Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կաս­կա­ծե­լի էֆեկ­տով հայ­տա­րա­րու­թյուն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այն, որ նոր Հայաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը՝ կարևոր սկզբունք է, ու իշխանություններն, անշուշտ, հետևողական պետք է լինեն այն գործնականացնելու հարցում. ի վերջո՝ հեղափոխությունն ուղղված էր հենց արտոնությունների համակարգի դեմ։ Մյուս կողմից՝ վարչապետի գրառումն ինքնին տարօրինակ է, ու ինչքան էլ պարադոքսալ է՝ բումերանգի օրենքով կարող է հարվածել հենց նրան։

Այս գրառման պատճառով հազիվ թե որևէ մեկը մազոխիզմի համար մեղադրի Նիկոլ Փաշինյանին. նրա կողմնակիցները կպնդեն, թե ինչքան արդարադատ է մեր վարչապետը, իսկ հակառակորդները կխոսեն PR-ի հերթական դրսևորման մասին։ Սակայն վարչապետին միանգամայն արդարացի կարող են մեղադրել, այսպես ասած, իշխանազանցության մեջ։ Նիկոլ Փաշինյանը խոսում է իր անմիջական ցուցումի մասին, իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը գործ հարուցելու ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին։ Ու թեկուզ երեկ վարչապետը նոր գրառում արեց, թե «ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է», այդուամենայնիվ, հարցականները մնում են: Երեկ ողջ օրն այս մասին խոսում էին իրավաբանները, այս փաստը հաստատեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ում, ի դեպ, վարչապետը որոշեց նույնիսկ հեգնել: Ու հիմա բնական հարց է առաջանում, թե արդյո՞ք սա առաջին դեպքն է, երբ քրեական գործ է հարուցվում վարչապետի անմիջական ցուցումով, թե՞ նախկինում եղել են նման նախադեպեր։ Համենայն դեպս, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդում է՝ հիմք ընդունելով նաև հայտնի գաղտնալսումները, որ երկրորդ նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում վարչապետի ցուցումով, իսկ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հերքում է այս վարկածը։ Նախօրեին վարչապետն անուղղակիորեն հաստատեց, որ միջամտում է քննչական մարմինների գործունեությանը, ինչն, անշուշտ, օգտագործվելու է նրա ընդդիմախոսների կողմից։

Մյուս կողմից՝ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հասարակության առաջ ներկայանում է իր իսկ ձևակերպած՝ մազոխիստի կերպարով, որպեսզի առաջիկայում կարողանա աղմկոտ բացահայտումների նոր կամպանիա նախաձեռնել։ Ի վերջո, եթե մարդը չի խնայում անգամ իր հարազատին, ապա «հումանիստ» չի կարող լինել նաև մյուսների հանդեպ։ Այս դեպքում՝ ենթադրվում է, որ «մյուսները» լինելու են ոչ այնքան նախկին համակարգից, որքան՝ գործող իշխանության շրջանակից։ Ակնհայտ է, որ այս օրերին տեղի ունեցող կադրային «ֆիլտրումներին» հաջորդելու է նաև մյուս փուլը. չի բացառվում քրեական գործերի հարուցումը։ Ի վերջո, ներիշխանական պայքարի տրամաբանությունը դա է հուշում, ու այս առումով կան օրինաչափություններ, որոնք չեն շրջանցելու ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ նրա «առանձնահատուկ» հեղափոխությունը։ Հակահեղափոխության ռևանշի վտանգ այլևս չկա, մյուս կողմից՝ իշխանության վարկանիշի անկումը հանգեցնում է որոշակի բնական հակասությունների, որոնց հանգուցալուծման ձևերից մեկը քրեական գործերի հարուցումն է։

Այս պատմության մեջ մյուս ուշագրավ հանգամանքն այն է, թե ինչու է վարչապետը գրառմամբ հատուկ նշում իր ազգականի հետ կապված պատմությունը։ Նման հատուկ շեշտադրումն, այնուամենայնիվ, հուշում է, որ Հայաստանում ոչ բոլոր քաղաքացիներն են հավասար։ Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ նախաքննության մարմինը չի համարձակվել քրեական գործ հարուցել Փաշինյանի մերձավորի դեմ՝ առանց նրա համաձայնության։ Մյուս կողմից՝ եթե նախաքննությունը դեռ չի պարզել Փաշինյանի ենթադրյալ ազգականի մեղավորությունը, ապա թերևս անհրաժեշտություն չկար այդ մասին բարձրաձայնելու, որովհետև վարչապետի բոլոր պաշտոնյա ազգականների անմեղության կանխավարկածի սկզբունքն ակամայից դրվել է հարվածի տակ։

Հիմա գանք Փաշինյանի գրառման հետևանքներին։ Եթե առաջիկայում վարչապետի որևէ մերձավոր ազգական պատասխանատվության ենթարկվի, Փաշինյանի այս գրառումը երկար է հիշվելու, ու հատկապես նրա թիմը խոսելու է այն որակական, դրական տարբերությունների մասին, որոնցով նոր Հայաստանը տարբերվում է մինչհեղափոխական իրականությունից։ Սակայն մեդալն ունի հակառակ երեսը, ու եթե հանկարծ վարչապետի մերձավորը քննության արդյունքում անմեղ հայտարարվի, նույնիսկ՝ օբյեկտիվորեն, այս պատմությունը բումերանգի էֆեկտով աշխատելու է Փաշինյանի դեմ։ Նրա ընդդիմախոսները հիշելու են, որ վարչապետն ապօրինի հրահանգներ է տվել քննչական մարմիններին, ընդ որում՝ հիշելու են, որ օտարների պարագայում դա ավարտվել է քրեական հետապնդումով, իսկ յուրայինի դեպքում, այսպես ասած, արդարացումով։ Կարծում ենք՝ սա այն դեպքերից մեկն է, երբ Նիկոլ Փաշինյանը տրվել է իրավիճակային գայթակղության ու հանդես է եկել հայտարարությամբ, որի քաղաքական էֆեկտը խիստ կասկածելի է:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին