Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը պատասխանել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությանը, որի համաձայն ԱՄՆ-ն կոչ է անում թուրքական իշխանություններին ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում էRussia Today-ը՝ վկայակոչելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության կայքը:
«Ոչ մի պետություն իրավունք չունի դուրս գալու ժողովրդավարության սահմաններից և միջամտել այլ երկրների ընտրական գործընթացներին, ինչպես նաև ինքն իրեն դիտարկել որպես քվեարկության արդյունքների օրինականության աղբյուր»,, - ասվում է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:
Վերջինիս խոսքով՝ ընտրությունները Թուրքիայում անցել են ժողովրդավարական և թափանցիկ մթնոլորտում: «Կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել ժողովրդավարական և իրավարար պայքարը Թուրքիայի քաղաքական ուժերի միջև», - հավելել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային ճանաչել կիրակի անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները: