Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Սանկտ Պետերբուրգում Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Սուրբ Իսահակի տաճարի դիմաց, նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շիրմաքար է հայտնվել: Այս մասին տեղեկանում ենք «Агит Россия» շարժման թվիթերյան էջից

Շիրմաքարի վրա նշված են «1952 (նախագահի ծննդյան տարեթիվը – Tert.am) - 2019» տարեթվերը, իսկ ստորև «Դավաճանել է ռուս ազգին» գրությունն է:

Շիրմաքարը տեղադրել են «Агит Россия»-ի ակտիվիստները: Նրանք քայլը պատճառաբանել են՝ ասելով, թե «Պուտինը իր հակաազգային օրենքներով, մշտական ստերով և զզվելի ղեկավարմամբ մեռած է Ռուսաստանի քաղաքացիների համար»:

Ակտիվիստների խոսքով՝ Սանկտ Պետերբուրգն ընդունել է փոխանցումավազքը, որն ավելի վաղ սկսել էին Մոսկվան և Նաբերեժնիե Չելնին՝ երկրի ղեկավարի նկարով նման «շիրմաքարեր» տեղադրելով:

website by Sargssyan