Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ատե­լու­թյան ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան իրա­կա­նու­թյուն

АНАЛИТИКА

Հասարակությունս դարձել է պատժամոլ: Որ ցանկացած հանցագործություն պիտի անպատիժ չմնա, անկասկած է: Որ ցանկացած հանցանք պիտի արժանանա իրավական գնահատականի, դարձյալ անկասկած է: Կրկնում ենք՝ բացառապես իրավական գնահատականի, առանց անձնական վերաբերմունքի, առավել ևս՝ առանց քաղաքական հիմքերի: Բայց երբ իշխանության ես գալիս միայն «նստեցնելու», «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» հռետորաբանությամբ, երբ հասարակական տրամադրություններն անընդհատ թեժ ես պահում ոչ թե կոնկրետ անելիքների, մարդկանց կենսամակարդակում աստիճանաբար, կաթիլ-կաթիլ դրական տեղաշարժեր ապահովելու միջոցով, այլ անցյալի հետ կռիվ տալով, մատ թափ տալով, երբ հարուցված գործերի մի զգալի մասն ուղեկցվում է մասկի-շոուով, իսկ առանձին դեպքերում խորքում ուղղակի անձնական վրեժխնդրությունն է «առկայծում», այս ամենն ի վերջո դոմինոյի էֆեկտ պիտի ունենա: Դրա համար էլ հենց մեկի մասին խոսք է լինում, հատկապես նախկիններից, մի առանձնահատուկ զանգված վրա է տալիս՝ կախել, մորթել, դատել, արտաքսել: Բոլորը դատավոր են դարձել ու դատախազ, բոլորը պատժող են դարձել: Եվ ո՛չ մի գրամ սեր, ո՛չ մի գրամ հանդուժողականություն, ոչ մի գրամ հարգանք՝ անցյալի, ինստիտուտների, արժեքների հանդեպ: Սևուսպիտակ ակնոցների բարդույթը վտանգավոր աստիճանի պարուրել է բոլորիս, անցյալը բացառապես սև է, ներկան՝ սպիտակ: Անշուշտ, նույնչափ վտանգավոր է նաև հակառակ մոտեցումը: 

Սակայն ցավալի է, որ երկկողմանի այս չարության և ատելության մթնոլորտը հրահրվում ու խորացվում է սիրո և հանդուրժողականության անվան տակ իշխանության եկած մարդկանց կողմից: Սոցցանցերում հայհոյանքը դարձել է սովորական մի բան, անձնական վիրավորանքը՝ առօրեականություն, ու բոլորը պատժում են, պատժում են, պատժում են: Դժվար է ասել՝ որքանով է առաջնային այս դեպքում այն հանգամանքը, որ իրավապահ համակարգի հանդեպ վստահության շրիշակային աստիճան կա հասարակության մեջ, որքանով է ազդում այն հանգամանքը, որ հասարակությունը վստահ է՝ հեռախոսային մի զանգով կարելի է մեկին «փակել», մյուսին ազատ արձակել, ու այդպիսի վստահության համար փաստարկված հիմքեր ունի: Կարծում ենք՝ էապես է ազդում: Բայց շատ ավելի խորքային, հիմնովին է ազդում այն հանգամանքը, որ մենք մեր ներսում ուղղակի թշնամիներ ենք փնտրում, խոշորացույցով, իրավական հարթությունը ստորադասելով անձնական ու քաղաքական վերաբերմունքին: Թշնամին դրսում է, ոչ թե ներսում. Հայաստանի ոչ մի իշխանություն թշնամի չէ՝ սկսյալ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան: Սխալներ եղե՞լ են:

Անշուշտ: Սխալներ առկա՞ են: Անշուշտ: Եղե՞լ են արդյոք օրինազանցություններ: Կարծում ենք՝ եղել են, կարծում ենք՝ կան ու կլինեն:

Բայց ո՛չ մեր, ո՛չ հասարակության կարծելը էական չէ: Էականը իրավապահ մարմինների եզրակացությունն է: Բայց ոչ միակողմանի, ոչ անձնավորված, ոչ հրահանգավորված և ուղղորդված, առավել ևս՝ ոչ թիրախավորված հատուկ անձերի հանդեպ: Ինչի՞ հասավ իր հռետորաբանությամբ ու շոուներով ներկայիս իշխանությունը: Հասավ նրան, որ հիմա բոլորս իրար կասկածում ենք, բոլորս իրար վիրավորում ենք, բոլորս իրար անվանարկում ենք. ոմանք զոմբիներ են, մյուսները՝ դավաճաններ:

Երբ քննադատական խոսք հնչեցնող յուրաքանչյուր ոք հակահեղափոխական է որակվում, երբ իշխանության տեսլականից դուրս ցանկացած կարծիք որակվում է սերժական կամ ռոբական, երբ ամեն ինչում մեղավոր են ԶԼՄ-ները՝ 2-3 բացառությամբ, արդյունքը պիտի լիներ այն, ինչ կա: Իշխանությունը քննադատվելու է միշտ, այդպես է բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում, ու դրանից ոչ թե ցնցումների, հիստերիայի մեջ է պետք ընկնել, այլ ականջ ունենալ լսելու համար, գտնել առողջ հատիկն ու հաշվի առնել: Հակառակ պարագայում իրականությունից կտրվելը կա ու կա, իսկ դրա հետևանքները մենք արդեն տեսել ենք:

Անշուշտ, այնքան պարզունակ չի կարելի լինել՝ մտածելու, թե նախկինում սրված հակադրություններ, փոխադարձ վիրավորանքներ չեն եղել: Եղել են: Բայց այս աստիճանի սրվածություն, այս աստիճանի անհանդուրժողականություն գրեթե երբեք չի եղել: Վստահաբար սթափվելու կարիք ունենք բոլորս: 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев