Չեն փակվում, բայց դառնում են մասնաճյուղեր. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որեւէ պատահար տեղի չի ունեցել․ Տավուշի մարզպետը՝ օդային զորա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դա­վոս. ան­ցյալ տա­րի՝ Փա­շի­նյա­նը, այս տա­րի՝ Սարգ­սյա­նը.... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆՎԱՐԻ). Ազա­տագր­վել է Կրկժանը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չեն փակվում, բայց դառնում են մասնաճյուղեր. «Փաստ» Որեւէ պատահար տեղի չի ունեցել․ Տավուշի մարզպետը՝ օդային զորավարժությունների մասին Գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը. «Փաստ» Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Դա­վոս. ան­ցյալ տա­րի՝ Փա­շի­նյա­նը, այս տա­րի՝ Սարգ­սյա­նը. «Փաստ» Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. Վիգեն Հակոբյան Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան Ապատեղեկատվություն է տարածվում. ոչ մի պայթյուն չի եղել, ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան Լոռու մարզում Opel-ը, մոտ 30 մետր սահելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր Շատ տհաճ էր լսել, թե ինչքան անզգույշ է խոսում Նիկոլ Փաշինյանը մեր գյուղացիների մասին. Սամվել Ֆարմանյան Ցավում եմ, որ ԱԺ-ն էլ դարձավ ՀԺ. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն անդրադարձել է դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքին

Գնալուց առաջ նա մորը ասել էր՝ Մամ, 3 տղա ունես, մեկը պապային, մեկը քեզ, ես էլ հայրենիքիս, ես գնացի

Ապրիլի 2-ն էր: Տանը հեռուստացույցի ալիքները փոխում էի էնպես, որ միայն նորություններ լսեի: Ֆեյսբուքի լրահոսն էի քրքրում ու դողում, ամեն հոդված կարդալիս արցունքներն աչքերիս էր:
Էդ օրերին բոլորիս անհանգստությունը մեկն էր` «Մեր Տղերքին բան չպատահի»:
Էդ օրերին չկար Արցախ, Հայաստան, արցախցի ու հայաստանցի տարբերակումը, էդ օրերին կային Հայրենքի ու Հայ բառերը։ Մենք տանը նստած լացում էինք ամեն Զինվորի ու ամեն Հայի կորստի համար, հիվանդանոցում հերթ էր գոյացել՝ բոլորս շտապում էինք արյուն հանձնել, նամակները, հագուստն ու ուտելիքը հավաքում էինք և ուղարկում սահման։ Փորձում էինք Տղերքին ինչ-որ կերպ աջակցել: Ամեն վայրկյան աղոթում էինք մեր Զինվորների համար…
Իսկ կամավորները․․․ Կամավորների թիվն էնքան շատ էր։

Հիշում եմ ապրիլի 3ն էր, երբ իմացանք, որ եղբայրս առանց ինչ-որ մեկին ասելու կամավոր է գրվել, որ գնա Արցախ։ Այդ պահին աշխարհը մի պահ կանգ առավ, ես վախեցել էի, բայց հաջորդ պահին, երբ ուշքի եկա, հպարտությունս հասավ իր գագաթնակետին։ Գնալուց առաջ նա մորը ասել էր՝
<<Մամ, 3 տղա ունես, մեկը պապային, մեկը քեզ, ես էլ հայրենիքիս, ես գնացի>>։
15 օր ես աղոթում էի ոչ միայն Հայ Զինվորի այլև եղբորս համար, 15 օր ես լացում էի, այդ օրերին հայրենասիրական երգ չէր մնացել, որ չլսեմ։

Պատերազմը մեզ շատ բան տվեց, կորուստներ տվեց, հերոսներ տվեց, բայց և հասկացրեց, որ Հայը միշտ մի բռունցք է։
Անցել է 2 տարի, մեր ցավը չի մեղմացել, մենք ամեն տարի հիշելու ենք Ադամին, Քյարամին, Գոռին, Արմենակին, Կյաժին ու բոլոր բոլորին։ Ապրելու ապրիլներ շատ ենք ունեցել, բայց 2016 թվականի ապրիլը թող մեր ազգի համար վերջին ապրելու ապրիլը լինի ։

Լուսի Սաքանյան

 

website by Sargssyan