Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունն Ուկրաինային և Վրաստանին

Հյուսիսատլանտյան դաշինքը համաձայնեցրել է Սև ծովում տիրող իրավիճակի մասին իր տեղեկացվածության բարձրացման միջոցները, ինչպես նաև Ուկրաինային և Վրաստանին աջակցելու միջոցառումները:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա մեկնաբանել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդակցության ընթացքը:  

«Մենք համաձայնեցրել ենք միջոցառումների փաթեթը, որը կոչված է բարելավելու մեր իրավիճակային տեղեկացվածությունը, ինչպես նաև ընդլայնելու մեր աջակցությունը ինչպես Վրաստանին, այնպես էլ Ուկրաինային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմածովային ուժերի վերապատրաստումը, այցելությունները նավահանգիստներ և զորավարժությունները, տեղեկության փոխանակումը», - ասել է Ստոլտենբերգը:

website by Sargssyan