Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ավստրիային՝ Վիեննայում Փաշինյանի հետ հանդիպումը կազմակերպելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել ավստրիական կողմին՝ Վիեննայում Փաշինյանի հետ իր հանդիպումը կազմակերպելու համար։ Այս մասին նա հայտարարել է ուրբաթ օրը Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ժամանակ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ալիեւը նաեւ նշել է Ադրբեջանի եւ Ավստրիայի միջեւ քաղաքական կապերի բարձր մակարդակը եւ ընդգծե երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման համար մեծ պոտենցիալի գոյությունը։ Մ ասնավորապես, նշվել է, որ ավստրիական ընկերությունները կարող են օգտվել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ստեղծված տրանսպորտային ենթակառուցվածքներից։
Ալիեւը Կուրցին հրավիրել է այցով ժամանել Ադրբեջան։
Ուրբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ավստրիական մայրաքաղաքում երեքուկես ժամ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։