Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր ճա­նա­պար­հով՝ ՀՀԿ-աց­մա՞ն, թե՞ ԽՄԿԿ-աց­ման

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այն հարցին` արդյո՞ք ԵԿՄ վարչության նոր կազմում լինելու են ՀՀԿ–ականներ, միության նախագահի միակ թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանել է, որ նման բան չի կարող լինել։ Մի քանի օր առաջ էլ Միքայելյանը հերքել էր լուրերը, թե ԵԿՄ-ն գնալու է «ՔՊ-ացման» ճանապարհով։ Այդ հերքումը միանշանակ ռացիոնալ էր, որովհետև ԵԿՄ այսօրվա տխուր վիճակը, մեծ հաշվով, հետևանք է նրա, որ պատերազմի ծնունդ միությունը տարիներ շարունակ սպասարկել է օրվա իշխանությունների քաղաքական օրակարգը։ Մյուս կողմից՝ երբ Միքայել յանը բացառում է, որ ԵԿՄ նոր վարչությունում կլինեն հանրապետականներ (կամ կոնկրետ որևէ կուսակցության ներկայացուցիչներ), դա նույնպես քաղաքական դիրքորոշում է կամ խտրականություն. նախ՝ դա ինքնին նշանակում է վարչության կազմի ընտրությունների բացառում, այսինքն՝ ուղղակի ընտրությունների ելքի կանխորոշում, մյուս կողմից՝ ի վերջո, պատերազմի վետերանները պետք է գնահատվեն ոչ թե իրենց քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ, այլ այն ավանդով, որ ունեցել են մարտի դաշտում։

Սակայն ԵԿՄ խնդիրն ածանցյալ է, որովհետև շատ ավելի սկզբունքային է, թե քաղաքական համակարգում ինչ դեր է ունենալու կառավարող կուսակցությունը՝ ՔՊ-ն, արդյո՞ք Հայաստանում ունենալու ենք դասական քաղաքական հարաբերություններ, թե՞ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հայտնվելու է «նոր ԽՄԿԿ»-ի դերում։ 

Սրանք հռետորական հարցեր չեն, ու դրանց պատասխանները սկզբունքային են՝ հասկանալու համար, թե ինչ քաղաքական համակարգ ենք ունենալու առաջիկա տարիներին։ Բայց նախ չմոռանանք, որ Սասուն Միքայելյանը առայժմ ՔՊ վարչության նախագահն է:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կանոնադրության և ծրագրի փոփոխություններ են սպասվում:

Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը փոփոխությունները պետք է նախապատրաստի մինչև առաջիկա մեծ համաժողովը: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում պնդում են, որ վերջին տարվա ընթացքում տասը հազարից ավելի անդամակցության հայտեր են ստացել, որոնք դեռ չեն քննարկվել, քանի որ նախորդ կանոնակարգը ենթադրում էր անդամակցության ավելի բարդ ընթացակարգ։ Բացառությամբ արտահերթ կարգով քննարկված՝ քաղաքական թիմի հետ պաշտոններ ստանձնած շուրջ 300 անձանց դիմումների, մյուսներին անդրադառնալու ժամանակ վարչությունը պարզապես չի ունեցել:

Այն, որ ՔՊ-ն չի գնացել մասսայական կուսակցություն դառնալու մեխանիկական ճանապարհով՝ արդեն դրական է, որովհետև դա, ըստ էության, այն ճանապարհն է, որով ժամանակին անցել էր ՀՀԿ-ն։ Մյուս կողմից՝ ՔՊ-ի «ՀՀԿ-ացումը» կամ «ԽՄԿԿ-ացումը» ամենևին էլ չի բացառվում, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ իշխանությունների կադրային քաղաքականության հիմքում անցյալից ժառանգված մոտեցումներն են. շատ դեպքերում պաշտոնների նշանակվում են մարդիկ, ովքեր «քայլողների» բանակից են, ու ամենևին էլ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ տվյալ թեկնածուն չի  տիրապետում անհրաժեշտ հմտությունների։ Ավելին, երբ որևէ ՔՊ-ական իր պաշտոնում ակնհայտորեն ձախողվում է, շարունակում է պաշտոնավարել զուտ այն բանի շնորհիվ, որ «քայլող» է։ Օրինակ՝ մարզպետներից մեկի կադրային գրեթե յուրաքանչյուր որոշում մարզում հանգեցնում է սոցիալական լարվածության կամ հուզումների, սակայն նա շարունակում է մնալ իր պաշտոնին։ Մյուս կողմից՝ արդարադատության երկու փոխնախարարների պաշտոնանկության որևէ բանական պատճառաբանություն չնշվեց ու հասարակությանը գրեթե բաց տեքստով ասվեց, որ այդ պրոֆեսիոնալները հեռացվել են քաղաքական որոշման արդյունքում։

Արդյո՞ք առաջիկա համաժողովում ՔՊ-ն կդառնա դասական կառավարող կուսակցություն, որը կպահպանի իր սկզբունքային քաղաքական դիմագիծը, թե՞ կսերտաճի իշխանության հետ՝ դառնալով դրա քաղաքական դեկորացիան։ Այս հարցի պատասխանը տակավին որևէ մեկը չունի, որովհետև այս հարցում ակնհայտորեն տեսլական չունեն անգամ իշխանության ու կուսակցության առաջին դեմքերը։ Ամեն դեպքում՝ մտահոգիչ է, որ կառավարող կուսակցությունն ունի ընդամենը մեկ խարիզմատիկ գործիչ, ինչը մեծացնում է նախկին իներցիայով շարժվելու գայթակղությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Աստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում