Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան գոր­ծա­ռույ­թը մշա­կու­թա­յին օջախ­նե­րին ցու­ցա­կով գու­մար­ներ հատ­կաց­նելն է, ցրե՛ք այն»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է երգահան Էդուարդ Զորիկյանը:

Մշակույթի նախարարության լինել-չլինելու շուրջ խմորումների մասին

Չեմ հիշում ժամանակ, որ մշակույթի նախարարությունից կամ նախարարից մշակույթի մարդիկ գոհ լինեին: Միշտ էլ ինչ-որ դժգոհություններ, հարցեր են եղել: Այնպես չէ, որ սա տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետևանք է, կամ էլ ինչ-որ բան փոխվեց, և չենք կարողանում ուշքի գալ: Պրոցեսն ուղղակի շարունակվում է: Պետք է գտնվի այդ օպտիմալ տարբերակը:

Ինձ թվում է, որ չկա այն ազգային ծրագիրը, որի հիման վրա գործողություններ պետք է արվեն: Որքան ես գիտեմ, մշակույթի նախարարությունը միշտ էլ ինչ-որ դոտացիաներ է տվել, չնչին գումարներ, որ թատրոնները, ցուցահանդեսները, մշակութային օջախները «յոլա» գնան: Բայց մշակույթը դա չի ուզում: Բայց այդ «յոլա» չգնալն արդեն մշակույթի նախարարության խնդիրը չի: Թատրոնը, ցուցահանդեսը պետք է այնպես կազմակերպեն իրենց ստեղծագործական աշխատանքը, որ առաջընթաց ստեղծեն, երկրորդ հերթին այնպես պետք է մատուցեն, գովազդեն, որ միշտ լեցուն դահլիճ լինի: 

Ապրիլի 2-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմ բարձրացավ իմ պիեսը՝ «Անմահների երկիրը», որը նվիրված է այն տղաներին, որոնք զոհվել են քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ: Այս գործն արել է մեկ անհատ՝ դերասան Սարգիս Գրիգորյանը: Լրիվ ուրիշ գործերից գումար է աշխատել, ներդրել այս գործի մեջ: Երեկ ներկայացումը բեմ բարձրացավ: Բայց սա պետության խնդիրն է: Մշակույթի նախարարությունը պետք է պատվեր իջեցներ, կոնկրետ խնդիր դներ՝ բեմադրություն արե՛ք, ռեժիսո՛ր, կոմպոզիտո՛ր, դերասա՛ն, մեզ այսօր սա է պետք: Պատերազմն ամեն օր մեր դուռը ծեծում է, պետք է պատրաստ լինենք, ոգին պետք է պատրաստ լինի: Նախարարությունը ոչինչ չի անում, իսկ մի անհատ ամբողջ գումարային բեռը դնում է իր ուսերին և բեմադրություն անում:

Ինչո՞ւ անհատը կարող է հասկանալ, թե մեզ ինչ գործեր են հարկավոր ու պատվիրի պիես, իսկ այդ հսկա կառույցը չի կարողանում հասկանալ: Ի՞նչ է այսօր պետք ցուցադրել, էկրան բարձրացնել, բեմադրել, ի վերջո, պատվիրել այն, ինչ մեզ պետք կգա մեկ տարի հետո: Սրանք խնդիրներ են, որոնք լուծելու համար ազգային ծրագիր պետք է լինի: Երկար տարիներ պետություն չենք ունեցել, գուցե գենի մեջ է զգալն ու անելը՝ առանց նայելու, թե նախարարություններից որ մեկն ինչ կանի, բայց կարծում եմ, որ մշակութային գործեր ներկայացնելը նախարարության խնդիրն է:

Եթե նախարարության գործառույթն ավարտվում է նրանով, որ այն ցուցակով ինչ-որ գումարներ է հատկացնում մշակութային պետական օջախներին, այդ դեպքում ցրե՛ք այդ նախարարությունը, որը ոչ մեկին պետք չի, եթե ուրիշ բան չի կարող անել: Բանկային քարտեր տվեք մշակութային օջախներին, որոնց վրա կլինի նրանց «գոյատևելու» համար անհրաժեշտ գումարը և վերջ, հարցը փակվի, կգնա:

Սա նման է նրան, ինչ կատարվեց քառօրյայի օրերին: Հայոց բանակը խնդիր ունեցավ սահմանին, անհատները, ով ինչ ուներ, հավաքեցին, ոտքի կանգնեցին և վազեցին սահման պահելու: Այնինչ այդ օրերին ո՛չ նախագահ տեսանք, ո՛չ գլխավոր հրամանատար, որ դուրս գար մի երկու բառ ասեր: Ի վերջո, ժողովուրդը տեսնում էր՝ ինչ է կատարվում:

Հեռուստատեսությանը ներկայացվա՞ծ է մշակութային որակյալ արտադրանք ներկայացնելու պահանջ 

1987 թվականին ես Ֆրանսիայում էի՝ Փարիզում: Ֆրանսերեն չգիտեմ, բայց հեռուստացույցի ալիքները փոխում էի, փորձում ինչ-որ բան նայել: Զարմացած էի, թե ինչ անորակ ֆիլմեր էին ցուցադրում, որովհետև Հայաստանում ֆրանսիական բարձրորակ ֆիլմեր, ներկայացումներ ենք նայել: 

Հեռուստատեսությունը ամենօրյա ծամոնի պես մի բան է: Քննադատում են սերիալները, բայց, օրինակ, տնային տնտեսուհիների 90 տոկոսը չի էլ նայում այդ սերիալները, ուղղակի գործ անելիս, ականջի ծայրով լսում է: Մենք ուզում ենք սերիալների մեջ էլ գեղարվեստական արժեք տեսնենք: Եթե լինի, իհարկե լավ է: Դժգոհում ենք, պահանջում, որ գեղագիտությունը բարձր լինի, եթե մշակութային գործ է: 

Ի դեպ, իսկ ո՞վ ասաց, որ նախարարությունը չի կարող սերիալ պատվիրել ու խնդիր դնել, որ այն առօրյա դաստիարակության և այլ խնդիրներ լուծի: Այդ խնդիրը չի դրվում: Ի վերջո, մասնավոր հեռուստաընկերություններ են: Պահանջները և հարցադրումները պետք է ուղղել հանրային հեռուստաընկերությանը, որովհետև նա պետբյուջեից է սնվում: 

Հեղափոխությունից մեկ տարի անց

Եթե անկախանալուց ու Խորհրդային Միության կազմից դուրս գալուց լիներ այս հեղափոխությունը, հիմա բոլորովին այլ կյանքով կապրեինք, բայց այն ժամանակ դա չեղավ: Խորհրդային տարիներին, երբ գողանում էին պետությունից, արդարացնում էին նրանով, որ կայսրությունից են գողանում, որ այն շուտ փլուզվի: Ի վերջո, այդպես էլ եղավ: 

Եղբայր, չհասկացա՞ր, որ անկախացել ես, եթե հիմա բյուջեից փող ես գողանում, դու արմատից կտրում ես ազգի ծառը, դու գողանում ես զինվորի սնունդը, երեխայի նպաստը, ծերունու թոշակը, երիտասարդի անվճար ուսում ստանալու հնարավորությունը, հիվանդի անվճար բուժում ստանալու հնարավորությունը: Սա պետք է հասկանանք: Փաստացի անկախացանք, բայց ուղեղներս մնաց նույնը: Բյուջեին վերաբերվեցինք որպես մի մեծ պարկի, որտեղից կարելի է անընդհատ վերցնել: Այնքան չհասկացան, մինչև եկավ Նիկոլն ու ասեց՝ հերի՛ք եղավ: Լավ է ուշ, քան երբեք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США