ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Արսենալը» պատրաստ է ամռանը վաճառել Օբամեյանգին Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը. Սերգո Կարապետյան Հայտնաբերվել է Գավառում կորած 37-ամյա քաղաքացու դին Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել նավթավերամշակող գործարանում Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը․ուղիղ 67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­ղի են ունե­ցել ան­կար­գու­թյուն­ներ, Պե­տա­կան դու­ման ցրվել է 2019-ին նույն զորամասում սպա է ինքնասպություն գործել, հետևություն չի արվել, շտաբի պետն ազատվել է պաշտոնից. զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գու­մար­նե­րը կա­րող են դառ­նալ անի­մաստ. Փա­շի­նյա­նը ռիս­կի է դի­մում մե­ղադր­վել իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լու մեջ Երկրաշարժ է տեղի ունեցել Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. Վթարի պատճառով 10 ժամից ավելի ջուր չի լինելու Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը տա­րեց­տա­րի կրճատ­վե­լու են. ծրա­գիրն անց­նում է ինք­նա­ֆի­նան­սա­վոր­ման Արարատի մարզում 2019-ին իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր, այս տարի դրանց թիվն արդեն 112 է. մարզպետ «Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տագ­նա զբո­սաշր­ջա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րի հա­մար».խոր­հուրդ­ներ մաս­նա­գե­տից

Ավարտվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Ապրիլի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը. այն մեկտեղվեց ՀԳՄ անդամների և ժամանակակից մանկագիրների հետ հանդիպմամբ: Ներկա էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծուհի, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, արձակագիր Ռոլանդ Շառոյանը, բանաստեղծուհի Օլգա Դարյանը, բանաստեղծ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը, մանկական գրքերի ձևավորող Մարգարիտա Փարեմուզյանը և այլոք:

Բեմում մանկական գրադարանի ընթերցողներն էին, ովքեր ներկայացրեցին վերը նշված գրողների ստեղծագործությունները:

Էդ. Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ մանուկների հետ հանդիպումները նպատակ ունեն ևս մեկ անգամ վերաիմաստավորելու իրենց ստեղծագործությունները: Մանկագիրը երեխաների դաստիարակության գործում կարևորեց ծնողների և մանկավարժների կողմից նրանց համար լավ ու ճշմարիտ գրքերի ընտրությունը: «Ցանկանում եմ ձեզ ավյուն, եռանդ, նպատակ, ցանկություն, որ լավ մարդ դառնաք, բարի
ու կարեկից լինեք: Լավ բանաստեղծությունները հորանջի դեմ են, ցանկանում եմ ձեզ այդպիսի լավ գործեր ունկնդրել», - ասաց Միլիտոնյանը՝ խոսքն ավարտելով իր նոր՝ «Բանաստեղծի օրը» մանկական ստեղծագործությամբ:

«Համաշխարհային մանկական գրականությունն այսօր դեռևս չի կարողանում ստանձնել այն դերը, որ ուներ19-20-րդ դարերում՝ դաստիարակելու, կրթելու իմաստով, և մեր երեխաները, դժբախտաբար, սկսել են քիչ ընթերցել»,- նկատեց արձակագիր Ռոլանդ Շառոյանը՝ խորհուրդ տալով ներկաներին երեխաների սերն ու հետաքրքրվածությունը գրքի ու գրականության հանդեպ վառ պահել:                                                

«Շաբաթ»-ի նպատակային լինելն ամփոփվեց Անուշ Վարդանյանի խոսքերով. «Նման միջոցառումներին միշտ հանդիպում ենք վառվռուն աչքերով փոքրիկների և ոգևորվում նրանցով...Իսկ գրողների ամենամեծ պարգևն այն է, երբ մանկան բերանից է հնչում իրենց ստեղծագործությունը»:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Լալայանի

website by Sargssyan