Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամեն ինչ վե­րա­դար­ձավ ի շրջանս յուր. Փա­շի­նյա­նի ու Ալի­ևի հե­ռա­կա «պա­տե­րազ­մը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վիեննայի բանակցություններից ընդամենը մի քանի օր հետո ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Համենայն դեպս, 2016-ի ապրիլյան պատերազմի հերթական տարելիցի օրը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որոնք փաստում են, որ Երևանն ու Բաքուն հավատարիմ են մնացել իրենց օրակարգերին, ու կողմերի միջև գոնե հիմա, ըստ էության, չկա լուրջ փոխզիջման հասնելու որևէ հնարավորություն։

Նախօրեին Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» բանձևմանն՝ ըստ էության, հաստատելով, որ այդ հայտարարությունը Երևանի պետական օրակարգի մաս է։ Ավելին՝ վարչապետը նկատել է, որ այլ հայտարարության պարագայում Տոնոյանը պաշտոնական կարվեր։ Իհարկե, Փաշինյանը դիվանագիտորեն հասկացրել է, որ Հայաստանը նախահարձակ չի լինելու և հետամուտ է խաղաղության հաստատմանը։ «Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,- ասել է վարչապետը։

Նախօրեին հարցազրույց է տվել նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ միանշանակ պնդելով, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու օրակարգին։ 

Իհարկե, զուգահեռաբար Բաքվից հնչում են տրամագծորեն հակադիր հայտարարություններ, ընդ որում՝ երկրի առաջին դեմքի մակարդակով։ Ինքնին հասկանալի է, որ Վիեննայում հայկական օրակարգի վերաբերյալ կոնսենսուս չի ձևավորվել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր պահանջներից, ու այս հարթության վրա Ալիևի խրոխտ հռետորաբանությունն այնքան էլ համարժեք չէ։ Մյուս կողմից՝ կարգավորման գործընթացում փակուղին ակնհայտ է։ Բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության վերականգնումը՝ եթե կուզեք, ածանցյալ հարց է. սկզբունքային է, թե կողմերն ինչպիսի դիրքորոշում ունեն Արցախի ապագայի, նրա կարգավիճակի վերաբերյալ։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել և ենթադրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանում»: Հայկական կողմն էլ, ընդ որում՝ բոլոր իշխանությունների օրոք, վստահաբար պնդել է, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Արցախի կարգավիճակի հարցը կարգավորման գործընթացի առանցքային դրվագն է։ Եթե այս հարցում չկա կոմպրոմիս կամ հակադիր դիրքորոշումների մերձեցման հնարավորություն, ապա բանակցային գործընթացում անհնար է ակնկալել էական բեկում, եթե նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներն ավելի հաճախ տեղի ունենան։ Միևնույն ժամանակ՝ ասվածը չի ենթադրում բանակցային գործընթացի թերագնահատում, որովհետև դրա միջոցով հնարավոր է դառնում գոնե պատերազմի վերսկսման ռիսկերի նվազումը, ավելին՝ խիստ սկզբունքային է, որ կարգավորման գործընթացն ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Այս համատեքստում Վիեննայի հանդիպումը հայկական կողմի համար չափազանց կարևոր էր։

Ամեն դեպքում՝ շատ ավելի ակտուալ է դառնում այն հրամայականը, որ Երևանը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին՝ թե՛ երկարատև բանակցային գործըթացին ու թե՛ հնարավոր պատերազմի վերսկսմանը։ Ի դեպ, վերջինիս մասին ավելի հաճախ են սկսել խոսել մեր իրականության մեջ, այդ թվում՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Հայաստանում պետք է ամրապնդվի այն տեսակետը, որ Արցախի հարցում որոշիչը ոչ միայն բանակների հզորությունն է, այլ նաև ու գուցե առաջին հերթին՝ պետության որակը։ Հայաստանը պետք է մրցակցային լինի ներքին հարբերություններում ու մրցունակ տարածաշրջանում՝ կարգավորման երկարատև գործընթացում կամ հնարավոր պատերազմի դեպքում առավելության հասնելու համար։ Անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը տվել է այդ պատմական հնարավորությունը, սակայն դրա արդյունքները՝ ներքին հակադրության մեջ մսխելու փոխարեն, կապիտալիզացվելու անհրաժեշտություն ունեն։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

24 ժամ ջուր չի լինելուԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում