Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բարբարոսներ. ովքե՞ր էին նրանք և ի՞նչ հետք են թողել պատմության մեջ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Բարբարոսները պրիմիտիվ, հետամնաց և բացառապես վայրենիներից կազմված ցեղեր են, որոնք եղել են Արևելյան հռոմեական կայսրության գերեզմանափորները: Բարբարոս անունը անգամ բացասական երանգ ունի:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ գերմանական- գոթական այդ ցեղին բարբարոսներ անվանել են հենց հույները և հռոմեացիները: Այստեղ հարցը իրականում հենց «բարբարոս» անվանումն է: Ընդ որում, հույները և հռոմեացիները «բարբարոս » էին համարում բոլոր այն ցեղերին, որոնք որոշակիորեն իրենցից տարբերվում էին մշակույթով և, դրան գումարած, խոսում էին այլ լեզվով: Այս մարդիկ տարբերվում էին միջերկրածովյան բնակիչներից նաև իրենց անմշակ մորուքով (barba- մորուք) և, ինչքան էլ զարմանալի է, տաբատներով, ինչպիսիք ոչ մի հույն կամ հռոմեացի տղամարդ կամ կին չէր կրում: Իհարկե, հետագայում հռոմեացի լեգեոնականները ըստ արժանվույն գնահատեցին տաբատը և փոխ առան այն, քանի որ վերջինս անփոխարինելի էր ձմեռային արշավանքների ժամանակ: Գոթական՝ բարբարոսական ցեղերը բաժանվում էին արևմտյան և արևել յան ցեղերի: Հասարակության զարգացման հետ փոխվում էր նաև նրանց ռազմական ստորաբաժանումների ձևը: Ընդ որում, նրանց մոտ սոցիալական կազմակերպվածությունը և կառավարումը գրեթե չէր տարբերվում ռազմականից: Կային միայն որոշակի թեթև տարբերություններ, օրինակ՝ արևել յան գոթերի՝ գրևտունների մոտ հրամանատարը թագավորն էր, իսկ արևմտյան գոթերի՝ թերվինգների մոտ թագավորական իշխանության դերը կատարում էր ընտրված դատավորը, քանի որ նրանք չունեին թագավորական կառավարում: Այն հեռավոր ժամանակներում գոթական բանակի առանձնահատկությունն այն էր, որ այնտեղ նաև կանայք կային՝ տղամարդկանց հագուստ հագած: Անտիկ հեղինակները նրանց ամազոնուհի էին անվանում: Ժամանակին գոթական այս ցեղերը ոչ միայն հաղթել են հռոմեական լեգեոններին, այլ նաև հետագայում դարձել են հռոմեական բանակի անտեսանելի արտոնյալ մի մասը: Շնորհիվ նրանց՝ հետագայում Հռոմը կարողացավ ևս մի քանի դար դիմադրել այլ գերմանական ցեղերի հարձակումներին: Հին անտիկ հեղինակները թողել են բարբարոսների արտաքին տեսքի նկարագրություններ: Ըստ այդ նկարագրությունների, գոթական այս ցեղերը տարբերվում էին կայսրության այլ բնակիչներից առաջին հերթին իրենց հասակով, նրանք իրոք ահարկու տեսք ունեին իրենց բարձր հասակով, պինդ կառուցվածքով, մորթե հագուստով և ամբողջ մարմինը պատած դաջվածքներով: Իհարկե, այս ամենով հանդերձ, այնպես չէ, որ նրանց բանակի կառուցվածքը իդեալական էր: Իրականում հռոմեացիները նրանց գերազանցում էին իրենց լեգեոնների կազմակերպվածությամբ, տակտիկայով և կարգապահությամբ: Միևնույն ժամանակ այնպես էլ չէ, որ բարբարոսները մարտ վարելու տակտիկա չունեին: Նրանք առաջինն էին, որ սկսեցին օգտագործել դաշտային պաշտպանական գծեր՝ վագենբուրգներ, որը կառուցում էին մարտի ընթացքում ծանր սայլերը դասավորելով մեկ գծով, և այդ պաշտպանական գծի դեմ լեգեոնը արդեն ոչինչ չէր կարողանում անել, քանի որ այդ գիծը նմանվում էր ամրոցի, որը ամեն հարձակումից հետո տեղաշարժվում է, և անհնար էր օգտագործել սովորական պաշարողական զինատեսակներ: Ինչպես տեսնում ենք, բարբարոսների բանակները այնքան էլ վայրենիների հավաքատեղի չէին, քանի որ այս ամենը պահանջում է մարտի խիստ կենտրոնացված ղեկավարում և կապի ապահովում ստորաբաժանումների միջև: Իհարկե, որոշ պատմաբաններ համարում են, որ վագենբուրգների կառուցումը բարբարոսները փոխ էին առել հոներից, որոնք նմանատիպ կառույցներ էին ստեղծում իրենց շարժական յուրտաներով, բայց, այնուամենայնիվ, նրանք կարողանում էին օգտագործել այդ տակտիկան: Ի դեպ, հռոմեացիները այդպես էլ չկարողացան վագենբուրգներ ստեղծելը սովորել:

Նշենք նաև, որ «վայրենի բարբարոսների» ստեղծած վագենբուրգները հետագայում բազմիցս ցույց են տվել, որ շատ արդյունավետ միջոց են ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության ժամանակ: Մասնավորապես, անգամ հազար տարի անց վագենբուրգներ էին օգտագործում Ամերիկան գաղութացնող սպիտակամորթները: Անգամ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ նման տակտիկան շատ էֆեկտիվ էր, երբ դրա հետ համատեղ օգտագործվում էին նաև սայլերին տեղադրված Մաքսիմ գնդացիրները՝ մախնոյական տակտիկա: Իհարկե, ներկայումս բարբարոսներից և անգամ մախնոյականներից մեզ միայն հիշողություն է մնացել, չէ՞ որ ամեն ինչ իր վերջն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна