Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ար­մեն Սարգ­սյա­նի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ճգնա­ժամ է, ու սա դեռ սկիզբն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստը մի քանի ժամով տապալվեց, ինչը ԱԺ ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ «Իմ քայլը» խմբակցության մեծաքանակ պատվիրակություն է մեկնել Արցախ։ Նիստն, իհարկե, մի քանի ժամ ուշացումով կայացավ ու կատարվեցին փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։ Բնավ մտադիր չենք քննարկել կատարված փոփոխությունների իրավական նրբերանգները, միայն նկատենք, որ խորհրդարանական նիստի նույնիսկ ժամանակավոր տապալման հանգամանքը ու նաև օրենսդրական փոփոխություններին ուղեկցող թեժ բանավեճերը հուշում են, որ գործ ունենք ոչ այնքան տեխնիկական պատճառների, որքան՝ ներիշխանական հակասությունների հետ։ 

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում տեսնում է փաստաբան Վահե Գրիգորյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, առաջարկել է այլ թեկնածուի։ Այս դրվագն ընդամենը խորքային հակասությունների լոկալ դրսևորւմ է:

Հեղափոխության լարված օրերին ու դրանից հետո Արմեն Սարգսյանի դրական, ռացիոնալ վարքագիծը նրան համեմատաբար հեշտ ու անցնցում ինտեգրեց հետհեղափոխական ինստիտուցիոնալ իրականությանը, ու շատերը ուրախությամբ արձանագրեցին, որ հեղափոխական թիմի լեգիտիմությունն ու բարձր վարկանիշը կարող է արդյունավետորեն համադրվել Սարգսյանի միջազգային հեղինակության ու փորձառության հետ։ Սակայն բարենպաստ այդ համատեքստը քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների հիմքեր չստեղծեց, ինչի հետևանքով Սարգսյանի ու հեղափոխության թիմի հարաբերությունների ճգնաժամն այսօր տեսանելի է անգամ անզեն աչքով, ու այն ակնհայտորեն խորանալու միտում ունի, այլ խոսքով՝ այն, ինչ տեսնում ենք այսօր, միայն սկիզբն է։ Գուցե նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, սակայն անգամ դրանց իրականացումը որոշակի խանդ է ստեղծում Նիկոլ Փաշինյանի շրջապատի մոտ։ Օրինակ՝ Արմեն Սարգսյանի չպարտավորեցնող մի քանի րոպեանոց զրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ դառնում է միջազգային լրահոսի թոփ լուր՝ այն դեպքում, երբ Փաշինյանի և իր թիմի արտաքին քաղաքական ձեռքբերումները, մեղմ ասած, համեստ են ու թույլ չեն տալիս խոսել որակական ձեռքբերումների մասին։ Օրինակներ շատ կարելի է թվարկել։ 

Հեղափոխական իշխանությունը հասկանում է, որ իր վարկանիշի բնական անկումը ավելի է ամրապնդելու Արմեն Սարգսյանի գործոնը, եթե անգամ վերջինս ունի խորհրդանշական իշխանություն։ Այս համատեքստում նախագահի ու վարչապետի միջև առաջանում է խուլ, քողարկված հակադրություն, ինչի հրապարակային մի քանի դրսևորումների ականատես դարձանք անցած ամսվա ընթացքում։ Արմեն Սարգսյանը բավականին ոչ նրբանկատ ձևով հրավիրվեց Արցախում նշանակված անվտանգության խորհուրդների նիստին, ու նա դիվանագիտական ձևակերպումներով, սակայն, ըստ էության, արժանապատվության դիրքերից մերժեց հրավերը։ Հիմա խորհրդարանական մեծամասնությունը գրեթե բաց տեքստով ընդդիմանում է Սարգսյանի՝ ՍԴ անդամ առաջադրելու սահմանադրական իրավունքին ու ակնհայտ է, որ խորհրդարանական վերջին նիստի տապալման «տեխնիկական» հիմնավորումների խորքում քաղաքական ենթատեքստ կար, մանավանդ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը գրեթե բաց տեքստով հայտարարեց, թե որն է իրենց վարքագծի հիմնական մոտիվը։

Ավելորդ հեղափոխականությունը միայն կարող է վտանգել Հայաստանի քաղաքական կայունությունը՝ հատկապես, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներին խանգարում է ոչ թե Արմեն Սարգսյանն՝ իր փորձառությամբ ու միջազգային կապերով, այլ կառավարության ու խորհրդարանական մեծամասնության դիլետանտիզմն ու հայեցակարգային տեսլականի բացակայությունը։

Հ.Գ.-Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին