Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը. Նաիրա Զոհրաբյանի արձագանքը

Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում  գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իր էությանը հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահերը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն:

Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո:

Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»,– գրել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն՝ անդրադառնալով  ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին եւ դրանից հետո  ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին եւ ակնարկներին, որ Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել այդ անձնավորությանը, նշեց, որ Նաիրա Զոհրաբյանը ստում է:

«Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար. տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է»,– նշել է Կարապետյանը

website by Sargssyan