ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը. Ջեր­մու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր օրի­նագ­ծի հա­մա­ձայն՝որ­քա­նո՞վ կբարձ­րա­նա գույ­քա­հար­կը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Քուվեյթում ՀՀ դեսպան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Զինծառայողն իրեն հատկացված ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու վնասվածք. հարուցվել է քրեական գործ Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի նպատակները, տեսլականն ու առաքելությունը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը. Ջեր­մու­կը՝ ժայ­ռա­մագլց­ման քար­տե­զի վրա Նոր օրի­նագ­ծի հա­մա­ձայն՝որ­քա­նո՞վ կբարձ­րա­նա գույ­քա­հար­կը Ի՞նչ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Քուվեյթում ՀՀ դեսպանը, և որքա՞ն են նրա եկամուտները

Ապրիլի 1-ից կմեկնարկի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Ապրիլի 1-5-ը Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ։ 

Մշակութային շաբաթը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը։

Միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթացումներ, հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։

Փակման օրը՝ ապրիլի 5-ին, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում տեղի կունենա Հովհ․ Թումանյանի պատմվածքների ընթերցանություն։

Սպասվում են անհատական և խմբային այցելություններ: 

Սիրով հրավիրում ենք մասնակից դառնալու և լուսաբանելու գրադարանում կայանալիք մանկապատանեկան տոնը։ 

Ծրագիր՝ 

Ապրիլի 1- Ցուցահանդես` «Տեքստ-կոնտեքստ»/ գրադարանի նկարչ. ստուդիայի սաների աշխատանքներ./ճեմասրահ Ցուցահանդես` «Տարվա հոբելյաններ»,

ճեմասրահ Ցերեկույթ՝ «Սիլվա Կապուտիկյան-100» - ժ.14:00, դահլիճ

Ապրիլի 2- Պոեզիայի ժամ և ծառատունկ՝ «Պահպանենք բնությունը», /պարսկ. և հայ. լ./ ժ. 10:00, Կապույտ մզկիթ

Ապրիլի 3- Խաղ-մրցույթ՝ «Անգլերենի դարձվածքներ», ժ.14:30

Երաժշտական ցերեկույթ՝ «Կոմիտաս 150», ժ.15:00, ձայնադարան

Ապրիլի 4- Ցերեկույթ՝ «Մայրության և գեղեցկության օր»,ժ. 13:30

Երաժշտական ցերեկույթ՝ «Թումանյանը և երաժշտությունը» ժ. 14:00, դահլիճ

Ապրիլի 5- Հանդիպում երիտասարդ գրողների հետ. Արփի Ոսկանյան, ժ.14:30

Փակում. հանդիպում գրողների հետ /ՀԳՄ-ի հետ համատեղ/ - դահլիճ

Բացի այդ շաբաթվա ընթացքում սպասվող միջոցառումներն են՝ 

Էլեկտրոնային ծանոթացում՝

«Գրական հոբելյաններ»,

Բարձրաձայն ընթերցանություն՝ Հովհ. Թումանյան «Պատմվածքներ»

Հեքիաթապատումների շարք՝ Հովհ. Թումանյան «Հեքիաթներ»

Երաժշտական կոլեկտիվ ունկնդրում՝ «Կոմիտաս»



website by Sargssyan