Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չեմ կար­ծում, որ այս տա­րի ԵՄ ան­դամ բո­լոր պե­տու­թյուն­նե­րը կվա­վե­րաց­նեն հա­մա­ձայ­նա­գի­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գերմանիան Երամիության անդամ 28 երկրներից տասներորդն էր, որը վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Խոսելով համաձայնագրի շուրջ առկա գործընթացի մասին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ վավերացման գործընթացը սկսվել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո:

Իսկ թե ինպիսի՞ն է նշված գործընթացի տեմպը, քաղաքագետը նկատում է.

«ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների մի մասի օրակարգում այդ հարցը դեռևս չկա, բայց մի մասի օրակարգում հարցն արդեն ներառված է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշվածը կապելով առաջիկայում Եվրախորհրդարանում սպասվող ընտրությունների, ինչպես նաև ԵՄ երկրներում սպասվելիք նախընտրական գործընթացների հետ

«Սրանով է պայմանավորված այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այս պահի դրությամբ Եվրամիության ոչ բոլոր երկրներում են վավերացրել: Ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացմանը, ապա այն մեզ համար չափազանց կարևոր էր. Գերմանիան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով Եվրամիության լոկոմոտիվ պետություններից է: Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ գործընթացն արագ տեմպերով առաջ կգնա: Չեմ կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր պետությունները կվավերացնեն համաձայնագիրը, բայց հույս ունենանք, որ այդ պատկերը կտեսնենք հաջորդ տարվա սկզբին»,նշեց քաղաքագետը:

Խոսելով վավերացման գործընթացում ՀՀ իշխանությունների անելիքների մասին՝ քաղաքագետը նշեց, որ կառավարությունն արդեն, ըստ էության, այս հարցում ոչինչ չունի անելու: «Այդ առումով շատ բան արդեն կախված չէ Հայաստանի կառավարությունից, որովհետև գործընթացը հիմա արդեն գործընկեր պետությունների խորհրդարանների դաշտում է: Այլ հարց է, որ համապատասխան պետություններում մեր ներկայացուցչությունները կարող են ակտիվ աշխատանք տանել: Բացի այդ, մեր խորհրդարանական դիվանագիտությունը կարող է որոշակի ակտիվություն մտցնել գործընթացի մեջ: Այդ ակտիվությունը կարելի է մտցնել թե՛ բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի, թե՛ նույն խորհրդարանական դիվանագիտության միջոցով: Խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր է, որովհետև ՀՀ-ն խորհրդարանական պետություն է: Եվ այս առումով խորհրդարանի պրոֆեսիոնալ, գրագետ և օպերատիվ աշխատանքն է պահանջվում»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս առումով, ցավոք, բարեկամական խմբերն ընդամենը օրեր առաջ են ձևավորվել, և խմբերի ղեկավարները ընդամենն օրեր առաջ են ընտրվել:

Նշենք, որ, Գերմանիայի Բունդեսթագը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ գործող ԱԺ-ից ոչ ոք չէր հրավիրվել: Անդրադառնալով ԵՄ նման մոտեցմանը՝ քաղաքագետը նշեց. 

«Ես չգիտեմ, թե որո՞նք ենք գերմանական կողմի դրդապատճառները, ըստ որի՝ խորհրդարանից ոչ ոքի չեն հրավիրել: Պարոն Աշոտյանը, հավանաբար, օգտագործել է իր անձնական կապերը նաև եվրոպական կառույցներում: Բացի այդ, կարծում եմ, կարևոր դեր է խաղացել նաև ՀՀԿ-ի անդամակցությունը եվրոպական մի շարք կուսակցական կառույցների»:

Իսկ թե առհասարակ ի՞նչ ընթացակարգով են հրավիրվում խորհրդարանի անդամները, Ս. Սարգսյանը նշեց. «Կարծում եմ՝ այստեղ չափազանց կարևոր են սովորույթային գործընթացները: Կան պետություններ, որտեղ խորհրդարաններում նման լսումների ժամանակ հրավերներ լինում են: Չմոռանանք, որ եթե որևէ գործընթաց խորհրդարանի մակարդակով է քննարկվում, ապա տարբեր պետություններում հրավերներ լինում են: Օրինակ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի ժամանակ մշտապես լինում են հրավերներ: Տարբեր պետություններում տարբեր ձևով է ընդունված, և այդ ընդունված կարգի համաձայն էլ կազմակերպվում է»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Հայաստան-ԵՄ ներկայիս հարաբերություններին: Նշված հարաբերությունների համատեքստում ԵՄ-ն և ԵՄ անդամ պետությունները առանձին պետք է գնահատվեն: 

«Անդամ բոլոր պետությունների հետ հավասար զուգահեռներ չենք կարող անցկացնել, որովհետև Հայաստանը կարող է մի երկրի, օրինակ, Ֆրանսիայի հետ ավելի խորը հարաբերություններ ունենալ, մեկ այլ անդամ պետության հետ՝ ոչ այդքան խորը հարաբերություններ: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա, որպես կարևորագույն կառույց, շատ կարևոր է ԵՄ-ին ներկայացնել այն տեսլականը կամ բարեփոխումները, որոնք իրականացվելու են Հայաստանում: Իսկ աջակցություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը կներկայացնի բարեփոխումների իր փաթեթը: Այստեղ ԵՄ տարբեր պաշտոնյաներ միշտ նշել են, որ պատրաստ են «շատ՝ շատի դիմաց» աջակցություն տրամադրել Հայաստանին: Այսինքն, որքան շատ լինեն բարեփոխումները և ժողովրդավարական գործընթացները, ապա տարբեր ուղղություններով աջակցություն կլինի: Այնպես որ, ԵՄ-ի հետ ակտիվ աշխատանքները չափազանց կարևոր են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»