Փարիզում «դեղին բաճկոնավորների» հերթական բողոքի ակցիան է անցկացվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փարիզում անցկացվում է «դեղին բաճկոնավորների» հերթական բողոքի ակցիաները: Այն արդեն թվով 21-րդն է: Մասնակիցներն անցնելու են մայրաքաղաքի մի քանի թաղամասերով, վերջնական կետը լինելու է «Դեֆանս» բիզնես թաղամասը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նրանք շարունակում են պահանջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:
«Դեղին բաճկոնավորների» ակցիա նախատեսված է նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում, մասնավորապես Ռուանում, թեպետ տեղի ոստիկանությունը թույլ չի տվել: Ակցիաներ նախատեսված են նաև Կանում:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» խոշոր ակցիան սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ պահանջով չբարձրացնել վառելիքի և բենզինի գները: Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները շարունակում են իրենց ակցիաները, չնայած ղեկավարությունը տեղեկացրել է, որ քայլեր է ձեռնարկում իրավիճակը մեղմելու համար: