Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պոստ­ֆակ­տում իշ­խա­նու­թյուն,կամ՝ «Փա­շի­նյա՛ն, հա­սի՛ր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախօրեին կառավարության շենքի մոտ ուշագրավ մի դեպք է արձանագրվել։ Մի կին մոտեցել է բողոքավոր մարդկանց ու հանդիմանել է նրանց։ «Խեղճ վարչապետը գժվել ա ձեր ձեռքը, ով դարդ ունի, գալիս է այստեղ»։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր իշխանություն ունի, պատկերավոր ասած, «ՀՀԿ-ի տատիկ», ով կրծքով պաշտպանում է պետության առաջին դեմքերին բոլոր տեսակի, նույնիսկ՝ արդարացի ու օբյեկտիվ քննադատություններից։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս տիկնոջ խոսքերի մեջ կա ճշմարտության դառը հատիկ, որն արտացոլում է մեր երկրում ստեղծված տխուր իրականությունը։ Երեկ էլ ես պատահաբար հանդիպեցի մի ծանոթի, որ շտապում էր կառավարություն՝ վարչապետին դիմում հանձնելու հաստատակամությամբ։ Դիմումի առարկան էլ կենցաղային մի հարց էր, որը վերաբերում էր ֆինանսական պարտք ու պահանջի։ Եթե այս տեմպերով շարունակվի, ապա շատ շուտով մարդիկ վարչապետին դիմելու են նաև ընտանեկան հարցերով, ասենք, որպեսզի նա հաշտեցնի ամուսնուն ու կնոջը կամ լուծի նրանց ապահարզանի հարցը ու այսպես շարունակ։ Մոտավորապես նույն վիճակն է Ռուսաստանում, որտեղ մարդիկ բոլոր հարցերով դիմում են Վլադիմիր Պուտինին՝ իշխանության մյուս բոլոր մարմինների հանդեպ արտահայտելով իրենց բացահայտ կամ քողարկված դժգոհությունը։

Սակայն արդյո՞ք քաղաքացիներն են մեղավոր, որ բոլոր հարցերով դիմում են վարչապետին, թե՞ խնդիրը համակարգային է, ու պատասխանատուներին պետք է փնտրել հենց իշխանության ամենավերին օղակներում։

Մի կողմից՝ հեղափոխությունն, իհարկե, ստեղծել է առանձնահատուկ իրավիճակ, երբ հարթակը, իսկ հետո՝ իշխանությունը, ունեն մեկ վառ ընդգծված լիդեր, ավելին՝ այդ ամբողջը կազմված է մեկ անձի շուրջ, ու մարդկանց թվում է՝ վերջինս ամենակարող է ու հենց նա պետք է զբաղվի իրենց խնդիրներով, որոնք գտնվում են ոլորտային, տեղական իշխանությունների կամ պետական այլ ինստիտուտների իրավասության տիրույթում։ Մյուս կողմից՝ այդ ոչ բնական վիճակին նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ արդյունավետ համակարգ ստեղծելու իր անկարողությամբ ու կադրային քաղաքականությամբ։

Իշխանության տարբեր պաշտոնյաներ, ինստիտուտներ կայացնում են անհեթեթ որոշումներ, ու Փաշինյանը ստիպված է լինում պոստֆակտում անդրադառնալ դրանց՝ դժգոհ մարդկանց կրքերը հանգստացնելու կամ նրանց համոզելու միջոցով։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը հարկադրված զբաղվում է ոչ միայն Օպերայի թատրոնի խնդրով (սա նորմալ է), այլ, ասենք, Չարենցավանի կամ Ավշարի դպրոցների հարցերով։

Մարդիկ չեն վստահում կառավարման այլ օղակներին, տեղական մարմիններին, ոստիկանությանը, արդարադատությանը։ Հեղափոխության առաջնորդները թյուր կարծիք ունեին, որ փոխելով իշխանության վերնաշենքը՝ կարող են փոխել կառավարման որակը։ Զգուշացնում էինք, որ այդպես չի լինելու, որովհետև եթե չկա արդյունավետ համակարգ, ապա պրոֆեսիոնալները կաշկանդվում են այդ հանգամանքով կամ ուղղակի հեռանում են պետական ծառայությունից՝ այն թողնելով հեղափոխական կամ ոչ հեղափոխական դիլետանտներին։ Օրինակ՝ ինչո՞ւ վարչապետը իրեն հասցեագրված նամակից կամ թերթերից պետք է տեղեկանա, որ Հայաստանում գործող «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբավարներ 3 ամիս աշխատավարձ չեն ստանում, կամ, որ նույն իրավիճակն է նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ դադարեցվել էր անգամ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ժամանակը չէ՞, արդյոք, կարգախոսների ու հեղափոխականության փոխարեն՝ ձեռնամուխ լինել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը, ինչը կբերի նոր համակարգի կայացմանը, որտեղ նվազագույնի կհասցվեն դիլետանտիզմից ծնվող խոտանի ռիսկերը։

Ռուսաստանում աստիճանաբար անկում է ապրում Վլադիմիր Պուտինի վարկանիշը, որովհետև «վերջին հույս» համարվող նախագահը պարզապես անկարող է լուծում տալ բոլորի հարցերին։ Ոչ մի պետական պաշտոնյա չունի «կախարդական փայտիկ»։ 

Նույնը լինելու է Հայաստանում, եթե Նիկոլ Փաշինյանը անձնակենտրոն իշխանությունը չփոխակերպի կառավարման արդյունավետ համակարգի։ Հայաստանի գործող իշխանության կայունության միակ աղբյուրը Փաշինյանի բարձր վարկանիշն է։ Եթե նա չկարողանա դա կապիտալիզացնել՝ ստեղծելով կենսունակ իշխանություն, քաղաքական թիմ, ապա նրա վարկանիշի անխուսափելի անկումը Հայաստանում հանգեցնելու է կառավարման լուրջ վակուումի ու ճգնաժամի։ Դրա նախանշաններն արդեն երևում են, համենայն դեպս՝ Հայաստանում բողոքի լոկալ դրսևորումների պակաս չկա, իսկ փողոցը դարձել է հարցեր լուծելու միակ արդյունավետ գործիքը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Բաքվի հիվանդանոցներից մեկի բակում հայտնաբերել են երեխայի դիԷրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին