Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փա­շի­նյա­նը նոր հե­ղա­փո­խու­թյո՞ւն է արել.ո՛չ հեգնանք, ո՛չ էլ էյֆորիա

ՔԱՂԱՔԱԿԱՆ

2017 թվականին Երևանի Հարավ-արևմտյան թաղմասում «Ելք» դաշինքի աջակիցների վրա զինված հարձակման գործով նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ցուցմունք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը վկայի կարգավիճակում է։ Այս փաստը երեկվա և նախօրեի լրահոսի թոփ իրադարձությունն էր։ Խնդիրն ամենևին էլ քննվող գործի հասարակական հնչեղությունը չէ. այն այդպիսինը չէ՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ անգամ քրեական հարթության վրա։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը ներկայանում է դատարան՝ այսպիսով վերացնելով ջրբաժանը, այսպես կոչված՝ էլիտայի ու սովորական մահկանացուների միջև։ Այս առումով՝ տեղի ունեցածն իրապես Փաշինյանի կարևոր ավանդն է երկրում նոր քաղաքական մշակույթի ձևավորման հարցում։ Սա անվիճելի է, եթե նույնիսկ ոմանք չարախնդում են ու PR-ի էլեմենտներ են տեսնում վարչապետի քայլի մեջ։

Նույնքան անվիճելի է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանն ընդգծված հարգանք ցուցաբերեց արդարադատության համակարգի նկատմամբ՝ օրինակ ծառայելով բազմաթիվ պաշտոնյաների, հասարակ քաղաքացիների համար։ Այս փաստերը չնկատել չի կարելի, ինչպես նաև բազմաթիվ այլ դրվագներ, երբ վարչապետը դուրս է գալիս տասնամյակներով ձևավորված «մշակույթից» ու վերացնում է այն արհեստական սահմանագիծը, որը ձևավորվել է իշխանության ու հասարակության միջև։ Օրինակ՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոնկրետ օրակարգով այցելել էր Արմավիրի մարզ, սակայն չզլացավ ճանապարհին մի քանի կանգառ անել, երբ տարբեր գյուղերի բնակիչներ իրենց կոնկրետ օրակարգերով ու դարդ ու ցավով սպասում էին վարչապետին։

Մյուս կողմից՝ չի կարելի ֆետիշացնել վարչապետի այցը դատարան։ Այս օրերին կարծիքներ եմ լսում, թե սրանով դրվեց արդարադատության համակարգում հեղափոխության մեկնարկը, կամ, որ Փաշինյանի քայլը հեղափոխական է և այլն։ Երբ նման կարծիքների եմ հանդիպում, ակամայից մտածում եմ, որ նույնիսկ թավշյա հեղափոխությունը չի փոխել մեր փորձագիտական մտքի, հասարակության հավակնությունների նշաձողը։

Ի՞նչ ձգտումներ ունենք մենք, ո՞ւմ հետ ենք համեմատվում։

Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց պատասխանները ձևավորում են մեր հավակնությունների նշաձողը, ձգտումների շեմը։ Եթե Հայաստանը համեմատում ենք եվրասիական Ռուսաստանի կամ Ղազախստանի հետ, ապա իսկապես Փաշինյանի քայլը արտառոց ու հեղափոխական է. օրինակ՝ դժվար է պատկերացնել, որ որևէ դատավոր կամ քննիչ ծանուցագիր ուղարկի Վլադիմիր Պուտինին։ Սակայն եթե անգամ հեղափոխությունից հետո մեր ձգտումը մնացել է նույնը՝ դեմոկրատական «պուպուշ» լինել եվրասիական տարածքում, ապա այդ խնդիրը, գոնե իմիտացիայի մակարդակում, լուծում էր նույնիսկ Սերժ Սարգսյանը՝ երկրի ներսում հանդուրժելով ընդդիմության գոյությունը ու բալանսավորված հարաբերություններ պահպանելով Եվրամիության հետ։

Թավշյա հեղափոխությունը՝ իր բնույթով ու օրակարգով, Հայաստանի առաջ պետք է բացի հավակնությունների նոր պատուհան ու մենք՝ որպես հասարակություն, պետք է ձգտենք այն չափանիշներին, որոնք ընդունված են քաղաքակիրթ աշխարհում։ ԱՄՆ-ում երկու տարի շարունակ հետաքննում էին նախագահ Թրամփի ու Ռուսաստանի կապը, կամ Իսրայելում կոռուպցիոն սկանդալների հարցով պարբերաբար հարցաքննության է կանչվում երկրի վարչապետը։ Ժողովրդավարական հասարակությունների համար սա սովորական մի երևույթ է, ու նրանք վաղուց նման իրադարձությունների մեջ հեղափոխականություն կամ պատմականություն չեն փնտրում։ Մենք էլ պետք է սովորենք չափանիշների այդ համակարգին, եթե, իհարկե, փորձում ենք ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին՝ ավտորիտար միջավայրում «օազիսի» վերածվելու փոխարեն։

Արդարադատության համակարգում հեղափոխությունը կսկսվի այն ժամանակ, երբ դատավորները կամ քննիչներն իրապես համոզված լինեն, որ չեն տրվելու գործադիր իշխանության ճնշումներին կամ կամայական միջամտություններին։ Երբ Նիկոլ Փաշինյանը դատարան է գնում, նա, իհարկե, ապացուցում է, որ իրեն վեր չի դասում օրենքից, սակայն, անկեղծ լինենք, սա այն դեպքն է, երբ դատարանը վարչապետին հիշել է, ժողովրդական խոսքով ասած, «անշառ» առիթով։ Առայժմ չունեմ համոզվածություն, որ մեր իրավապահ մարմինները կամ արդարադատութայն համակարգը նույնքան «խիզախ» կգտնվեն, եթե խոսքը վերաբերի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության, ենթադրենք՝ կոռուպցիոն ռիսկերին։ Ի վերջո, բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է հայտնի գաղտնալսումների հետ կապված տխուր նստվածքը։ Գործադիր իշխանությունը դեռ բավարար ազդեցություն ունի դատական համակարգի վրա։ Իհարկե, իրավիճակն արմատապես տարբերվում է նախորդ տարիներից, սակայն Հայաստանի հետհեղափոխական դատավարությունների անգամ մակերեսային մոնիթորինգը կհաստատի, որ երկրում՝ հատկապես աղմկոտ դատվարությունների պարագայում, մարդիկ շարունակում են ազատության մեջ հայտնվել կամ ճաղերի հետևում գտնվել գլխավորապես քաղաքական որոշման արդյունքում։ Քաղաքական որոշումը պարտադիր չէ լինի բացառապես կառավարությունից հնչող զանգ. դա կարող է արտահայտվել իշխանության մաս կազմող պատգամավորների երաշխավորագրերով, որը «զանգով արդարադատության» նոր դրսևորում է, կամ կառավարվող «փողոցային արդարադատությամբ»։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կարևոր ու շատ գնահատելի քայլ է արել, սակայն այն կմնա ֆորմալություն, եթե այդ փաստի ֆետիշացմամբ հայտնվենք էյֆորիկ շրջապտույտում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է