Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գա­գիկ Համ­բա­րյան. «Ոչ թե ոչինչ չի փոխ­վել, այլ իրա­վի­ճակն ավե­լի վատ է»

ПОЛИТИКА

Պետք է նախ խորհրդակցել, հաշվի առնել կարծիքները, համագործակցել համապատասխան բնագավառների ներկայացուցիչների հետ և հետո նոր որոշումներ կայացնել: Սա քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկումն է: Նրա կարծիքով, հենց սա է այն ճանապարհը, որը հետագայում կզսպի հնարավոր բողոքի դրսևորումները, որոնց այսօր արդեն ականատես ենք լինում:

Առհասարակ, որոշումների, նախագծերի և դրանք պոստֆակտում վերանայելու պրակտիկան, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, մի քանի շերտերից է բաղկացած: Ասվածն ավելի պատկերավոր նկարագրելու համար քաղաքագետը ոչ վաղ անցյալից օրինակ բերեց. «Ինձ համար առաջին օրինակը Չարենցավանի դպրոցն էր: Դա փաստեց, որ կառավարության անդամները չեն կարող իրենց տեղերում հարց լուծել: Հարցը ոչ թե նախարարության, այլ ընդամենը մարզպետարանի մակարդակով պետք է լուծվեր, բայց ստացվեց, որ վարչապետը մանր հարց է լուծում: Աննորմալ երևույթ է, երբ վարչապետը զբաղված է տեղերում մանր հարցեր լուծելով: Այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ նրա ամբողջ թիմը պրոֆեսիոնալ չէ, բանից անտեղյակ է, և սկսած մարզպետներից, վերջացրած նախարարներով՝ ոչինչ չեն կարող լուծել, կամ հարցն այն է, որ պարոն Փաշինյանը թե՛ փոքր, թե՛ գլոբալ հարցերն անձամբ լուծելուց հաճույք է ստանում: Եթե յուրաքանչյուր հարց պետք է լուծվի պարոն Փաշինյանի աշխատասենյակում, իր կառավարության անդամներն այդ դեպքում ինչի՞ համար են վարձատրվում, ինչո՞վ են զբաղված: Սա նորմալ չէ, և այս մոտեցումը կառավարման համակարգն ուղղակի կաթվածահար է անում: Առհասարակ, ես զարմացած եմ, մենք այս մակարդակով, այս գործելաոճով ո՞ւր ենք գնալու: Սա գրեթե նույն համակարգն է, որը նախկինում է եղել, և ես հենց դրանից եմ վախենում. ես գիտեմ մի փաստ, ըստ որի՝ Շիրակի մարզի գյուղերից մեկի սպորտային դպրոցներից մեկի տնօրենի հարցը լուծվել է Սերժ Սարգսյանի մակարդակով: Հիմա Չարենացավանի, Ավշարի դպրոցի հարցն է վարչապետի մակարդակով լուծվում: Մարզպետներն ու նախարարներն ինչի՞ մասին են մտածում: Կարևորագույն հարցերը թողած՝ պոպուլիզմով ենք զբաղվում, համազգային թելադրություն ենք նախաձեռնում, մետրոյով ենք երթևեկում, հեծանիվով աշխատանքի ենք գնում: Բայց, մեծ հաշվով, գործ պետք է արվի: 11 ամիս է՝ իշխանության եք, բայց ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող որևիցե բնագավառում շոշափելի որևէ հաջողության չենք հասել»:

Քաղաքագետն ընդգծեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում արդյունավետ կառավարման համակարգը զրոյական մակարդակի վրա է. «Յուրաքանչյուր մանր հարց լուծվում է վարչապետի միջոցով կամ վարչապետի սենյակում: Կոնստանտին Օրբելյանի հարցն ի՞նչ հարց էր, որ նշված մակարդակով պետք է լուծվեր: Մշակույթի նախարարի պաշտոնակատարն ԱԺ-ում ոչ մի հարցի չի պատասխանում, առհասարակ, ինչո՞ւ են նշանակում մարդկանց, որոնք կոմպետենտ չեն: Սերժ Սարգսյանն առաջնորդվում էր «վատն է, բայց իմն է» սկզբունքով: Հիմա հարց՝ ինչո՞վ է տարբերվում Ն. Փաշինյանը Սերժ Սարգսյանից: Մարզպետների մեծ մասը ոչ կոմպետենտ է, անընդհատ սկանդալներ, բանսարկություններ, կռիվներ, հաշվեհարդարներ: Եթե Ս. Սարգսյանի կոմպետենտ «բեսպրեդել շիկներին» եկել են փոխարինելու Ն. Փաշինյանի ոչ կոմպետենտ «բեսպրեդելշիկները», կարելի է ասել, որ Հայաստանում ոչ թե ոչինչ չի փոխվել, այլ իրավիճակն ավելի վատ է»: 

Գագիկ Համբարյանի խոսքով, 11 ամիսը քիչ ժամանակ չէր, որ Ն. Փաշինյանի թիմը սովորեր կառավարել:

«Պրոֆեսիոնալ կադրերի պակասը կարող է լրացվել թե՛ այլ քաղաքական ուժերից անձանց ներգրավելով, թե՛ չքաղաքականացված պրոֆեսիոնալ անձանցով: Հիմա խնդիր կա. կառավարությունում կային պրոֆեսիոնալներ, որոնք հիմնականում փոխնախարարներ էին, բայց նրանք ոչ պրոֆեսիոնալներով փոխարինվեցին: Կառավարության աշխատանքի վերոնշյալ բացասական հետևանքները շատ դեպքերում կապված են այն հանգամանքի հետ, որ պրոֆեսիոնալ անձինք չկան: Իշխանությունը կադրային քաղց ունի, և այդ խնդիրը պետք է արագ լուծվի: Պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ ավարտվեց հեղափոխության առաջին փուլի լեգիտիմացումը: Այսինքն, ԱԺ ընտրություններով փաստարկվեց այն ստատուս քվոն, որը կար թավշյա հեղափոխությունից հետո: Բայց եթե տրված խոստումները կյանքի չկոչվեն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանում նոր հեղափոխություն չի լինի: Տարբեր երկրների պատմական գործընթացները ցույց են տվել, որ հեղափոխության ավարտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանությունները քիչ թե շատ բավարարում են ժողովրդի սպասելիքներն ու տրված խոստումները: Բացարձակ չեմ ցանկանա, որ թավշյա հեղափոխությունն ավարտվի հակահեղափոխությամբ, ինչի վտանգը կա: Իսկ իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետի համոզմունքը, որ եթե հիմա ընտրություններ տեղի ունենան, ապա նույն տոկոսը կհավաքեն, ինքնախաբեություն է»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր օրվա սխալներն ու չիրականացված խոստումներն իր դեմ են աշխատում: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ