Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վա­րորդ­նե­րը դա­դա­րե՞լ են ապա­հո­վագ­րել մե­քե­նա­նե­րը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՊՊԱ գործակալ Անդրեյ Միսակյանը «Փաստի» հետ զրույցում այս ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին է բարձրաձայնում: Ասում է, որ ԱՊՊԱ չձևակերպողների քանակը հասել է բոլոր ժամանակներում ամենաբարձր մակարդակին:

«Պետական հիմնարկներում հիմնվում են վիճակագրության վրա: Իմ դեպքում ամեն ինչ գործնական է: Հստակ առնչվում եմ այդ հարցի հետ: Որոշ ժամանակ առաջ, երբ զանգում էինք, օրինակ, տասը հոգու և զգուշացնում ԱՊՊԱ պայմանագրի ավարտի մասին, նրանցից մեկն էր ասում՝ գումար չունեմ, ԱՊՊԱ չեմ կարող անել, կփորձեմ մեքենան չշահագործել: Հիմա այդպես չէ: Զանգում ես՝ ասում են՝ մեկ է, չեն տուգանում, քաղաքում պետավտոտեսուչ չկա»:

Գործակալը հիշեցնում է, որ մի ժամանակ օրենք կար, որի համաձայն, երբ ԱՊՊԱ պայմանագիրը ժամանակին չէին կնքում, 5000 դրամով տուգանում էին: 

«Օրենքն ուժեղ բողոքի ալիք բարձրացրեց. մեքենայի տուգանքները, որը տարիներ առաջ վաճառել էին, սակայն չէին անվանափոխել, գնում էին այն մարդու անունով, որն, օրինակ, 2002 թվականին նոտարով մեքենայի առք ու վաճառք էր արել, բայց ոչ անվանափոխություն: Սա բողոքի մեծ ալիք բարձրացրեց: 

Հաջորդ փուլով տուգանքներ ուղարկեցին այն մեքենաների տերերին, որոնք ակտիվ ԱՊՊԱ են ունեցել: Հաճախ քաղաքացին ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր, որն ավարտվել է, անցել է մեկ ամիս, չի կնքել նորը, բայց մեքենան շահագործում է, այն կա: Այդ ժամանակ տուգանքներ կիրառեցին, և մարդիկ սկսեցին 

հարցին լուրջ վերաբերվել: Հիմա, երբ խոսում ես հաճախորդների հետ, հաճախ ասում են փող չկա, երկրորդն ասում է՝ չեմ անում, երրորդը՝ մեքենան չեմ շահագործի, բայց եթե շահագործեմ էլ, ինչ պետք է լինի: Այս պատասխաններն ավելի հաճախակի են դարձել, ու ամենակարևորն այսօր այն է, որ մի քանի անգամ ավելացել է մեր այն հաճախորդների թիվը, որոնք վթարի մասնակից են դառնում և մեքենաներն ապահովագրած չեն լինում: Զանգում են և ասում՝ «ԱՊՊԱ արեք», վթարի մեջ եմ ընկել: Մերժում ենք, որովհետև չենք կարող ապահովագրական ընկերության շահին հակառակ գնալ: Ասում ենք՝ չենք կարող ձեզ այս պահին սպասարկել, կսպասարկենք այն դեպքում, երբ ճանապարհային ոստիկանությունը կարձանագրի, որ վթար է եղել, բայց ԱՊՊԱ չեք ունեցել», - նշում է պարոն Միսակյանը:

Վերջինս ընդգծում է, որ առաջ ամսվա մեջ կարելի էր հանդիպել 1-ից 3 դեպքի, երբ վթարի ենթարկված մեքենան ԱՊՊԱ չէր ունենա, իսկ հիմա՝ գրեթե ամեն օր կամ էլ երկու օրը մեկ:

Բացի դա, զրուցակցիս խոսքերով, ավելացել են դեպքերը, երբ վթարի մասնակիցները փորձում են պայմանավորվել իրար մեջ, ինչպես նախկինում: «Հաճախորդը գնում է, վթարի ենթարկվում: Վթարի մի մասնակիցն անմեղ է և ԱՊՊԱ ունի, իսկ ով մեղավոր է, ԱՊՊԱ չունի: ԱՊՊԱ ունեցող մարդը փոխհատուցում կստանա, ինքը խնդիր չունի: Իսկ մյուսը՝ վթարում մեղավոր վարորդը, սկսում է խնդրել մյուսին, որ ԱՊՊԱ չկանչի, չէ որ այդ դեպքում իրեն կտուգանեն 100 հազար դրամով, կամ էլ երբ հատուցեն, իրենից հետպահանջ են անելու: Խնդրում, համոզում է մյուս վարորդին: Այսպիսով՝ սկսում է կորել ԱՊՊԱ-ի իմաստը, եթե պետք է հետ գնանք 2006-2007 թվականներ, երբ գնում էին արհեստավորի մոտ, իրար հետ պայմանավորվում»:

Գործակալն արձանագրում է՝ պարտաճանաչ վարորդները տուժում են անպարտաճանաչների պատճառով: 

«Պետք է պարտաճանաչ վճարում կատարվի, հավաքվի իքս գումարը, որը հետագայում օգտագործվում է հատուցման համար: Եթե ես պարտաճանաչ վճարում եմ, բայց մնացած 50 հոգին՝ ոչ, ապա ինչպես է ապահովագրական գործակալությունը վթարի դեմ փոխհատուցում վճարելու: Մի քանի անգամ վճարելուց հետո կսնանկանա: Ամիսն ամփոփելուց պարզ է դառնում, որ միայն իմ հաճախորդների դեպքում 500-600 հոգի ապահովագրության ժամկետի ավարտից հետո նորը չի կնքել: Այս 500 հոգին ապահովագրական համակարգին պոտենցիալ վնաս հասցնողներ են»:

ԱՊՊԱ գործակալը նշում է, որ եթե վթարի մասնակից ես դառնում և ԱՊՊԱ չես ունենում, ապա ապահովագրական ընկերությունը հետպահանջ է անում: 

«Մարդիկ կարող են սրան արձագանքել, որ ԱՊՊԱ չունեն, բայց, միևնույն է, գումարը հետ են տալիս: Իսկ քանի՞ տոկոսն է հետ տալիս այդ գումարները: Եթե մարդը պարտաճանաչ է և գումարը հետ է տալիս, ուրեմն նա նաև հասկանում է, որ ժամանակին պետք է ԱՊՊԱ պայմանագիր կնքել»:

Ստեղծված վիճակից Անդրեյ Միսակյանը մեկ ելք է տեսնում:

«Չեմ ուզում կոչ անել, որ ժողովրդին աջ ու ձախ տուգանեն: Բայց փուլային տաբերակով, ընտրովի, այն ակտիվ վարորդներին, որոնք ունեցել են ԱՊՊԱ, իսկ հիմա չունեն, 100 հոգու այս ամիս, 100 հոգու մյուս ամիս եթե տուգանեն, ապա կտարածվի լուրը, որ սկսել են տուգանքները գործել: Օրենքը պետք է աշխատի, և ով ԱՊՊԱ պայմանագիր չի կնքում, պետք է տուգանվի: Սա այն դեպքում, եթե ուզում ենք, որ ԱՊՊԱ համակարգը գործի: Եթե չենք ուզում, ապա թող չգործի, ապահովագրությունը կամավոր դարձնենք: Այդ դեպքում ապահովագրության գները բարձրանալու են: Պարտաճանաչ վարորդները ստիպված կլինեն, ասենք, 40 հազարի փոխարեն 250 հազար դրամ վճարել, որովհետև պետք է պարտադիր հավաքվի ապահովագրավճար: Ընկերությունն ուզում է աշխատի, հատուցի, իսկ վերջում էլ շահույթ ունենա», - ասում է գործակալը՝ հավելելով, որ ինքը վստահ է՝ հանրապետության տարածքում ապահովագրություն չանողների թիվը հազարների է հասնում: 

«Մարզերում, հատկապես, գյուղերում հազարավոր մեքենաներ, համարները հանած, շահագործում են: Համարանիշները հանձնում են, որ հարկ չմուծեն, չապահովագրեն և այս փողոցից մյուս փողոց, այս գյուղից մյուս գյուղ վարում են մեքենան»: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Միհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի