերի թիվը երկու անգամ ավել է»: Այսպիսով, այն չի կարող ցեղասպանություն անվանվել, քանզի այդ տերմինն ինքնին շրջանառության մեջ է դրվել միայն 1944 թ.: Կարո՞ղ է արդյոք դա պատճառ հանդիսանալ, որ այն ցեղասպանություն չկոչվի:

Երրորդ փաստարկն այն փաստի ժխտումն է, որ ներկայիս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները պատկանում են հայերին: Ադրբեջանցիները պնդում են, որ նրանք ապրել են այնտեղ մինչև 19-րդ դարի առաջին կեսին Ռուսաստանի կայսրությանը անդամակցելը: 19-րդ դարում միայն ռուսական ցարերի իշխանությունը հայերին տեղափոխեց Լեռնային Ղարաբաղ: Հետևաբար, այն պետք է վերադարձվի Ադրբեջանին ... Իրենց հայրենիքում հայերի համար տեղ չկա:

Չորրորդ փաստարկը հայ ժողովրդի գոյության ժխտումն է, թեև քաջ հայտնի է, որ հայերը ոչ միայն գոյություն ունեին մինչև մեր թվարկությունը, այլև արդեն պետություն ունեին: Ադրբեջանցիները պնդում են, որ հայերը թուրք ժողովուրդների, նույնիսկ գնչուների «արհեստական գոյացություն» են, որոնք շատ թշնամաբար են վերաբերվում իրենց բոլոր հարևանների, հատկապես՝ հրեաների նկատմամբ: Լիտվական-ադրբեջանական ասոցիացիան փորձեց ապացուցել այս մոտեցումը 2008 թ․ Բաքվում լույս տեսած «Մահվան քայլերթ. հայերի կողմից իրականացված հանցագործությունները հրեաների դեմ» գրքով: Այսպիսով, նրանք պնդում են, որ հայերը ազգ չեն, նրանք չունեն իրենց տարածքը, հետևաբար հայերի ոչնչացումը չի՞ կարող դատապարտելի լինել: Քարոզչության այն տեսակը չէ, որ զազրելի է, այլ այն ոգին, որը սերմանվում է ադրբեջանական հասարակությունում և հատկապես երիտասարդ սերնդի մեջ:

Եվ հինգերորդը, օտար պետություններում ադրբեջանցի դիվանագետները, օգտագործելով տեղական լոբբիստների հնարավորությունները, փորձում են կանխարգելել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի հետ շփումերնն ու օժանդակությունը: Լիտվայում Լեռնային Ղարաբաղի հետ խորհրդարանական բարեկամության խմբի անդամները հրապարակայնորեն մշտապես հարցակման են ենթարկվում: Նշված պրն. Վիսոցկասը միակ չէր, ով մեղադրեց խմբի անդամներին ռուսամետ դիրքորոշում ունենալու ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ադրբեջանում այլ լիտվացի լոբբիստներ մեղադրեցին Հայաստանին Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար: Այնուամենայնիվ, Իրանը հայերի դեմ ցեղասպանություն չի գործել իր տարածքում, ավելին՝ հայ համայնքը կրոնի ազատության և մշակութային ինքնարտահայտման հնարավորություն ունի այս երկրում»:

 

 
 







 

 

website by Sargssyan