Նարեկիս ծնունդը երրորդ կյանքի հնարավորություն է. Նելլի Չարչյան ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումն... ՄՇԱԿՈՒՅԹ
Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցում... ՄՇԱԿՈՒՅԹ
Եվրոպան արդեն երկրորդ անգամ «սայթաքում» է Անդրկովկասում միաս...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ՝ 31 տարվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 08.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հրդեհ` Վարդենիս քաղաքի տներից մեկում. այրվել են տանիքի մոտ 35 քմ փայտյա կառուցատարրերը Մահացել է «Ընկերները» սերիալի դերասան Ռոն Լիբմանը Ֆրանսիայում արդեն 3 օր է, ինչ տրանսպորտի աշխատակիցները համընդհանուր գործադուլ են հայտարարել. տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար է եղել Վրաերթ Կորյունի փողոցում. կա զոհ. shamshyan.com ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. փրկարարները դուրս են բերել ներսում գտնվող երեխաներին Նիժնի Նովգորոդում ավտոմեքենան հարվածել է հետիոտներին․ հոսպիտալացվել է 10 երեխա, ուսուցչուհին զոհվել է «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Թիմերի մեկնարկային կազմերը Խոշոր վթար Նոր Նորքում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը (ֆոտո)

Պետությունը գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելուց հրաժարվել է տնտեսվարողների հետ առողջ երկխոսության արդյունքում. ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակով առաջարկվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկելու դրույթից հրաժարվելը համարում է տնտեսվարողների հետ բաց քննարկումների արդյունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Լսելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին, նաև լրացուցիչ քննարկվելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները՝ մենք որոշել ենք այս փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման նախաձեռնությունից: Այսինքն` նախագիծն ԱԺ քննարկմանը ներկայացվել է առանց դրա: Կառավարությունը, Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ են երկխոսության, մենք լսել ենք նրանց անհանգստությունները և որոշել ենք ներկա փուլում ձեռնպահ մնալ»,-ասաց փոխնախարարը:

Նա շեշտեց՝ սա վկայում է ոչ թե ճնշման ազդեցությամբ կառավարության զիջումների, այլ տնտեսվարողների հետ նորմալ, առողջ երկխոսության մասին, որի հնարավորությունը կառավարությունը տվել է բոլոր ոլորտների ներկայացուցիչներին:

Պողոսյանը նկատեց, որ այդ երկխոսություններն ինքնանպատակ չեն, դրանցից ծնվում են որոշումներ: Նա շատ նորմալ գնահատեց այն պրակտիկան, որ նախագիծը որպես քննարկման առարկա բերում է երկխոսություններ և դրանցից ծնվում են համապատասխան որոշումներ:

website by Sargssyan