Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրականում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը Մագելանը չի իրականացրել

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն իրականացրել է Ֆեռնան Մագելանը:

Իրականում այդպես չէ:

Մագելանն իր շուրջերկրյա ճանապարհորդությունն այդպես էլ չավարտեց: 1521 թվականին նա սպանվեց Ֆիլիպիններում: Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած անձը Մագելանի ստրուկ և թարգմանիչ Էնրիկե դե Մալական էր, կամ, ինչպես նավաստիներն էին կոչում նրան, սև Հենրին: Ֆեռնան Մագելանը ծնունդով պորտուգալացի է։ Տիրապետելով նավաստու ու ծովագնացի աշխատանքին՝ նա սկսում է ուսումնասիրել նաև քարտեզագրություն։ Արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ դեպի Համեմունքների կղզիներ (Արևել յան Ասիա, Մալազիա) շուրջաֆրիկյան ճանապարհորդությունը չափազանց երկար է, և այն զգալիորեն կկարճանա, եթե նավարկեն դեպի արևմուտք՝ շրջանցելով Ամերիկան։ 1511 թվականին նա արդեն եղել էր Մալազիայում, որտեղ հասել էր Պորտուգալիայից՝ շրջանցելով Աֆրիկան և կտրելով Հնդկական օվկիանոսը: Այստեղ էլ, ի դեպ, Մագելանը ստրուկների շուկայում գնել էր սև Հենրիին և վերադարձել էր Լիսաբոն նրա հետ: Իր հետագա բոլոր արշավանքներում Հենրին նրա հետ է եղել:

Եվ ահա, Մագելանը փորձում է կազմակերպել շուրջերկրյա ճանապարհորդություն: Պորտուգալիայի թագավորը կտրուկ հրաժարվում է ֆինանսավորել այն: Ծովագնացը մեկնում է Իսպանիա ու հաստատվում Սևիլիա քաղաքում։ Այստեղ նրան հաջողվում է կազմակերպել արշավախումբ՝ շնորհիվ նոր ուղու առավելություններից օգտվել ցանկացող վաճառականների: Մագելանին տրամադրվում է տարբեր տարողունակությամբ հինգ նավ, իսկ արշավախմբի մասնակիցների ընդհանուր թիվը տատանվում էր 265-280 մարդու սահմաններում։ 1519 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանական նավատորմը Ֆեռնան Մագելանի գլխավորությամբ դուրս է գալիս Սանլուկար դե Բառամեդա նավահանգստից: 1521 թվականի մարտի 6-ին արշավախումբը, կտրելով Ատլանտյան օվկիանոսը, շրջանցելով Ամերիկա մայրցամաքը, անցնելով Խաղաղ օվկիանոսը, հասնում է Ֆիլիպինյան կղզիներին: Այստեղ էլ հենց սև Հենրին զարմանքով պարզում է, որ հասկանում է տեղացիների լեզուն, այսինքն՝ ինքն այդտեղից է տեղափոխվել Պորտուգալիա, ապա նավարկելով՝ շրջանցել աշխարհը և վերադարձել իր հայրենիք: Ստացվեց, որ նա առաջին մարդն էր, որ շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարել:

Մագելանի հնգանդամ նավատորմից միայն «Վիկտորիան» է (որը ղեկավարում է Խուան Սեբաստիան Էլկանոն) շարունակում շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանը արդեն մահացել էր: Նավի մեջ չէր նաև սև Հենրին: Էլկանոն չի կատարում Մագելանին տված խոստումը՝ ստրկությունից ազատել Հենրիին, և վերջինիս այլ բան չէր մնում, քան փախչել: Նրա մասին հետագա տեղեկություններ չկան:

1522 թվականի հուլիսի 9-ին «Վիկտորիան» հասնում է Պորտուգալիային պատկանող Կանաչ Հրվանդանի կղզիներին։ Նավապետին արագընթաց մակույկով տեղափոխում են Իսպանիա: Այսպիսով, ծագումով բասկ Խուան Սեբաստիան Էլկանոն դառնում է առաջին եվրոպացին, որը մեկ նավարկությամբ առաջին անգամ իրականացրել է շուրջերկրյա ճանապարհորդություն: Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդության արդյունքները. հինգ նավերից միայն մեկը տեղ հասավ, ճիշտ է՝ այն բեռնված էր համեմունքներով, իսկ անձնակազմի 265-280 անդամներից կենդանի տեղ էր հասել միայն 18-ը: Իսպանիայի թագավորը Էլկանոյին գերբ նվիրեց, որը երկրագնդի տեսքով էր և որի վրա գրված էր. «Դու առաջինը լողացիր իմ շուրջը»:

Մեր ժամանակներում հարավ-արևմտյան որոշ ժողովուրդների մոտ սև Հենրին համարվում է ազգային հերոս: Իհարկե, պետք է ընդունենք, որ այն ժամանակ նա ազգային հերոս չի եղել, իսկ կոչումը ստացել է հիմա՝ հետմահու: Բայց զգացվում է, որ նա պրպտուն է եղել, և դժվար է ասել, թե ովքեր են նրա շաավիղները, գուցե և՝ շատ հայտնի մարդիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը