Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ֆրակ­ցի­ոն» պա­տե­րազմ­նե­րի հե­տև­անք­նե­րը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մեկ օրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատ արձակված պաշտոնյաները պատշաճ չեն կատարել վարչապետի հանձնարարականը. վարչապետի «գիշերային» կադրային ջարդը այսպես է մեկնաբանել նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Խոսքը վերաբերում է կադրային այն չորս (պլ յուս մեկ) ազատումներին, որոնք նախօրեին տեղի են ունեցել վարչապետի աշխատակազմում։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունված էր, այսպես կոչված, «գիշերային» դիվանագիտությունը։ Խոսքն այն մասին չէր, որ Հայաստանի երրորդ նախագահն արտաքին քաղաքական որոշումներ կայացնում էր գիշերով. տերմինը բնորոշում էր կայացված որոշումների մոտիվացիոն հիմքերի բացակայությունը կամ դրանց՝ հասարակության համար մատչելի չլինելու գործոնը։ Օրինակ՝ 2013-ին հասարակությունը դժվարությամբ մարսեց, թե ինչպես է հնարավոր երեք տարի բանակցել Եվրամիության հետ ու մեկ օրում շրջադարձային որոշում կայացնել՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Վլադիմիր Կարապետյանն այդպես էլ չի կարողացել մոտիվացնել վարչապետի որոշումները, որովհետև, օրինակ, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար Հայկ Այվազյանը պնդում է, որ մինչ ազատման պահը որևէ դիտողություն չի ստացել, ու ակնարկում է, թե որոշ անձնական խնդիրներ է ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ։ Փաստորեն՝ հեղափոխությունը կադրային քաղաքականության կարևոր սկզբունք է դարձրել մարդկանց անձնական հարաբերությունները։

Սակայն, եթե վերանանք հումորից, ապա, այն, ինչին ականատես ենք դառնում, շատ ավելի խորքային արմատներ ունի։

Նախ՝ հեղափոխության թիմը չունի կադրային բանկ ու կադրային քաղաքականության սկզբունքներ, ըստ այդմ՝ անհասկանալի է մնում, թե ինչու կոնկրետ մարդը նշանակվեց որևէ պաշտոնում կամ ազատվեց իր պաշտոնից։ Նույն տրամաբանությամբ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ են «անձեռնմխելի» մնում պաշտոնյաներ, որոնց ձախողումների մասին ամեն օր գրում են լրատվամիջոցները կամ փաստում են հասարակության շահառու խմբեր, բայց թիրախավորվում են մարդիկ, ովքեր, իրենց իսկ պնդմամբ, որևէ անգամ չեն արժանացել անգամ վերադասի հանդիմանությանը։

Վերջին օրերի կադրային «ֆիլտրումներն» ունեն շատ կարևոր մի առանձնահատկություն։ Նիկոլ Փաշինյանն ազատվում է ոչ թե նախկին իշխանության կադրերից, ինչը մի կերպ բացատրելի է հեղափոխական տրամաբանությամբ, այլ նաև մարդկանցից, ովքեր նշանակվել են հեղափոխությունից հետո։ Այլ խոսքով՝ հեղափոխությունը սկսել է «խժռել» իր զավակներին, ինչը մի քանի հետևությունների տեղիք է տալիս։

Ըստ ամենայնի, իշխանության ներսում սկսվել է, այսպես կոչված, ֆրակցիոնիզմի կամ կլանայնության գործընթացը, ինչի հետևանք են այս ազատումները։ Նիկոլ Փաշինյանի թիմն առայժմ չունի քաղաքական կամ արժեքային կրեդո, ու տրամաբանական է, որ մարդիկ աշխատանքից ազատվում են ոչ թե քաղաքական պատճառներով, այլ՝ «ֆրակցիոն» պատերազմների հետևանքով։ Մյուս կողմից՝ իշխանությունն աստիճանաբար «փակվում» է՝ կտրվելով հասարակությունից, ինչը որոշակի տրնասֆորմացիաների անհրաժեշտություն է ծնում, մանավանդ, որ հեղափոխություն արել են տասնյակ հազարավորները, սակայն նոր էլիտային ինտեգրվելու շանս ունեն հարյուրները։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ