Մանիպուլյացիայի, ազգային անվտանգության ու ֆեյքային տեղեկատվության
ՎԻԴԵՈԿառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ: «Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում՝ հասարակական կարծիքի մանիպուլ յացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», - ասել է նա: Ըստ Փաշինյանի՝ այս տիպի մանիպուլ յացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի ազատության իրավունքը: