Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան գոր­ծա­ռույ­թը մշա­կու­թա­յին օջախ­նե­րին ցու­ցա­կով գու­մար­ներ հատ­կաց­նելն է, ցրե՛ք այն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է երգահան Էդուարդ Զորիկյանը:

Մշակույթի նախարարության լինել-չլինելու շուրջ խմորումների մասին

Չեմ հիշում ժամանակ, որ մշակույթի նախարարությունից կամ նախարարից մշակույթի մարդիկ գոհ լինեին: Միշտ էլ ինչ-որ դժգոհություններ, հարցեր են եղել: Այնպես չէ, որ սա տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետևանք է, կամ էլ ինչ-որ բան փոխվեց, և չենք կարողանում ուշքի գալ: Պրոցեսն ուղղակի շարունակվում է: Պետք է գտնվի այդ օպտիմալ տարբերակը:

Ինձ թվում է, որ չկա այն ազգային ծրագիրը, որի հիման վրա գործողություններ պետք է արվեն: Որքան ես գիտեմ, մշակույթի նախարարությունը միշտ էլ ինչ-որ դոտացիաներ է տվել, չնչին գումարներ, որ թատրոնները, ցուցահանդեսները, մշակութային օջախները «յոլա» գնան: Բայց մշակույթը դա չի ուզում: Բայց այդ «յոլա» չգնալն արդեն մշակույթի նախարարության խնդիրը չի: Թատրոնը, ցուցահանդեսը պետք է այնպես կազմակերպեն իրենց ստեղծագործական աշխատանքը, որ առաջընթաց ստեղծեն, երկրորդ հերթին այնպես պետք է մատուցեն, գովազդեն, որ միշտ լեցուն դահլիճ լինի: 

Ապրիլի 2-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմ բարձրացավ իմ պիեսը՝ «Անմահների երկիրը», որը նվիրված է այն տղաներին, որոնք զոհվել են քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ: Այս գործն արել է մեկ անհատ՝ դերասան Սարգիս Գրիգորյանը: Լրիվ ուրիշ գործերից գումար է աշխատել, ներդրել այս գործի մեջ: Երեկ ներկայացումը բեմ բարձրացավ: Բայց սա պետության խնդիրն է: Մշակույթի նախարարությունը պետք է պատվեր իջեցներ, կոնկրետ խնդիր դներ՝ բեմադրություն արե՛ք, ռեժիսո՛ր, կոմպոզիտո՛ր, դերասա՛ն, մեզ այսօր սա է պետք: Պատերազմն ամեն օր մեր դուռը ծեծում է, պետք է պատրաստ լինենք, ոգին պետք է պատրաստ լինի: Նախարարությունը ոչինչ չի անում, իսկ մի անհատ ամբողջ գումարային բեռը դնում է իր ուսերին և բեմադրություն անում:

Ինչո՞ւ անհատը կարող է հասկանալ, թե մեզ ինչ գործեր են հարկավոր ու պատվիրի պիես, իսկ այդ հսկա կառույցը չի կարողանում հասկանալ: Ի՞նչ է այսօր պետք ցուցադրել, էկրան բարձրացնել, բեմադրել, ի վերջո, պատվիրել այն, ինչ մեզ պետք կգա մեկ տարի հետո: Սրանք խնդիրներ են, որոնք լուծելու համար ազգային ծրագիր պետք է լինի: Երկար տարիներ պետություն չենք ունեցել, գուցե գենի մեջ է զգալն ու անելը՝ առանց նայելու, թե նախարարություններից որ մեկն ինչ կանի, բայց կարծում եմ, որ մշակութային գործեր ներկայացնելը նախարարության խնդիրն է:

Եթե նախարարության գործառույթն ավարտվում է նրանով, որ այն ցուցակով ինչ-որ գումարներ է հատկացնում մշակութային պետական օջախներին, այդ դեպքում ցրե՛ք այդ նախարարությունը, որը ոչ մեկին պետք չի, եթե ուրիշ բան չի կարող անել: Բանկային քարտեր տվեք մշակութային օջախներին, որոնց վրա կլինի նրանց «գոյատևելու» համար անհրաժեշտ գումարը և վերջ, հարցը փակվի, կգնա:

Սա նման է նրան, ինչ կատարվեց քառօրյայի օրերին: Հայոց բանակը խնդիր ունեցավ սահմանին, անհատները, ով ինչ ուներ, հավաքեցին, ոտքի կանգնեցին և վազեցին սահման պահելու: Այնինչ այդ օրերին ո՛չ նախագահ տեսանք, ո՛չ գլխավոր հրամանատար, որ դուրս գար մի երկու բառ ասեր: Ի վերջո, ժողովուրդը տեսնում էր՝ ինչ է կատարվում:

Հեռուստատեսությանը ներկայացվա՞ծ է մշակութային որակյալ արտադրանք ներկայացնելու պահանջ 

1987 թվականին ես Ֆրանսիայում էի՝ Փարիզում: Ֆրանսերեն չգիտեմ, բայց հեռուստացույցի ալիքները փոխում էի, փորձում ինչ-որ բան նայել: Զարմացած էի, թե ինչ անորակ ֆիլմեր էին ցուցադրում, որովհետև Հայաստանում ֆրանսիական բարձրորակ ֆիլմեր, ներկայացումներ ենք նայել: 

Հեռուստատեսությունը ամենօրյա ծամոնի պես մի բան է: Քննադատում են սերիալները, բայց, օրինակ, տնային տնտեսուհիների 90 տոկոսը չի էլ նայում այդ սերիալները, ուղղակի գործ անելիս, ականջի ծայրով լսում է: Մենք ուզում ենք սերիալների մեջ էլ գեղարվեստական արժեք տեսնենք: Եթե լինի, իհարկե լավ է: Դժգոհում ենք, պահանջում, որ գեղագիտությունը բարձր լինի, եթե մշակութային գործ է: 

Ի դեպ, իսկ ո՞վ ասաց, որ նախարարությունը չի կարող սերիալ պատվիրել ու խնդիր դնել, որ այն առօրյա դաստիարակության և այլ խնդիրներ լուծի: Այդ խնդիրը չի դրվում: Ի վերջո, մասնավոր հեռուստաընկերություններ են: Պահանջները և հարցադրումները պետք է ուղղել հանրային հեռուստաընկերությանը, որովհետև նա պետբյուջեից է սնվում: 

Հեղափոխությունից մեկ տարի անց

Եթե անկախանալուց ու Խորհրդային Միության կազմից դուրս գալուց լիներ այս հեղափոխությունը, հիմա բոլորովին այլ կյանքով կապրեինք, բայց այն ժամանակ դա չեղավ: Խորհրդային տարիներին, երբ գողանում էին պետությունից, արդարացնում էին նրանով, որ կայսրությունից են գողանում, որ այն շուտ փլուզվի: Ի վերջո, այդպես էլ եղավ: 

Եղբայր, չհասկացա՞ր, որ անկախացել ես, եթե հիմա բյուջեից փող ես գողանում, դու արմատից կտրում ես ազգի ծառը, դու գողանում ես զինվորի սնունդը, երեխայի նպաստը, ծերունու թոշակը, երիտասարդի անվճար ուսում ստանալու հնարավորությունը, հիվանդի անվճար բուժում ստանալու հնարավորությունը: Սա պետք է հասկանանք: Փաստացի անկախացանք, բայց ուղեղներս մնաց նույնը: Բյուջեին վերաբերվեցինք որպես մի մեծ պարկի, որտեղից կարելի է անընդհատ վերցնել: Այնքան չհասկացան, մինչև եկավ Նիկոլն ու ասեց՝ հերի՛ք եղավ: Լավ է ուշ, քան երբեք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»