Միացյալ Նահանգները դուրս է բերում զորքերը Լիբիայից
МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ ռազմական ուժերը, որոնք ներգրավված են դիվանագիտական առաքելությունների պաշտպանության գործում և օգնություն են ցուցաբերում իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում, հեռանում են Լիբիայից: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորքերը դուրս են բերվել՝ երկրում տիրող անվտանգության վատթարացմամբ պայմանավորված: Ամերիկացիներն այս քայլը բնութագրել են որպես «ողջամիտ ռազմական որոշում»:
Ամերիկացի զինվորականները նշել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին: Միևնույն ժամանակ Աֆրիկայում ծովային ուժերի հրամանատար Թոմաս Վալդհաուզերը երկրում տիրող իրավիճակն անվանել է բարդ և անկանխատեսելի:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ամերիկացի զինվորականները շարունակում են աջակցել ժողովրդին և Լիբիայի իշխանություններին:
Հրամանատարությունը չի հայտնել, թե որքան զորք է տեղափոխվել և ուր են նրանք տեղափոխվել: