Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վի­են­նա­յի «կա­ռու­ցո­ղա­կան» հան­դի­պու­մը և Դա­վիթ Տո­նո­յա­նի շրջա­դար­ձա­յին հայ­տա­րա­րու­թյու­նը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից հետո հայտարարություններով հանդես եկան թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները և թե՛ համանախագահները։ Այդ հայտարարություններն ուրվագծում են կարգավորման գործընթացի ներկայիս հանգրվանը՝ տալով նաև որոշակի հետևոթյունների առիթ։ Վիեննայի հանդիպումը ու դրան հաջորդած արձագանքները ծնում են թե՛ որոշակի դրական և թե՛ բացասական արձանագրումներ։

Միջնորդները երկու առաջնորդների հանդիպումը գնահատել են «դրական և կառուցողական»։ Պետք է ընդունել, որ համանախագահների այս ձևակերպումը գրեթե միշտ տեղ է գտել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո, և այս հարթության վրա հազիվ թե գործ ունենք նոր գնահատականի հետ։ 

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հիմնականում համահունչ են համանախագահների գնահատականներին, եթե անտեսենք այն հանգամանքը, որ Ալիևի խոսքում որոշակի քարոզչական ենթատեքստ կար։ Այնուամենայնիվ, վերանալով պրոպագանդիստական ու էյֆորիկ տրամադրություններից, փորձենք հասկանալ, թե ինչ հեռանկարներ ու մտահոգություններ է ծնում Վիեննայի հանդիպումը։

Ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, այն է, որ գործընթացը վերադարձել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, ինչը չափազանց դրական ազդակ է հատկապես հայկական կողմի համար։ Փաշինյան-Ալիև նախորդ երեք հանդիպումները տեղի էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս, ինչը որոշակի իմաստով ռիսկային է։ Միջնորդական պաշտոնական ձևաչափից դուրս որևէ բանակցություն կամ հանդիպում կարող է ապալեգիտիմացնել կարգավորման գործընթացը՝ դրանից բխող բոլոր ռիսկերով։ Վիեննայի հանդիպումն այս իմաստով իրապես նշանակալի է, որովհետև գործընթացը ոչ միայն վերադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, այլ նաև համանախագահները հայտարարեցին, որ երկու երկրների ղեկավարների «կառուցողական» հանդիպումը ճանապարհ է բացում նոր հանդիպումների համար, որոնց կայացմանն իրենց հանձնառությունը տվել են Փաշինյանն ու Ալիևը։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են իրականացնել մարդասիրական քայլեր, ու թեև դրանց բովանդակութունը չի բացահայտվում, սակայն ենթադրելի է, որ խոսքը գերիների փոխանակման հնարավոր գործընթացի մասին է։ Սա թերևս Վիեննայի հանդիպման մյուս դրական արդյունքն է, մյուս կողմից, սակայն, առայժմ հայտնի չեն կոնկրետ պայմանավորվածությունների մասին, հետևաբար՝ այնքան էլ պարզ չէ, թե գործնականում ինչ քայլեր կհետևեն Վիեննայի հանդիպմանը։

Անշուտ, դրական է, որ Վիեննայի հանդիպմանը հետևում են պաշտոնական հայտարարություններ՝ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին։ Սա առնվազն նշանակում է, որ զգալիորեն փոքրանում են պատերազմի վերսկսման ռիսկերը, կամ գոնե հետաձգվում է բոլորի կողմից կանխատեսվող պատերազմը։ Մյուս կողմից՝ բացասական է այն, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության հայտարարությունում որևէ հիշատակում չկա Վիեննայի կամ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին ու հիշատակվում է «Դուշանբեում տեղի ունեցած խոսակցությունը»։ Ձևակերպումն ինքին մտահոգիչ է, որովհետև հրադադարի պահպանման ինստիտուցիոնալ պայմանավորվածություններն իջեցվում են «խոսակցության» մակարդակի։

Վիեննայի հանդիպմանը հաջորդած պաշտոնական հանդիպումներում արտացոլված չէ հայկական այն օրակարգը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր մարտի 12-ին, Ստեփանակերտում ունեցած իր ելույթում։ Սա, իհարկե, որոշակիորեն մտահոգիչ է ու առնվազն խոսում է այն մասին, որ Բաքուն և միջնորդները դեռ պատրաստ չեն հաշվի նստել Երևանի՝ արցախյան նոր քաղաքականության հետ, մյուս կողմից՝ պետք չէ տրվել պատրանքներին ու կարծել, թե ընդամենը մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլիներ Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց կամ հստակեցված տեսնել կարգավորման երեք սկզբունքներն ու վեց տարրերը։ Ի դեպ, երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը պնդեց իմ այս դիտարկումը. նա Վիեննայում առաջ է քաշել ստեփանակերտյան օրակարգը ու հետևողական է լինելու այս հարցում։ Այլ խնդիր է, որ Բաքուն մեկ հանդիպման ընթացքում չէր համաձայնելու Երևանի մոտեցումներին. դրա համար անհրաժեշտ են հետևողական դիվանագիտական ջանքեր։

Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: 

Դժվար է ասել, թե ո՞րն է եղել Տոնոյանի նման շրջադարձային հայտարարության ենթատեքստը, արդյո՞ք այն մարտավարական քայլ է՝ պայմանավորված Փաշինյան-Ալիև հանդիպմամբ, թե՞ գալիս է լրացնելու Հայաստանի իշխանությունների՝ արցախյան նոր քաղաքականությունը։ Մի կողմից՝ շատ բնական է պաշտպանության նախարարի շուրթերից նման հայտարարություն լսելը, մանավանդ նա բանակցային գործընթացի մասնակից չէ, այլ պաշտոնյա, որը պատասխանատու է երկրի պաշտպանության համար, մյուս կողմից՝ այս հայտարարությունը քիչ աղերսներ ունի ռեալպոլիտիկի հետ ու, ամենայն հավանականությամբ, քարոզչական կամ մարտավարական նշանակություն ունի։ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կոնցեպտը կարող է աշխատել, եթե ունենք նոր որակի պետություն՝ կենսունակ կառավարման համակարգով, մրցունակ տնտեսությամբ, և կայուն դաշնակիցներ։ Անգամ հեղափոխության մեկ տարին այս խնդիրները չի լուծել։ Սակայն հուսանք, որ Տոնոյանի հայտարարությունը հենց ներքին ու արտաքին քաղաքականության կարևոր վերափոխումների մեկնարկի ազդանշան է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել