Պլան բ. ինչպե՞ս չզիջել դափնիները
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի տեղեկություններով, «Սասնա ծռեր» կուսակցությունը որոշել է Արցախում անցնել «պլան բ»-ին: Բանն այն է, որ իրենց ոչ շատ մեծ, բայց կայուն համախոհների մեծ մասը Հայաստանում է, իսկ Արցախում հնարավոր չի դառնում համակիրների կայուն բանակ ձևավորել: Ուստի նրանք տեղերում փորձում են ճշտել, թե ով կարող է միանալ ֆորսմաժորային վիճակներին, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի: Ըստ շրջանառվող լուրերի, «Սասնա ծռերը» համարում են, որ անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն արդյունք էր առաջին հերթին ՊՊԾ գնդի գրավման ու, ըստ այդմ, իշխանությունների դիմադրողականության նվազեցման: Ուստի նրանք մտածում են իրականացնել այնպիսի քայլեր, որ հետագայում Արցախում իրենք տեր դառնան իշխանությանը, ու ոչ ոք չկարողանա, ի տարբերություն Հայաստանի, իրենցից «խլել» դափնիները: