Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նախ­կին ԽՍՀՄ-ի չճա­նաչ­ված և մա­սամբ ճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյուն­նե­րի դեպ­քե­րը ևս եզա­կի են

МЕЖДУНАРОДНОЕ

eurasia.expert-ը «Վտանգավոր նախադեպ. ինչու Կոսովոյի սցենարը չի աշխատի Եվրասիայում» վերնագրով վերլուծական հոդվածում գրում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի միջև հակասությունը բազմիցս հանգեցրել է միջէթնիկ հակամարտությունների՝ մոլդովամերձդնեստրյան, վրաց-աբխազական, ղարաբաղյան հակամարտություններ և այլն: Սակայն այսօր այս համատեքստում քաղաքական գործիչները ավելի հաճախ հիշում են հենց Կոսովոյի խնդիրը: ՆԱՏՕ-ի՝ Հարավսլավիայում զինված միջամտության 20-ամյա տարելիցը կրկին արդիականացրել է բանավեճը՝ արդյո՞ք Կոսովոյի միջադեպը եզակի է, թե՞ հակառակը, այն կարող է օգտագործվել որպես նախադեպ, և առաջին հերթին՝ հետխորհրդային տարածքում ինքնորոշումների համար: Eurasia.expert- ին այս հարցը լուսաբանել օգնել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին հարցերի և արտաքին քաղաքականության բաժնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ Մարկեդոնովի, ներկայումս եվրոպական անվտանգության հարցերով երկխոսություններում Կոսովոյի հարցը փաստացի չի քննարկվում: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն համարում են այդ հարցը փակված: Այնուամենայնիվ, պետք է համաձայնել հայտնի ավստրիացի իրավագետ Բենեդիկտ Գերցլի հետ, որ «իրավիճակը Կոսովոյում հիմա էլ է ամենաքննարկվող և քաղաքականացված միջազգային- իրավական պրոբլեմը, և դրա մասին հիշում են բոլոր այն դեպքերում, երբ խոսքը անջատողականության մասին է, օրինակ՝ ինչպես իսպանական Կատալոնիայում կամ Լեռնային Ղարաբաղում. Կոսովոն ցուցադրում է, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղաքական ձգտումների և իրավական իրականության միջև առկա խզումը»: Ինչ արժե միայն Կոսովոյի ինքնորոշման «առանձնահատկության» հայտարարված թեզը: Սակայն, ինչ էլ լինի, ներկայումս աբխազական, ղարաբաղյան և այլ տարածքների առաջնորդները իրավիճակը գնահատում են հենց Կոսովոյի իրավիճակի համատեքստում: Իրականում Կոսովոյի անկախությունը ոչ թե հակամարտող կողմերի փոխզիջումային համաձայնությունների արդյունք էր, այլ արտաքին ուժերի գրագետ օգտագործում կողմերից մեկի կողմից: Հենց նույն «միակողմանիության» մեջ է հիմա Արևմուտքը մեղադրում Մոսկվային: Արդյունքում այնպիսի զգացողություն է առաջանում, որ դե-ֆակտո կայացած հետխորհրդային պետությունները հույսները դրել են հենց «Կոսովոյի նախադեպի» վրա: Նշենք, որ եթե Կոսովոյի անկախության հարցը բարձրացվել է միայն Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում ու Սերբիայում եղած հակամարտությունների «միջազգայնացումից» հետո, ապա հետխորհրդային տարածքի անկախացումների գործընթացը սկսվել է ավելի վաղ, անգամ դեռևս ԽՍՀՄ-ի գոյության պայմաններում (1990-ին Մերձդնեստր և Հարավային Օսիա, 1991 թվականին հանրաքվե Լեռնային Ղարաբաղում և այլն): Այդ ժամանակներում Կոսովոյում չէին խոսում անկախացման մասին: Ավելին՝ այդ դե-ֆակտո պետությունները հասցրել են ունենալ ընտրությունների մի քանի շրջան, ստեղծել են իրենց պետական կառավարման մարմինները, ունեցել են իշխանափոխություններ և այլն: Ըստ Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Քինգի, «շատ բաներ կան, որոնցով Կոսովոյի միջադեպը պարզապես չի կարելի համեմատել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հետ: Տարածքների տարբեր չափերը առաջին տարբերությունն է, բացի այդ, կան ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահների ներկայություն և հետկոնֆլիկտային վերակառուցում: Կոսովոյի կառավարության կողմից փախստականների վերադարձի վերաբերմունքը երրորդն է: Եվ չորրորդը լայն միջազգային աջակցությունն է Կոսովոյի անկախության համար»: Ամերիկացի գիտնականի փաստարկներում անհնար է չնկատել որոշակի սայթաքում: Արդյո՞ք ՄԱԿ-ի խաղաղապահները նպաստում էին Կոսովոյի անջատողականների ռազմական հաջողություններին: Պատկերացրեք վիճակ, երբ ՆԱՏՕ-ն ռազմական չեզոքություն է պահպանում: Հնարավոր չէ, որ Կոսովոյի ազատագրման բանակն ի վիճակի լիներ հաղթել սերբական զորքերին: Կոսովոյի ղեկավարության հանդուրժողականությունը փախստականների և էթնիկ փոքրամասնությունների հանդեպ, իհարկե, արժանի է գովասանքի, բայց միայն վերջին տարիների համար՝ չհաշված անցյալում տեղի ունեցածը, երբ Արևմուտքի կողմից առանց դիմադրության փոխվում էր ազգային հավասարակշռությունը բազմազգից մոնոէթնիկի: Ինչ վերաբերում է Աբխազիայի և Հարավային Օսիայի «վերակառուցմանը», ապա 2008 թվականից հետո այն դարձել է իրականություն, և միևնույն է՝ դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ: Այո, կարելի է խոսել դրա ոչ արդյունավետության մասին որքան հնարավոր է (և ողջամտորեն), բայց դա տեղի է ունենում: Եվ վերջին (ըստ հերթականության, բայց ոչ կարևորության) փաստարկը՝ միջազգային խաղաղապահների ներկայության մասին: Նույնականացնել դա ամերիկացիների հետ, տեղին չէ: Կոսովոն լիներ, կամ ընդհանրապես գոյություն չունենար էլ, միևնույն է՝ աբխազ կամ օս առաջնորդները պայքարելու էին Վրաստանից դուրս գալու համար: Նմանապես իրենց հատուկ կարգավիճակի ճանաչմանը հասնելու համար պայքարելու էին նաև Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի «ժողովրդական հանրապետությունները»: Դրա համար արդեն եղել և առկա են տարածաշրջանային նախադրյալներ, որոնք ոչ մի կերպ կապված չեն նախկին սերբական ինքնավարության ինքնորոշման հետ: Շատ տարիներ առաջ քաղաքագիտության մեջ շրջանառության դրվեց «Կոսովոյի եզակիության դեպքի» բանաձևը: Այսօր ժամանակն է ասել, որ «նախկին ԽՍՀՄ-ի չճանաչված և մասամբ ճանաչված հանրապետությունների դեպքերը ևս եզակի են»: Յուրաքանչյուրն իր ձևով: Նրանք չեն կարող տեղավորվել մեկ բանաձևի մեջ: Նրանց մեջ էթնիկական գործոնը տարբեր կերպ է արտահայտվում: Եվ եթե Աբխազիայում դա առաջնային է, ապա Մերձդնեստրում կամ Ուկրաինայի հարավարևելքում դա վճռական դեր չի խաղում: Ռուսաստանը ևս տարբեր կերպ է արձագանքում քաղաքական կոնֆլիկտներին` սկսած անկախությունը լրիվ չճանաչելուց, վերջացրած վիճելի տարածքի ներառումով իր տարածք: 

Կամո Խաչիկյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ