ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև «կառուցողական» հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 31-ին Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Լայչակին զեկուցվել է մարտի 29-ին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքների մասին:
Գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում:
«Մենք շարունակում ենք դրական տրամադրված լինել ու ամբողջովին աջակցել այս գործընթացին և ղեկավարների՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաև մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնառությանը»,-ասվում է Լայչակի հայտարարությունում: